Թրամփի և Զելենսկու հանդիպումը կլինի վճռական. Ուկրաինա
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հանդիպումը վճռական նշանակություն կունենա հակամարտության ավարտի հարցում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, նրա խոսքերը փոխանցում է «Мы — Украина» հեռուստաալիքը։
Սիբիգան ընդգծել է, որ բանակցությունները դառնում են որոշիչ պահ, և այսօր առավելագույն դիվանագիտական ջանքերի համադրումը կարող է մոտեցնել Ուկրաինային «արդար և արժանապատիվ խաղաղությանը»։
Հանդիպումը նախատեսված է օգոստոսի 18-ին Վաշինգտոնում։ Միջոցառմանը կմասնակցի նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նախքան դա Դոնալդ Թրամփը Ալյասկայում հանդիպում էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)