ՀՀ-ում Կատարի դեսպանի նշանակումը կնպաստի երկու երկրների միջև կապերի զարգացմանը
Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայթինին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային Ժողովից։
ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպան Ալ-Սուլայթինին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կնպաստի երկու երկրների միջեւ կապերի առավել զարգացմանը:
Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել