«Որոշակի առումով պետական կառույցների հետ աշխատանքի համար խողովակ կար ձևավորված․ կա գերիների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովը, որը ղեկավարում էր նախկին ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը։ Հարազատները հավաստիցումներ էին ստացել, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց այսօր փաստն այն է, որ նրա պաշտոնաթողությունից հետո որևէ մեկս տեղեկացված չենք՝ պետական համակարգում ով է զբաղվում այդ հարցերով»,-նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ խնդրի լուծման լավագույն տարբերակը կլինի, որ հանձնաժողովը շարունակի գործել ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանի գլխավորությամբ։
Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ անհետ կորածների և գերեվարվածների հարազատները հանդիպում ունեցել են ԱԱԾ նոր տնօրենի հետ, սակայն պարզվել է, որ նա տեղեկացված չէ այդ հարցերի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)