Տղամարդուն սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում՝ Թուրքիայից ժամացույց բերելու համար
Հասարակություն
ՌԴ մաքսային ծառայությունը հայտնել է, որ Դաղստանում մաքսավորները ձերբակալել են 37-ամյա մի տղամարդու, ով Թուրքիայից փորձել է անօրինաբար անցկացնել Rolex բրենդի ժամացույց՝ արժողությամբ 6,4 միլիոն ռուբլի։
Տղամարդը անցել էր «կանաչ» միջանցքով, սակայն ստուգման ընթացքում նրա դաստակին հայտնաբերվել է շքեղ ժամացույց։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ ժամացույցի պատյանը պատրաստված է 950 փորձի պլատինից, զարդարված է ադամանդներով և ծածկված է սափֆիրե ապակով։
Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ռազմավարական նշանակության ապրանքների մաքսանենգության հոդվածով։ Խախտողին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում կամ մինչև մեկ միլիոն ռուբլու տուգանք։ ՖТС-ը հիշեցրել է, որ 10 հազար եվրոյից բարձր արժեք ունեցող կամ 50 կիլոգրամից ծանր ապրանքները պետք է պարտադիր հայտարարագրել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)