Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Տիգրան Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել, որովհետև…

Վերլուծական

Երեկ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը բավական ուշագրավ մի միտք արտահայտեց, որը կարիք ունի ավելի մեծ գնահատանքի: Նախարարը կառավարության նիստից հետո իջել էր ասուլիսի, որի ժամանակ սազն առած գովում էր իր երդվյալ զինակից Տիգրան Սարգսյանի կառավարությանը՝ հատկապես որպես Փոքր և Միջին բիզնեսի աջակից: Իսկ այս օրերին, ինչպես գիտենք, ընդվզումների թոփ-տասնյակը գլխավորում են հենց ՓՄՁ ոլորտը ներկայացնող ատամնաբուժարանների և անշարժ գույքի շուկայի ներկայացուցիչները: Մեր հարցին ի պատասխան, թե կառավարությունն, ինչ է, դիտավորյա՞լ գնաց նման քայլի՝ հենց նախագահական ընտրությունների շեմին դժգոհության նման ալիք ստեղծելով, ո՞րն էր նպատակը՝ ընդդիմության օգտին ձայներ գրանցե՞լը, նախարար Դավթյանն ասաց, թե, իր կարծիքով, հարկային բարեփոխումների հետ կապված դժգոհությունների ալիքն ընտրությունների ընթացքի վրա ոչ մի ազդեցություն չի թողնի:

«Տնտեսությունն իր կյանքով է ապրում: Տնտեսությունն անընդհատ փորձում են կապել քաղաքական գործընթացների հետ, բայց, բարեբախտաբար, Հայաստանի տնտեսությունը, մի քանի անգամ համոզվեցինք դրանում, շատ հանգիստ է վերաբերվում ցանկացած քաղաքական գործընթացի, և տնտեսության վարքագիծը փոփոխություն չի ունենում թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո»:

Տիգրան Դավթյանը Տիգրան Սարգսյանի կառավարության ամենավառ անդամն է: Ուստի և բոլորովին էլ պատահական չէ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության իրական գնահատականը հնչեց հենց այդ կառավարության ամենատիպական անդամի միջոցով:
Իհարկե, կարող են գտնվել սահմանափակ մտածողության տեր մարդիկ, ովքեր կզարմանան, կասեն՝ ինչպե՞ս կարող է տնտեսությունը քաղաքական գործընթացների հետ կապ չունենալ, հատկապես՝ Հայաստանում, որտեղ ամբողջ տնտեսությունը պայմանավորված է հենց քաղաքականությամբ. ով կարողացավ կապ հաստատել քաղաքական գործընթացներով հաջողության հասածների հետ, նա էլ կարող է հաջողել և տնտեսության մեջ՝ ձեռք գցելով մենաշնորհներ, տենդերներ և հայաստանյան՝ այդ բնույթի այլ տնտեսական լծակներ: Կամ՝ ինչպե՞ս տնտեսությունը կարող է կապ չունենալ քաղաքական գործընթացների հետ, երբ շատ ու շատ քաղաքական գործընթացներ պայմանավորվում են հենց տնտեսությամբ, շատ ու շատ երկրների կառավարություններ, անգամ հավերժական դիկտատորների կարգավիճակի հասած նախագահներ, գահընկեց են լինում հենց տնտեսությունում գրանցած անհաջողությունների հետևանքով. բավական է կառավարությունը թերանա և տնտեսությունն անհաջողություն գրանցի, վե՛րջ, քաղաքական հաշվեհարդարն ու կառավարության հրաժարականը պատրաստ են:

Նման կերպ իսկապես կարող են շատերը մտածել, բայց հենց նույն շատերը, եթե մի փոքր ավելի խորը մտածեն, ապա չի բացառվում, որ որոշ ջանքերից հետո ի վերջո կարողանան հասնել տիգրանդավթյանական խոսքերի ողջ փիլիսոփայության ու ճշմարտացիության ընկալմանը: Տիգրան Սարգսյանի կաբինետի տիպական նախարարը, դժվար է ասել, ակամայից, թե գիտակցաբար, ոչ թե պարզապես հերթական մի բացատրություն տվեց, այլ, կարելի է ասել, բացահայտեց ողջ ճշմարտությունը, տնտեսության և քաղաքական գործընթացների հարաբերակցության հայաստանյան ներկա մոդելը: Որովհետև մի բան է աշխարհում ընդունված մոդելը, մեկ այլ բան՝ Հայաստանինը: Իսկ Հայաստանինը, դատելով հենց Տիգրան Սարգսյանի կառավարության ոդիսականից, իսկապես ամբողջությամբ տեղավորվում է Տիգրան Դավթյանի նկարագրած մոդելի շրջանակներում: Որևէ ցանկացած այլ պետության կառավարություն, եթե գրանցած լիներ Տիգրան Սարգսյանի գրանցած անհաջողությունների թեկուզ 10 տոկոսը, վաղուց արդեն «աբորտի» ենթարկված կլիներ: Բայց, ինչպես տեսնում ենք, Տիգրան Սարգսյանն արդեն սպառնում է դառնալ նույնքան «ընդմիշտ, որքան Կոկա-Կոլան»:

Տիգրան Սարգսյանի կառավարությունը, դատելով իրականացրած քայլերից, խորապես համոզված է, որ իր ղեկավարած տնտեսությունը մի բան է, երկրում ընթացող քաղաքական գործընթացները՝ այլ, և որ դրանք իրար հետ կապ ունենալ չեն կարող: Հենց այս ենթատեքստում է պետք դիտարկել յուրաքանչյուր տնտեսվարողի տեսանկյունից «հակահայ, տնտեսությանը վնաս տվող» որակվող ցանկացած փոփոխություն կամ նախաձեռնություն: Տիգրան Դավթյանի խոսքերից ավելի քան ակնհայտ էր, որ կառավարությունը միանգամայն թքած ունի, թե իրենց փոփոխությունները դժգոհություն են առաջացրել ատամնաբույժների կամ ռիելթորների մոտ, թե հարյուրավոր ատամնաբուժարաններ շուտով կփակվեն, ատամնաբույժներն էլ կարտագաղթեն՝ դրանից բխող ժողովրդին վնաս հասցվող բոլոր հետևանքներով: Իսկ նման վերաբերմունքը բոլորովին էլ պատահական չէ և ամրապնդվում է հենց այն ճշմարտությամբ, որը բարձրաձայնվեց Տիգրան Դավթյանի միջոցով, այն, որ մեր կառավարության վարած քաղաքականությունը ոչ մի կապ չունի պետության վարած քաղաքականության հետ, և որ կառավարությունում ավելի քան համոզված են, որ ինչ տնտեսական ցուցանիշներ էլ իրենք գրանցեն իրենց վարած քաղաքականության հետևանքով, միևնույն է, դա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ իրենց վրա:

Իսկ դատելով «տնտեսության վարքագիծը փոփոխություն չի ունենում և՛ ընտրություններից առաջ, և՛ հետո», Տիգրան Դավթյանն ավելի քան վստահ է, որ ընտրություններից հետո որևէ փոփոխություն չի էլ լինի, և իրենք, ինչ հաջողությամբ որ 2008-ից այս կողմ քանդել են Հայաստանի տնտեսությունը, նույն հաջողությամբ էլ կշարունակեն քանդել:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված