Ուկրաինայի բանակը չի ենթարկվի կտրուկ կրճատման. Շմիգալ
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերը չեն ենթարկվի կտրուկ կրճատման նույնիսկ հակամարտության ավարտից հետո։ Այդ մասին կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը, փոխանցում է Интерфакс-Украина-ն։
«Մեր անվտանգության լավագույն երաշխիքը ուժեղ զինված ուժերն ու անվտանգության և պաշտպանության ուժերն են», — ընդգծել է Շմիգալը։ Նա հավելել է, որ բանակի հնարավոր կրճատումը կլինի պլանային և հաշվարկված, ոչ թե հանկարծակի։
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ընդունել էր, որ բանակը ճակատում բարդ իրավիճակում է, իսկ ռուսական ուժերը շարունակում են առաջխաղացումը։ Նա նաև հաստատել էր, որ երբեմն առաջնագծից փոխանցվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)