Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Պաչիկներ ու մեդալներ Հրանուշ Հակոբյանից

Վերլուծական

Այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալել է սփյուռքահայ երկու ուսուցիչների և պարգևատրել: Մոսկվայի N 1650 բազմամշակութային դպրոցի հիմնադիր և տնօրեն Օֆելյա Առաքելյանն ու Կիևի հայկական համայնքին կից հայկական դպրոցի վաստակաշատ ուսուցիչ Կարինե Թումաղայանը պարգևատրվել են «Վիլյամ Սարոյան» մեդալով: Նախարարը հայտնել է, որ մեդալները հիմնել է նախարարությունը՝ Սփյուռքում ապրող և համայնքի կյանքում ավանդ ներդրած անհատներին պարգևատրելու համար:

Օրեր առաջ լրատվամիջոցներն ազդարարեցին նախարար Հակոբյանի մեկ այլ պարգևատրման մասին. նախարարը հյուրընկալել և «Պողոս Նուբար» մեդալ էր հանձնել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին:

Ինչպես տեսնում ենք, ինչպես միշտ, Հրանուշ Հակոբյանն անկրկնելի է և չունի իրեն հավասարը նաև հնարամտությամբ: Նախարարության կայքի համապատասխան՝ «նախարարության պարգներ» բաժինն այդպես էլ չբացվեց, որպեսզի պարզեինք, թե մոտավորապես քանի այսպիսի մեդալ է հորինել տիկին Հրանուշը և գոնե մի փոքր փորձեինք հասկանալ մեդալների հասցեականության դիապազոնը: Դատելով այս երկու մեդալներից՝ կարծես թե այդքան էլ մեծ բծախնդրություն չի ցուցաբերվել դրանք ստեղծելիս: Ըստ երևույթին, գլխավորը նախարարի սրտի թելադրանքն է: Հայազգի որ գործիչները ավելի մոտ են տիկին Հակոբյանի սրտի լարերին, նրա մեդալն էլ թողարկվում է: Եվ, ինչպես տեսնում ենք, առանձնակի մեծ բծախնդրություն չի ցուցաբերվում նաև դրանց հանձնման ժամանակ. ըստ երևույթին, տիկին նախարարն այդ օրն իր մոտ հյուր եկածներին պարգևատրում է այն մեդալով, որը առաջինն է ձեռքի տակ ընկնում: Այս առումով առանձնապես չարժե մտային սևեռումների մեջ ընկնել և փորձել հիշել, թե ինչ կապ ունի Վիլյամ Սարոյանը մանկավարժության հետ, որով այսօր նախարարը պատվեց սփյուռքահայ ուսուցիչներին. ըստ երևույթին, ընդամենն այնքանով, որ կարողացավ տաղանդի շնորհիվ ցրիչից աճել մինչև հայ գրականության դասական, ինչն էլ որոշակի նյութ է տալիս մեր մանկավարժներին իրենց գործունեության մեջ, և, բացի այդ, Վիլյամ Սարոյանը ևս, այսպես ասած, սփյուռքահայ էր: Ինչ վերաբերում է Արթուր Աբրահամի և Պողոս Նուբար փաշայի իդենտիֆիկացիոն հարցերին, ապա այս դեպքում արդեն մտասևեռումները մի փոքր ավելի արագ են հաջողությամբ պսակվում. «Պողոս Նուբար» մեդալը ստացել էր ո՛չ թե բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, այլ բարերար Արթուր Աբրահամը (Արթուրը կարծես նաև բարեգործությամբ է զբաղվում, ինչը, փաստորեն, չէր վրիպել Հրանուշ Հակոբյանի առանց այն էլ սուր տեսողությունից): Դե, քանի որ նախորդ դարերում Վիլյամ Սարոյանին կամ Պողոս Նուբար փաշային հավասարազոր սփյուռքահայ սպորտսմեն չենք ունեցել (ըստ երևույթին, օլիմպիական խաղերում հաջողություններ գրանցած մեր Վարազդատ արքան այդքան էլ Հրանուշ Հակոբյանի սրտով չի եղել, հետո էլ նա երևի թե չի տեղավորվել սփյուռքահայի կատեգորիայում), որ նրա անունով մեդալ ստեղծվեր, ուստի և հնարամիտ նախարարն, ինչպես միշտ, ելքը գտել է և առիթը բաց չի թողել հյուրընկալել ու մեծարել Ամանորը հայրենիքում անցկացնող մեր չեմպիոնին՝ թեկուզ որպես բարերար:

Կարևորը՝ որ հերթական անգամ լրատվամիջոցներով ազդարարվեց, որ սփյուռքի նախարարը, ահա՛, այսպիսի շնորհակալ գործ կատարեց, հերթական գերհզոր ներդրումն ունեցավ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում և հերթական անգամ այնպես արեց, որ մեր սփյուռքահայերը շնորհակալությամբ հեռանան հայրենիքից։

Լրատվամիջոցներում հերթական պտիչկան Հրանուշ Հակոբյանի անվան դիմաց դրվելուց և անձամբ նախարարի անձի հզորությունն ընդգծելուց զատ, նաև Սփյուռքի նախարարությունը իր ողջ անձնակազմով՝ մեդալների հանձնման կամ եկեղեցիների օրհնման արարողությունների նման միջոցառումների շնորհիվ ևս մեկ լրջագույն ապացույց է ձեռք բերում իր հույժ կարևորության, մեր պետության համար կենսական նշանակալիության առումով: Ոչի՛նչ, որ հայրենիք վերադարձած սիրիահայերի խնդիրները չի ստացվում լուծել ինչպես հարկն է, ոչի՛նչ, որ նյութական աջակցություն չի ստացվում տալ անաշխատանք գոյություն քարշ տվողներին, կարևորը, որ շնորհիվ նախարարի հնարամտության ու ճարտար լեզվի հաջողվում է լիուլի հոգեկան բավարարվածություն պարգևել մեր սփյուռքահայ բարեկամներին: Չէ՞ որ մեր սփյուռքահայ բարեկամներն էլ ամենաշատը սիրում են պաչիկներ ուղարկել:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված