Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջ Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ Գիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականը Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը 

Էպոսագետ թեկնածուն կամ ՊԳՖԱ–ի վերջին «ձմեռը»

Վերլուծական

Կրկին մոտենում են ընտրությունները: Ո՞վ չգիտի, որ մեր ժողովուրդը քաղաքական քննարկումներում շատ ակտիվ է: Հայ ամեն քաղաքացի մի պատրաստի քաղաքական մեկնաբան է. խոսիր ցանկացածի հետ, ու նա փաստարկված կներկայացնի երկրի վիճակն ու զարգացման հնարավոր ճանապարհը, որից, որպես կանոն, անտեղյակ է ղեկավարությունը: Հետևաբար, նախընտրական այսօրվա խառը ժամանակները թելադրում են մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, «հետազոտել» դաշտն ու մանրակրկտորեն դիտարկել թեկնածուներին, որպեսզի հանկարծ չսխալվենք ընտրություն կատարելիս, թեև մեծ փորձի արդյունքում գիտենք նաև, որ ոնց էլ անցնեն ընտրությունները, արդյունքում լցոնման դերն է լինելու բախտորոշիչը: Պարզապես մի անսովոր բան կա այս տարի. էպոսագետ–թեկնածու Դավիթ Սեդրակյանը խոստացել է, որ սանասար–դավիթ-մհերների հիմնած երկրում այսուհետ գործելու է «տիեզերական արդարությունը», իսկ նրանք, ովքեր կհամարձակվեն կանգնել իր՝ արդարություն հաստատելու ճանապարհին, դատապարտված են՝ ենթարկվելու բարոյահոգեբանականից մինչև ֆիզիկական ոչնչացման, քանի որ «պայքարել իր դեմ, նշանակում է պայքարել «Սասնա ծռերի» դեմ, իսկ դա էլ նշանակում է պայքարել հայոց ինքնության դեմ»: Փաստորեն, Փոքր Մհերը, անարդարությունը չհանդուրժելով, փակվել էր քարայրում, բայց, տեսնելով, որ, միևնույնն է, առանց իրեն հնարավոր չի հասնել արդարության, Թուր Կեծակին վերցրած ու հեծնած Քուռկիկ Ջալալիին, դուրս է եկել քարայրից՝ խոստանալով արդար գործի ճանապարհին վերացնել ցանկացած խոչընդոտ։

Գիտնականները սովորաբար չեն մտնում քաղաքականության մեջ, բայց նախորդ տարին հենց նրանց ակտիվությամբ հիշարժան եղավ, ավելին՝ նրանք ավելի համոզիչ մատնանշեցին երկրի զարգացման ուղին՝ այն տեսնելով գիտության զարգացման մեջ: Ըստ այդմ՝ լավ նախագահ կլինի նա, ում օրոք երկրում տնտեսության աճ կգրանցվի, ինչն էլ կլինի միայն ու միայն՝ «Գիտությունը՝ գերակա ոլորտ» կարգախոսի և կարգախոսը գործի վերածելու պայմաններում: Գիտության ֆինանսավորման ավելացում պահանջող ֆեյսբուքյան նախաձեռնության շուրջ համախմբված գիտնականների այս կարգախոսով եթե դիտարկենք թեկնածուներին, բանից դուրս կգա, որ այնտեղ կա գիտությունը լրջորեն կարևորող թեկնածու՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Թեև հասկանալի չէ, թե նա ինչու է այդքան շահարկում իր էպոսագետ լինելը, այնուամենայնիվ պետք է կարծել, որ դա պրեզիդենտ լինելու գործում մեծ առավելություն է ապահովում: Գիտնականների տեսանկյունից կարևոր է, որ, առաջինը՝ նա կատարում է գիտական աշխատանք, հետևաբար լավ կհասկանա գիտնականներին, չնայած ակտիվ «ֆեյսբուքցիներից» մեկը գրում է, որ այստեղ պիտի անել մի փոքրիկ ուղղում. նա ոչ թե էպոսագետ է, այլ կարծում է, որ ինքն էպոսագետ է, քանի որ նրա էպոսագիտությունը փաստորեն սիրողական բնույթ է կրում և մինչ այսօր չի ծնել գիտական որևէ հոդված: Ինչևէ։ Երկրորդ՝ Էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը մի քանի տարի առաջ մասնակցել է Հայ ազգային կոնգրեսի Կրթության ու գիտության հանձնաժողովի նիստերին, իսկ մասնակցել նիստերին՝ արդեն երևի անառարկելի պլյուս է։ Երրորդ՝ հարուստ տղա է. գիտնականների այդքան պահանջած ֆինանսավորման հարցը լուծելու ճանապարհն անմիջապես կգտնի։ Չորրորդ՝ նրա նախընտրական ծրագրում գիտության զարգացումն առաջնային տեղ է գրավում. նա հատկապես կարևորում է ճշգրիտ գիտությունների դերը, խոստանում է առաջնային կարևորություն տալ այդ ոլորտին, խոստանում է բանակի սպառազինումն իրականացնել սեփական արտադրանքով, ինչի կասեցումը անթույլատրելի է համարում, խոստանում է անել ամեն ինչ, որ գիտության ոլորտը Հայաստանում հրապուրի երիտասարդ գիտնականներին ու նրանք այլևս ցանկություն չունենան լքելու երկիրը։ Եվ հինգերորդ ու ամենակարևորը՝ նա խոստանում է գիտության ֆինանսավորումը հասցնել բյուջեի 10 տոկոսի, ինչն էլ կազմում է ՀՆԱ–ի 3–4 տոկոսը։ Այսինքն, միանգամից տալիս ու անցնում ենք Ամերիկային ու մնացած՝ գիտությունը բարձր ֆինանսավորող երկրներին։

Առաջին հայացքից այս թեկնածուի նախընտրական ծրագիրն ու ընդհանրապես տարբեր հարցերի հետ կապված մոտեցումներն այնքան էլ լուրջ չեն թվում, բայց հաշվի առնելով, որ նա Սասնա ծռերի հետնորդներից է (գուցե հենց ինքն է՝ անվանափոխված ու դավթացած Մհերը՝ այսինքն՝ մի քիչ ծուռ, բայց հզոր) վերանում է ամեն տեսակ կասկածանք։

Հետևաբար, բոլոր նախադրյալները կան, որ Դավթի նախագահության օրոք Հայասատան երկիրը կծաղկի, ինչպես դա եղավ Սասունում՝ Դավթի օրոք, իսկ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում»՝ ՊԳՖԱ նախաձեռնությունը գարնանից այլևս անելիք չի ունենա, քանի որ կկատարվեն նրանց պահանջների բոլոր կետերը ու դեռ մի բան էլ ավելի։

Մանե Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում
Ամենադիտված