Փախստականների վերադարձի օրակարգը լուրջ վտանգ է սպառնnւմ խաղաղության օրակարգին. Փաշինյան
Քաղաքական
Խաղաղության պայմաններում բոլորը բոլոր տեղերը կարող են գնալ որպես զբոսաշրջիկ: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես համոզված եմ այդ դիրքորոշման մեջ, ընդհանրապես ռազամավարական առումով 90-ականների սկզբից Հայաստանից և Ադրբեջանից փախստական դարձած քաղաքացիների վերադարձի օրակարգն այն տրամաբանությամբ, որ հիմա և Հայաստանում և Ադրբեջանում կիրառվում է, դա իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում խաղաղության օրակարգի համար, որովհետև այդ օրակարգի արծարծումը հիմնականում քաղաքական շահարկումների առարկա է դառնում, և այդ շահարկումն իրենց՝ փախստականներին, ոչինչ չի տալու, փոխարենը բերելու է նոր լարվածության՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով»,– ասաց նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)