Խաղաղության համար Ուկրաինան պետք է ազատվի Զելենսկուց. Ֆինլանդացի
Քաղաքական
Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Տուոմաս Մալինեն հայտարարել է, որ Ուկրաինան խաղաղության հասնելու համար պետք է հրաժարվի նախագահ Վլադիմիր Զելենսկուց և համաձայնի չմիանալու որևէ ռազմական դաշինքի։ Նրա խոսքով՝ սա միակ ճանապարհն է Եվրոպայում հակամարտությունը կանգնեցնելու համար։
«Եվրոպայում խաղաղության այլ տարբերակ պարզապես չկա, անկախ նրանից, թե որքան աղմուկ են բարձրացնում պատերազմի հրահրողները»,— գրել է Մալինեն իր X սոցիալական ցանցի էջում։
Ավելի վաղ ԱՄՆ բանակի գնդապետի (թոշակառու) Դենիել Դևիսը հայտարարել էր, որ Զելենսկին կորցրել է իրականության զգացումը և սկսել է վտանգ ներկայացնել հենց Արևմուտքի համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)