Աբու Դաբիում ձերբակալվել է 45 մարդ՝ Իրանի հետ լարվածության ժամանակ նկարահանումներ կատարելու համար
Աշխարհ
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները Աբու Դաբիում ձերբակալել են 45 մարդու, որոնք ռազմական լարվածության պայմաններում նկարահանումներ էին իրականացրել և հրապարակել դրանք սոցիալական ցանցերում։ Տեղեկությունը տարածել է «Раньше всех. Ну почти» Telegram-ալիքը։
Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածները նկարահանել էին տարբեր վայրեր Իրանի հետ ռազմական դիմակայության ընթացքում և այդ տեսանյութերն ու լուսանկարները հրապարակել էին համացանցում։ Իրավապահները նրանց մեղադրում են տեղեկատվություն տարածելու մեջ, որը կարող էր մոլորեցնել հասարակությանը, ազդել հանրային տրամադրությունների վրա և խուճապ առաջացնել։
ԱՄԷ իշխանությունները հայտարարել են, որ նման գործողությունները խախտում են երկրի օրենքները և կարող են վտանգել բնակչության անվտանգությունը։ Քաղաքացիներին կոչ է արվել հետևել միայն պաշտոնական աղբյուրներին։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև Իրանի կողմից Սաուդյան Արաբիայի վրա հնարավոր հարվածների մասին հաղորդագրությունների տարածման մասին։


















































Ամենադիտված
Հարսանեկան քաոսի․ երկու փեսա եկել են նույն հարսի հետևից