ԻՐԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՄԱԳԱՏԷ-ԻՆ ԱՆՏԱՐԲՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ԹԵՀՐԱՆԸ ԴԺԳՈՀ Է ԳՐՈՍՍԻԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԻՑ
Իրան
Իրանը քննադատել է Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը՝ հայտարարելով, որ կազմակերպության և նրա ղեկավար Ռաֆայել Գրոսսիի անտարբերությունը մտահոգիչ է։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաքաին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի միջուկային օբյեկտների դեմ, ըստ ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրության, պետք է գնահատվեն որպես հանցագործություն։
Բաքաին նշել է, որ Գրոսսին կրկին ընտրել է սխալ մոտեցում՝ փոխարենը դատապարտելու հարձակման հեղինակներին, իր հարցազրույցներում օգտագործելով ձևակերպումներ, որոնք ավելի են սրում իրավիճակը։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ նման պայմաններում գործակալության առաջնային քայլը պետք է լիներ տեղի ունեցած խախտումների բացահայտ դատապարտումը, սակայն դա չի իրականացվել։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ Իրանի Խոնդաբ քաղաքում դադարեցվել է ծանր ջրի արտադրության գործարանի աշխատանքը, որը, ըստ Թեհրանի, մարտի 27-ին ենթարկվել էր հարձակման։ Գործակալությունում նաև նշել էին, որ տվյալ օբյեկտում միջուկային նյութեր չեն եղել, չնայած ավելի վաղ շրջանառվում էին հակառակ տեղեկություններ։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը