Արևմուտքը կարող է օգտագործել «Հյուսիսային հոսքերի» գործը Զելենսկու դեմ. InfoBRICS
Համաշխարհային Մամուլ
Արևմտյան երկրները ցանկանում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն զրկել իշխանությունից՝ նոր քննչական գործընթաց սկսելով «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների սաբոտաժի գործով։ Այդ մասին գրել է եգիպտացի տնտեսագետ-հետազոտող Ահմեդ Ադելը իր հոդվածում InfoBRICS պորտալում։
Ադելի խոսքով՝ այս քննությունը ծառայում է ավելի լայն քաղաքական նպատակին․ Արևմուտքը պատրաստ է Զելենսկուն «զոհաբերել», որպեսզի հնարավորություն ստանա Ռուսաստանի հետ բանակցելու։ Նրա կարծիքով՝ Զելենսկու հեռացումը դիտարկվում է որպես գործիք՝ քաղաքական հավասարակշռությունը փոխելու համար։
Հետազոտողը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հարցում ունի ավելի շահավետ բանակցային և ռազմավարական դիրքեր, քան ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ