Լևոն Տեր-Պետրոսյանը իրականությունից կտրված է. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
Եթե պարոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին փախստականների հարցն արդյունավետ լուծվել է, ինչո՞ւ էր 2018թ. մեր կառավարությունը որոշում ընդունում մի քանի հարյուր միլիոն դրամ հատկացնել 90-ականների փախստականների կարիքներն ապահովելու համար։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լևոն Տեր-Պետրոսյանը, հիմա առավել ևս, իրականությունից կտրված է։ Պրոբլեմն այդ չէ։ Պրոբլեմն այն է, որ նա նույնիսկ իր նախագահության տարիներին է իրականությունից կտրված եղել։ Հիմա, երբ հետահայաց խոսում են իրենց կառավարման որակի մասին, այդ կառավարման որակը մոռացե՞լ են մարդիկ. քաղաքական սպանությունների շքերթից սկսած, փողոցներում տեղի ունեցող ամենաթողությամբ շարունակված։ Ի՞նչ կարող եմ ասել»,- նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ Տեր-Պետրոսյանը 2008-ին էլ է իրականության զգացումը կորցրած եղել. «Դրա համար տնից դուրս չեկավ, իր համախոհներին հարցերը չհասցեագրեց»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)