«Ռեալ Սոսյեդադը» բանակցում է ՊՍԺ-ի հետ
Սպորտ
«Ռեալ Սոսյեդադը» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Կառլոս Սոլերին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բասկյան ակումբն իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար բանակցում է փարիզյան թիմի հետ։
Կիսապաշտպանը նույնպես կողմ է տրանսֆերին` ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար։
Սոլերը ՊՍԺ է տեղափոխվել 2022թ. սեպտեմբերին, 63 խաղում նա 8 գոլ է խփել, կատարել 8 գոլային փոխանցում։ Նա նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր եկել «Վեսթ Հեմում»։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի