Սիմոնյանը Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն է ստորագրել
Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձանագրություն է ստորագրել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին։
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Վարդանյանը 67 կողմ ձայնով ընտրվել է ՍԴ դատավոր։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ