Գիտեք Արցախի անկումը ե՞րբ սկսվեց, երբ 2018-ին Արցախից ավտոբուսներով գալիս էին Երեւան Սերժ Սարգսյանին մերժելու. Շարմազանով Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են տեղումներ Անդրանիկ Թևանյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Նար-Դոս փողոցում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ը ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող անձանց հետ ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի մաքսանենգության դեպքի բացահայտումը լրատվամիջոցների հրապարակումների հետ կապելու պնդումները Աբրահամյան․ Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է Լույս չի լինի. հասցեներ «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ Կրկին ընդդիմության ահազանգած «քաղաքական հետապնդումների» մասին. Փաշինյանը ևս մեկ փաստաթուղթ է հրապարակել ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում 

Այսպիսով՝ հարկային տեռորը հայտարարում եմ փակված, կարևորը, որ չեմ հայտարարում բացված. Նիկոլ Փաշինյանը

Քաղաքական

«Սոցիալական ցանցերում գրառումներ էին արվում, նամակներ էինք ստանում, թե կառավարությունը հարկային տեռոր է սկսել բիզնեսների նկատմամբ»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դրան արձագանքել են, ասելով՝ թե տնտեսությունը տեռոր անելու ցանկություն չունեն։

Նա նշեց, որ տնտեսությանը քաջալերելուն ուղղված տասնյակ միլիարդների ծրագրեր են իրականացնում։

«Այսօր ընկերություն չկա, որ մեր աջակցությամբ մի մեքենա, սարքավորում կամ արտոնյալ վարկ վերցրած չլինի և այլն ու այսպես շարունակ։ Բայց մյուս կողմից մենք բիզնեսից ակնկալում ենք հարկային պարտաճանաչություն, որ իրենք իրենց հարկերը վճարեն։ Ոչ մի լումա ավել մենք չենք ակնկալում, բայց նաև՝ ոչ մի լումա պակաս»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա պատմեց, որ օրենքի փոփոխության են հանգել Ջերմուկում նախորդ տարի գործարարների հետ կազմակերպած աշխատաժողովի ժամանակ։

 «Այսպիսով հարկային տեռորը հայտարարում եմ փակված, կարևորը, որ չեմ հայտարարում բացված։

Մինչ այդ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը զեկուցեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշումը։

Նախագծի Հիմնավորման մեջ ասվում է. 

«Այս փոփոխությունների հիմքում ընկած է հետևյալ միասնական տրամաբանությունը, ըստ որի` հարկային մարմինը ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված արարքի առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում պետք է սեփական գործիքակազմով և միջոցներով հավաստվի հայտնաբերված իրավախախտման հատկանիշների իսկության և հավաստիության մեջ, դրա` ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներին համապատասխանելուն, որից հետո միայն միջոցներ ձեռնարկի այդ փաստի վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու կապակցությամբ:

Գործնականում խնդիրներ են առաջանում այն դեպքերում, երբ հարկային մարմնի կողմից արձանագրված հանգամանքներին կարող է տրվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։ Նման իրավիճակներում քրեական վարույթի նախաձեռնումը հաճախ իրականացվում է վարչական ակտի վիճարկման կամ բողոքարկման ընթացակարգերը դեռևս չավարտված պայմաններում, ինչը հանգեցնում է վարչական և քրեական վարույթների զուգահեռ իրականացման, իրավական անորոշության, ուստի եթե հաղորդումը վերաբերում է հարկային մարմնի վարչական ակտով արձանագրված հանգամանքներին, ապա քրեական վարույթ նախաձեռնելու պարտականություն կառաջանա միայն այն դեպքում, երբ տվյալ վարչական ակտը մտել է ուժի մեջ և սպառվել են վարչական բողոքարկման ընթացակարգերը՝ անկախ դատական կարգով բողոքարկվելու հանգամանքից, այսինքն՝ վարչական ակտը կամ չի բողոքարկվել վերադասության կարգով, կամ բողոքարկվել է, սակայն շեմը գերազանցող մասով մնացել է անփոփոխ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հարկային մարմնի կողմից բացահայտված հանգամանքները դեռևս վարչական ակտով չեն արձանագրվել, սակայն հարկային մարմնի լիազորված պաշտոնատար անձի հաղորդմամբ հիմնավորվում է քրեական վարույթի անհապաղ նախաձեռնելու անհրաժեշտությունը՝ ապացույցների պահպանման, թվային տվյալների հայտնաբերման կամ անհետաձգելի ապացուցողական գործողությունների իրականացման նպատակով, և առկա է ողջամիտ կասկած, որ հապաղումը կարող է հանգեցնել ապացույցների կորստի, ոչնչացման կամ թաքցման։

Նման կարգավորումը նպատակ է հետապնդում հարկային մարմնի կողմից ներկայացվող հանցանքի վերաբերյալ հաղորդումներում տեղ գտած հանգամանքների առավել ամբողջական և հիմնավոր ներկայացում` բացառելով այն դեպքերը, երբ հարկային մարմնի մի պաշտոնատար անձ վարչական ակտով ապացուցված է համարել որոշակի փաստական հանգամանքներ, բայց հետագայում այդ ակտի վիճարկման արդյունքում հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կողմից այդ ճանաչվել է անվավեր կամ փոփոխվել են դրանում արտացոլված հանգամանքներն այն կերպ, որ այլևս բացառվել է վարչական ակտում տեղ գտած փաստերի կապակցությամբ հաղորդում ներկայացնելը:

Նկարագրված իրավիճակում վարչական բողոքարկման ընթացակարգը հանդիսանում է հարկային վեճի բնական և նախնական փուլը։ Հետևաբար` քանի դեռ չի ավարտվել այս նախնական փուլը, նպատակահարմար չէ ստեղծել այնպիսի նախադրյալներ, որոնք հիմք կլինեն դրան զուգահեռ ու նույն փաստերի կապակցությամբ քրեական վարույթներ իրականացնելուն:

Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունումը պայմանավորված է հարկային վարչարարության իրավական հստակության բարձրացման և հարկային հսկողության արդյունավետության ապահովման անհրաժեշտությամբ։  

2) ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հդվածի (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածում խոշոր չափ է համարվում 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ՝ 20 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ նույն հոդվածում խոշոր չափ է համարվում մեկ հարկային տարվա ընթացքում 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը, կամ իրար հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում 45 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ՝ մեկ հարկային տարվա ընթացքում 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը, կամ իրար հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում 75 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գիտեք Արցախի անկումը ե՞րբ սկսվեց, երբ 2018-ին Արցախից ավտոբուսներով գալիս էին Երեւան Սերժ Սարգսյանին մերժելու. ՇարմազանովԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի նախկին պարտավորությունների կատարումը թույլ կտա բացել Հորմուզի նեղուցը Թրամփը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ում բողոքի ցույցերի դեմ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են տեղումներԱնդրանիկ Թևանյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանԽոշոր ավտովթար՝ Երևանում․ Նար-Դոս փողոցում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ըՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող անձանց հետShafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի մաքսանենգության դեպքի բացահայտումը լրատվամիջոցների հրապարակումների հետ կապելու պնդումներըԱբրահամյան․ Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն էԼույս չի լինի. հասցեներ«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձԿրկին ընդդիմության ահազանգած «քաղաքական հետապնդումների» մասին. Փաշինյանը ևս մեկ փաստաթուղթ է հրապարակելՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ»Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանումԱրմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանովՔննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսում
Ամենադիտված