Իրանը կարող է Հորմուզի նեղուցով նավագնացության համար վճար սահմանել
Իրան
Հորմուզի նեղուցով անցումը, ըստ իրանական նոր օրենքի, վճարովի կլինի։ Այս մասին, ըստ SNN-ի, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի անդամ Ալաեդդին Բորուջերդին։
«Շուտով, Մեջլիսի կողմից օրինագծի ընդունմամբ, այս ջրային ճանապարհը կկարգավորվի նոր համակարգով», - հայտարարել է Բորուջերդին։
Նա հավելել է, որ նեղուցով անցնող նավերի անվտանգությունն ու սպասարկումը կապահովվեն վճարովի ճանապարհով։ Սակայն պաշտոնյան չի նշել վճարովի ճանապարհի չափը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru