Գերմանիայի նացիստական անցյալը թույլ չի տալիս նրան այսօր անօդաչու թռչող սարքեր խոցել․ Politico
Համաշխարհային Մամուլ
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գործող օրենքները ներկայումս թույլ չեն տալիս գերմանական բանակին ընդլայնել Գերմանիայի վրայով անօդաչու թռչող սարքեր խոցելու իր լիազորությունները: Politico թերթը ընդգծել է գերմանական օրենսդրության այս մանրամասնությունը։
«Մենք պետք է փոփոխություններ մտցնենք օրենքներում, որպեսզի նրանք, ովքեր կարող են անմիջականորեն զբաղվել այս խնդրով, այդ թվում՝ Բունդեսվերը, նույնպես ունենան այս լիազորությունը», - ասվում է պարբերականի հոդվածում։
Politico-ի տվյալներով՝ Գերմանիան կարող է զինված ուժեր օգտագործել իր տարածքում միայն զինված ներխուժման դեպքում: Անօդաչու թռչող սարքերի թռիչքները դասակարգվում են տարբեր կերպ, ուստի գերմանական բանակը կարող է անօդաչու թռչող սարքեր խոցել միայն ռազմական բազաների վրա։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ