«Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու, այլ կառավարելու է ճանապարհը
Քաղաքական
«Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում ձևավորվելիք հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է ճանապարհը, այլ բիզնես կառավարում է իրականացնելու:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստան-Միացյալ Նահանգներ ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ կառավարելու է այդ ճանապարհը, այսինքն՝ բիզնես կառավարում է իրականացնելու»,–ասաց վարչապետը:
«Թրամփի ուղի» նախագծի համատեքստում վարչապետը ուշադրություն հրավիրեց փոխադարձության սկզբունքի վրա:
«Մենք երբեք չենք ասել, որ պատրաստվում ենք խոչընդոտ հարուցել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության համար: Վաշինգտոնի հռչակագրում նշված սկզբունքների շրջանակում ընդգծված է Ադրբեջանի՝ կապ ունենալու առավելությունը, և ընդգծված է Հայաստանի Հանրապետության համար՝ ներքին և միջազգային, այսինքն՝ դեպի երրրորդ երկիր՝ փոխադարձ առավելություններով»,–ասաց Փաշինյանը:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել էր, որ «Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում նախատեսվում է, որ Հայաստանում կգրանցվի ընկերություն, որի բաժնետոմսերը կբաշխվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)