Ձնամաքրման աշխատանքների ձախողման մեղավորները Տիգրան Ավինյանն ու Արամ Սարգսյանն են. Մեսրոպ Մանուկյան
Հայաստան
«Ուզում եմ փաստն արձանագրել, որ Երևանում ձնամաքրման աշխատանքները տապալվել են և սրա մեղավորը ԵԱՍՄ ՀՈԱԿ-ի շարքային աշխատակիցները չեն։ Սրա մեղավորը՝ Տիգրան Ավինյա՛ն, դուք եք՝ Նիկոլ Փաշինանի հետ տանդեմով։ Մյուս կողմից՝ սրա մեղավորը Արա՛մ Զավենի Սարգսյան, դուք եք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նա նշեց, որ մայրաքաղաքում ձյունը մաքրող ոչ մի տեխնիկա նկատելի չէ, նաև՝ ավազ և աղ շաղ տվող մեքենաները, բաց բոլորը՝ նաև Ավինյանը և Արամ Սարգսյանը շատ լավ գիտեին, որ ձյուն է գալու և 0-ից ցածր ջերմաստիճան է լինելու։
Նշելով, որ բոլոր փողոցներում մերկասառույց է՝ Մանուկյանը տեղեկացրեց, որ Աջափնյակից մինչև կենտրոն 1 ժամ 40 րոպեում է հասել և ամեն փողոցի վրա մի քանի վթար է տեսել։
«Էս խայտառակությունը, որ կա, ցույց է տալիս ձեր պատկերը, ապաշնորհ կառավարումը և սրանից հետո բողոքում եք, թե քաղաքացիները դժգոհ են ձեզանից։ Չնայած ես փաստում եմ, որ փորքարմասնութունների կոալիցիան, որը կառավարում է Երևան քաղաքը, չի սիրում երևանցիներին։ Օբյեկտիվորեն չի սիրում, որովհետև երևանցին ձեզ չի ընտրել, դուք անասնագողությամբ դարձել եք քաղաքապետ և այսօր ձեր մուռն եք հանում երևանցիներից»,-ասաց Մանուկյանը և հարցրեց, թե դրա համար Ավինյանը ում պետք է տուգանի։
«Սրա համար ո՞ւմ պետք է բռնենք ծոծրակից, կաբինետից դուրս շպրտենք... Առաջինը հենց քեզ, Տիգրա՛ն Ավինյան... Չի կարելի, իրոք չի կարելի։ Սիրելի երևանցիներ, ես ներողություն եմ խնդրում այս խայտառակ պատկերի համար, բայց չգիտեմ, թե ում տեղն եմ ներողություն խնդրում»,- եզրափակեց Մանուկյանը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ