Հետախուզվողներ են հայտնաբերվել
Իրավունք
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 26-ին Նալբանդյան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 34-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Տավուշի մարզի գումարտակի պարեկները մարտի 26-ին ծառայություն իրականացնելիս Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան։ Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ 54-ամյա վարորդը ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ 54-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը