Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Շենգավիթի ոստիկանների յուրահատուկ «նյուխը»

Վերլուծական

Շենգավիթի ոստիկանությունը հանցավորության դեմ պայքարի նոր, ըստ երևույթին, իրեն բավական արդարացրած ու արդյունավետ մեթոդ է գտել: «Քաղմաս» մտնող յուրաքանչյուր ոք առաջին բանը, որ զգում է այստեղ, ամբողջ շենքում տարածված գարշահոտությունն է: «Գոզահոտն» այստեղ ամենուր է. բոլոր հարկերում, սենյակներում դրանից պրծում չկա, իսկ «փրկություն» գալիս է միմիայն ադապտացիայի շնորհիվ, քանի որ հակագազի հույս չկա և չի էլ կարող լինել: Ոստիկանները, ըստ երևույթին, արդեն վաղուց վարժվել են իրենց «հոտին», դեռ ավելին՝ ասում են, թե դա իրենց լավ աշխատանքի արդյունքն է, ցույց է տալիս, որ իրենց մոտ «շարժը շատ է, մտնող-հելնող շատ կա, ուրեմն լավ են աշխատում»: Այնպես որ, ըստ մեր փառապանծ ոստիկանների, իրենց հոտի և հանցավորության դեմ պայքարի միջև առկա է ուղիղ համեմատական կապ. որքան ուժեղ է «բույրը», այնքան հանցավորության դեմ պայքարն արդյունավետ ընթացք է ստացել, ավելի բարձր ցուցանիշներ են արձանագրվել (չի բացառվում, որ այստեղ նաև հատուկ «կամերաներ» էլ գործեն, որտեղ պարզապես անհնար լինի դիմանալ հոտին. բավական է հանցագործին մի քանի րոպե մտցնել «կամերա» և խոստովանությունը պատրաստ է): Իսկ այդ ամենը, բնականաբար, շնորհիվ մեր փառապանծ ոստիկանների «յուրահատուկ նյուխի»:

Այն, որ Շենգավիթի ոստիկանները խիստ յուրահատուկ «նյուխ» ունեն, արդեն գիտեի: Այսօր սակայն առիթ ունեցա ևս մեկ անգամ համոզվելու: Երազիս միջից լսեցի դռան զանգը: Քնաթաթախ մոտեցա, նայեցի դիտանցքից, հարցնում եմ՝ «ո՞վ է», ի պատասխան լսում՝ «ոստիկանությունից է»:

- Ի՞նչ եք ուզում:

- Բացե՛ք, զրուցելու բան կա:

- Քնած եմ, սպասեք՝ արթնանամ, նոր:

Դեռ կիսաքնած եմ, բայց դե հագնվում եմ, լվացվում, բացում դուռը: Մտնում են երկու ոստիկան: Հրավիրում եմ ներս, հարցնում՝ ի՞նչ է եղել:

- Այսինչյան Արուսը ո՞վ է:

- Արուս չունենք:

- Ո՞նց չունեք, ունեք: Սա այսինչ փողոց, այսինչ շենք, այսինչ բնակարանը չի՞: Դուք բնակիչ ե՞ք:

- Հասցեն ճիշտ է, տունը մերն է, բայց մենք Արուս չունենք ու չենք էլ ունեցել,- դեռ կիսաքուն եմ, բայց Արուսը «մանրից սկսում է արթնացնել»:

- Հա, մեր ներքևը մի Արուս տատի կար, բայց դեռ փոքր էի, որ մահացավ: Ախ ընտրացուցակներն եք ստուգո՞ւմ, -փորձում եմ գտնել քնիցս հանելու պատճառը:

- Չէ,-պատասխանում է ոստիկանը, վերցնում հեռախոսը և զանգահարում՝ «Հասմի՛կ, Սարգսյանն է՝ նոր որ ձեր տանն էինք, էն ձեր մորաքրոջ տունը ո՞ր հասցեն էր»:

Հեռախոսի միջից լսվում է կնոջ ձայն՝ «Ընենց որ գնում ես էն փողոցով, հետո աջ ես թեքվում, ըտեղ մի հատ 9-ը հարկանի կա»:

Թե «էդ փողոցն ու աջը» ո՞ր փողոցն ու ո՞ր աջն էր, կինը չի ասում, բայց, ինչպես տեսնում ենք, դա բոլորովին էլ չէր խանգարել մեր ոստիկաններին, իրենց սուպեր «նյուխի» շնորհիվ գտնել «ճշգրիտ» հասցեն ու բացահայտել Արուսին:

Մեր ոստիկանների «նյուխի» մասին որոշակի պատկերացում կազմել էի դեռ անցյալ տարի, երբ մեր այգու բերքատու 16 ծառերը կտրած հայտնաբերելով՝ «անշրջահայեցորեն» բարկացա ու զանգահարեցի ոստիկանություն՝ մտածելով, թե նման դեպքերի համար էլ է մեր ոստիկանությունը: Դե, էդքան տարի խնամել, մեծացրել ես ու, մեկ էլ՝ ինչ-որ մի անասուն «դրուժբա» է բերում, կտրում, լցնում բեռնատարն ու տանում, այն էլ մի տարածքում, ուր անծանոթ մարդ ոտք չի դնում, դնողներին էլ չորս կողմի սեփական տների բնակիչները մի լավ տնտղում են: Հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ իմ՝ ոչ այդքան սուր հոտառությամբ ծանոթացա Շենգավիթի ոստիկանության «բրենդի» հետ (հերթական այցելությունների ժամանակ էլ համոզվեցի, որ «բրենդը» ոչ թե «սիտուատիվ» բնույթի էր, այլ ֆունդամենտալ և մշտական), իսկ արդեն դրա շնորհիվ յուրահատուկ էվոլյուցիա ապրած ոստիկանական «նյուխի» մասին պատկերացումս ձևավորվեց, երբ 10 ամիս տևած նախաքննությունից հետո այդպես էլ հանցագործը մնաց չբացահայտված (միայն մեկ ծառի կտրողի հաջողվեց մեր ոստիկաններին գտնել, իսկ կտրված ծառն էլ գնահատվեց մի քանի հազար դրամ՝ որպես իսկական ծաղր): Ի դեպ, սա Շենգավիթի ոստիկանության պատմության մեջ գրանցված առաջին «ծառերի» գործն էր: Ոստիկանական այս բաժանմունքի ոստիկանների խիստ յուրահատուկ «նյուխի» վկայությունն էր և այն, որ Քրեական հետախուզությունում պետով, պետի տեղակալներով ու աշխատողներով հենց առաջին օրը մոտ երկու ժամ համոզում էին ինձ՝ լրագրողին, թե հաղորդում տալ չարժե:

Թե ոստիկանական մյուս բաժանմունքներում հանցավորության դեմ պայքարի ինչ առաջավոր մեթոդներ են ներդրված, մեր մյուս ոստիկանների «նյուխի» հարցում ի՞նչ օգնական մեթոդներ են կիրառվում, չեմ կարող ասել, բացահայտումս վերաբերում է միայն տվյալ բաժանմունքին, որի արդյունավետության հաշվով, երևի թե, արդեն ոստիկանության կոլեգիայում քննարկում կազմակերպեն և, ինչու՞ ոչ՝ արդյունավետության հաստատման դեպքում նաև քայլեր ձեռնարկվեն՝ առաջավոր փորձի տարածման ուղղությամբ, հնարավոր է և որոշ՝ «մեթոդի» տարածման ուղղությամբ հատկապես մեծ ջանքեր գործադրած ոստիկաններ նաև ներկայացվեն պարգևների:

Իսկ բոլոր նրանք, ովքեր լրջորեն կարող են դժգոհություններ ունենալ մեր ոստիկանների աշխատանքից, լավ կլինի մի փոքր ավելի ըմբռնումով մոտենան և գնահատեն նրանց հերոսական ջանքերը, քանի որ նման ոստիկանության նկատմամբ հարգանքն ու պատկառանքը, երևի թե, պարզապես պետք է տասնապատկվի՝ հաշվի առնելով, թե ինչպիսի՜ հրաշքներ են գործում մեր ոստիկանները, ինչպե՜ս են կարողանում նման «նյուխ» ունենալով հանդերձ՝ դեռ տարվա մեջ գոնե մեկ կամ երկու հանցագործություն էլ բացահայտել: Այսպիսի «նյուխ» ունեցող ոստիկաններից սրանից ավելի էլ ի՞նչ կարելի է սպասել…

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված