Ուսմանովի փաստաբանը զրպարտության մեղադրանքով դատի է տվել ԵՄ խորհրդին
Քաղաքական
Ռուսաստանյան գործարար Ալիշեր Ուսմանովի շահերը ներկայացնող փաստաբան Յոահիմ Շտայնհեֆելը դատական հայց է ներկայացրել Եվրամիության խորհրդի դեմ՝ զրպարտության մեղադրանքով։ Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Euronews-ին, պատճառը Ուսմանովի նկատմամբ կիրառված անհատական պատժամիջոցներն են։
Ըստ փաստաբանի, պատժամիջոցները սահմանվել են Forbes ամսագրում հրապարակված հոդվածի հիման վրա։ Նրա խոսքով՝ այդ նյութում պարունակվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և վնասել են բիզնեսմենի հեղինակությանը։
Ալիշեր Ուսմանովը հայտնվել է ԵՄ պատժամիջոցների ցուցակում Ուկրաինայի պատերազմի ֆոնին։ Նոր դատական գործընթացը միտված է վիճարկել այդ որոշումը՝ այն որակելով որպես ապօրինի և զրպարտիչ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)