Իրանը սպառնում է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից
Իրան
Իրանի խորհրդարանը լրջորեն քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT) դուրս գալու հարցը, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաոդդին Բորուջերդին։
«Խորհրդարանը լրջորեն քննարկում է հարցը՝ NPT-ով, թե՞ առանց դրա։ Այսինքն՝ մեզանից չսպասվի լինել միջազգային պայմանագրի կողմ, պարտավոր չլինենք միջուկային գործունեություն ծավալել բացառապես խաղաղ նպատակներով և չհետապնդել ատոմային ռումբի մշակումը», - ասել է Բորուջերդին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո Իրանի մասնակցությունը պայմանագրին անիմաստ է։ Ավելին, Բորուջերդին հայտարարել է, որ խորհրդարանականների մեծամասնությունը կիսում է այն կարծիքը, որ Թեհրանը պետք է դուրս գա NPT-ից։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը