ԿՐԵՄԼԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԸ ՀԱՍԵԼ Է ԿՈՒԲԱ
Ռուսաստան
Ռուսաստանը նախապես քննարկել է ԱՄՆ-ի հետ Կուբա մարդասիրական նպատակներով նավթի մատակարարման հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով «Անատոլի Կոլոդկին» նավթատարի ժամանումը Կուբա՝ շուրջ 100 հազար տոննա վառելիքով։ Նրա խոսքով՝ այս թեման բարձրացվել է ռուս-ամերիկյան շփումների ընթացքում։
Պեսկովը նշել է, որ ԱՄՆ-ը չի առարկում նման մատակարարումների դեմ՝ մարդասիրական նկատառումներով։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ Կուբայի բնակչության ծանր վիճակի նկատմամբ, որը, ըստ Մոսկվայի, պայմանավորված է շրջափակմամբ, և հավելել է, որ ռուսական կողմը շարունակելու է աջակցությունը կղզուն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դեմ չէ, որպեսզի Կուբան նավթ ստանա այլ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։ Միաժամանակ հաղորդվել է, որ ԱՄՆ իշխանությունները թույլ են տվել ռուսական նավթատարին մոտենալ Կուբայի ափերին՝ չնայած նախկինում հայտարարված էներգետիկ սահմանափակումներին։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը