Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվել Թրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնել Իրանի գրոհը, Ռումինիայի երկրաշարժն ու հարսնացու փախցրած ձին․ ցնցող կադրեր Խաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոս Զելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբ Անի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում է Մարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում է Երկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչում Ռանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլ Փոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է «Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակը 

Հասարակական վերահսկողությունը թուլացել է. սոցիոլոգը՝ սպանությունների աճի պատճառների մասին

Հասարակություն

«Միմյանց և պետական իշխանության մարմինների հանդեպ վստահության ցածր մակարդակը խթանում է ամենաթողությունը՝ մարդկանց առաջնորդվելը “ջունգլիների օրենքով”. անում են այն, ինչ կարող են և ուզում են, այդ թվում՝ հարցերը կարգավորում սեփական կարողությունների սահմաններում»,- Euromedia24-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը։ Վերջին շրջանում Հայաստանում արձանագրվող սպանության դեպքերը կրկին սթափեցնում են հանրությանը և մտահոգության լուրջ պատճառ են դարձել։

Քրեական իրավիճակի այս զարգացումը ցույց է տալիս, որ բռնության և զենքի կիրառման խնդիրը երկրում ունի ավելի խորքային պատճառներ և պահանջում է ոչ միայն իրավական գնահատական, այլև սոցիոլոգիական բացատրություն։ Սոցիոլոգի խոսքով՝ հանցավոր և շեղվող վարքը պետք է ոչ միայն պատժվի, այլև կանխարգելվի, և այդ գործում կարևոր դեր ունեն ոչ միայն պետական մարմինները, այլև հասարակությունը, ընտանիքը և համայնքը։

Արթուր Աթանեսյանը ընդգծում է, որ նախկինում հասարակությունը, ընտանիքը, համայնքը և դպրոցը կարող էին կանխարգելել անհամապատասխան վարքը՝ օրինակելի մեծերի և հեղինակությունների, խրատների, խորհուրդների, հարգանքի և վստահության միջոցով։

Սակայն այսօր հասարակական կյանքը կարգավորող ավանդական մոտեցումները, կոլեկտիվ գիտակցությունը, հանրային շահն անձնական շահից վեր դնելու կամ գոնե համահարթեցնելու մոտեցումները մի կողմ են դրվել. իշխում է անհատապաշտությունը, կլանային մտածողությունը, յուրային – ոչ յուրային, հարուստ-աղքատ, ուժեղ-թույլ դասակարգումը․ մարդիկ հազվադեպ միջամտում են, երբ տեսնում են անընդունելի վարք, խուսափում անկանխատեսելի հետևանքներից, ինչը թույլ է տալիս, որ ամենաթողությունը, այդ թվում՝ բռնությունը նորից տարածում ստանա, ինչպես 90-ականներին։

Ինչ վերաբերում է պատերազմի և հետպատերազմյան իրավիճակի ազդեցությանը, սոցիոլոգը նշեց. «Պատերազմը և հետպատերազմյան մթնոլորտը ոչ միայն ամրապնդեցին հանրային փոխօգնության, ինքնակազմակերպման, միմյանց և պետական մարմիններին /այդ թվում՝ բանակին/ սատարելու կարողությունները, այլ նաև հերթական անգամ հիասթափեցրեցին պետական մարմինների գործունեության արդյունավետության առումով. մարդիկ տեսակ, որ պետք է հույսը դնեն միայն իրենց և իրենց մերձավորների վրա: Սա կարող է և՛ անհատին ուժեղացնել, և՛՝ այդ ուժն ուղղել այլոց դեմ»։

Նա հավելեց, որ “Թավշյա հեղափոխությունից” հետո և սոցիալական ցանցերում տարածվող ագրեսիվ ու ատելության լիցքերով հաղորդակցությունը նույնպես նպաստում է իրական բռնության աճին․ մարդիկ սովորում են, որ հարձակումը և հայհոյանքը ընդունելի միջոցներ են սեփական դիրքը պաշտպանելու համար։

«Բացի այս ամենի՝ տասնամյակից ավել է ինչ ահազանգում ենք հայկական սերիալների և հեռուստատեսային արտադրանքի անորակությունը, ագրեսիվությունը, վտանգավորությունը. դրանք էլ ակնհայտորեն նպաստեցին իրական բռնության տարածվածությանը մեր հասարակությունում, և այս միտումը, ամենայն հավանականությամբ, շարունակվելու է, եթե հենց այսօր բոլոր ուղղություններով և համալիր մեթոդներով չկանխվի»,- եզրափակեց պրոֆեսոր Աթանեսյանը։

Մանե Գեւորգյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվելԹրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնելԻրանի գրոհը, Ռումինիայի երկրաշարժն ու հարսնացու փախցրած ձին․ ցնցող կադրերԽաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոսԶելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբԱնի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում էՄարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում էԵրկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչումՌանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլՓոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակըԵս դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղԱլկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարը
Ամենադիտված