Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Օսկանյանը հայտնվել է մեկուսացման մեջ

Վերլուծական

Երեկ «Սիվիլիթասի» 5-րդ տարեդարձի տորթից Հայաստանի որևէ քաղաքական գործիչ այդպես էլ չհամտեսեց: Մինչև, այսպես ասած, տարեդարձի միջոցառումն այստեղ հերթական քննարկումն էր՝ նախկին արտգործնախարար, փողերի լվացման մեղադրանքով անցնող Վարդան Օսկանյանի բախտակից Ալեքսանդր Արզումանյանի և ՀՀՇ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանի մասնակցությամբ, այնպես որ այս երկու քաղաքական գործիչները տարեդարձին ներկա էին, քանի որ չէին կարող ներկա չլինել, սակայն տորթից այդպես էլ համտես չարեցին, քանի որ շտապեցին գնալ: Տորթ չհասավ նաև տորթերի պակաս չզգացող Խաչատուր Քոքոբելյանին, ով մի պահ երևաց տարեդարձին, սեղմեց Օսկանյանի ձեռքը, շնորհավորեց, որից հետո, երևի թե պարտքը տված համարելով՝ գնաց. Քոքոբելյանն էլ, դե, եկել էր, քանի որ օրվա գլխավոր հերոսը ընկերն էր՝ Արզումանյան Ալիկը:

Հազիվ էր քննարկումը վերջացել և հյուրերն արդեն կամաց-կամաց «Ռոսսինի» սրահից տեղափոխվում էին «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի Ձմեռային այգի, երբ հանկարծ երևաց ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), բայց մեկ էլ՝ պատգամավորը արագ ընթացքով քայլերն ուղղեց դեպի ելքն ու անհետացավ, ըստ երևույթին, վախենալով հանկարծ ու խառնվել օսկանյանական «զանգվածին»:

Լավ, էս միջոցառմանը գոնե մի հատ ԲՀԿ-ական չկա՞… Երկար փնտրտուքներից հետո վերջապես հնարավոր եղավ ԲՀԿ-ական «բեկորներ» հայտնաբերել. ապարանցի Լյովա Խաչատրյան (եթե, իհարկե, Յուզիկովիչին կարելի է ԲՀԿ-ական կոչել), Վահան Բաբայան (եթե, իհարկե, այս տղային էլ կարելի է որևէ կուսակցության նվիրյալ համարել), Էլինար Վարդանյան (Էլինարին դեռ չեմ ճանաչում, նախնական, զուտ արտաքին, թռուցիկ քննությամբ կարծես թե պարկեշտ աղջիկ է, այնպես որ Էլինարի մասնակցությունն էլ երևի թե սրանով է պայմանավորված), որոնց երեքին էլ, ըստ երևույթին, այստեղ բերել էր սիվիլիթասյան նախկին քննարկումների գործող անձ լինելու հանգամանքը: Բայց նրանք էլ մի երկու րոպեից հեռացան ու նրանց էլ «Սիվիլիթասի» տորթը պետք չէր:

ԲՀԿ-ական առաջին էշելոնի միակ ներկայացուցիչը հենց ինքը՝ Օսկանյանն էր: ԲՀԿ-ական «բլատնոյ» մասսայից մասնակից չէր էլ ենթադրվում, որոնց հետ հենց Օսկանյանը, երևի թե, կապեր չի պահպանի. օրինակ, անգամ վառ երևակայության դեպքում դժվար է պատկերացնել, որ, ասենք, Յուվեցի Կարոն զանգի Օսկանյանին ու հրավիրի խաշի: Այնպես որ, այս հաշվով սպասելիքներ չէին էլ կարող լինել: Այնուամենայնիվ, ճշտել արժեր.

- Պարո՛ն Օսկանյան, ԲՀԿ-ական Ձեր գործընկերներին հրավիրել ե՞ք:

- Այո՛, իհա՛րկե, բոլորին էլ հրավիրել ենք:

- Իսկ ինչու՞ ոչ մեկ չկա:

- Դե, չգիտեմ…

Աշխատակցուհին բացում է «բոլորին»-ի փակագծերը. հրավերներ ուղարկվել են բոլորին՝ բոլոր կուսակցություններին, բոլոր պատգամավորներին, նախարարներին, անգամ հանրապետության նախագահին: Դե, նախագահի պահով ամեն ինչ հասկանալի է. քարոզարշավի մեջ է, հետո էլ «Սիվիլիթասի» 5-ամյակը հո Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսը չէր, որ ներկա գտնվեր: Հանրապետականից մարդ չկար, «Բարգավաճ»-ի հարցերը պարզեցինք, ՀՅԴ-ից նույնպես հայտնի մեկը այդպես էլ չերևաց, բացի կարծես մի պապիկից՝ մեկ-մեկ աչքովս ընկել է, ազգանունն էլ կարգին չեմ հիշում՝ Աճեմյան, թե ինչ, ամեն դեպքում, ՀՅԴ ներկայացուցիչ համարել չէր կարելի: «Ժառանգությունից» ևս մարդ չկար, ՀԱԿ-ից էլ՝ անգամ Օսկանյանի հետ «գծեր» ճշտող Լևոն Զուրաբյանն էր բացակայում:

Գործադիրից՝ ոչ ոք. միակ «ներկայացուցիչը», եթե, հնարավոր է այդպես անվանել, վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանն էր, ում ներկայությունը ևս «պարկեշտության» համատեքստում էր. «դե, հրավիրատոմս էին ուղարկել, ես էլ բարեխղճորեն եկա»: Հասարակական սեկտորից մեկ-երկու հոգի էին՝ Ավետիք Իշխանյան, Կարինե Դանիելյան, Սաքունց՝ էլի սիվիլիթասյան քննարկումների մասնակիցներ և մեկ-երկու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

«Սիվիլիթասի» հիմնադրման ժամանակ կար մեկ ուրիշ Վարդան Օսկանյան, այսօր արդեն՝ լրիվ ուրիշ: Առաջին մեկ-երկու տարիների ընթացքում «Սիվիլիթասի» կազմակերպած քննարկումները պարտադիր անցնում էին անշլագով: Օսկանյանի հայացքին արժանանալ էին ձգտում այստեղ շտապող նրա «ֆաները», որոնք հատկապես տարբերվում էին իրենց վարժ անգլերենով (ընդհանրապես, այս կառույցում ավելի հարգի է այդ լեզուն, հայերենը, ըստ երևույթին, ռամիկների լեզու է համարվում), ինչը նախկին արտգործնախարարին հիմք էր տալիս է՛լ ավելի փքվել ու մեծամտանալ: Լրագրողներին այն ժամանակվա Օսկանյանն անգամ մեկ-երկու հարցի պատասխան տալ «լայեղ» չէր անում: Այսօրվա Օսկանյանն արդեն լրագրողների հետ «էրեխեք, մենակ թե քաղաքական ընենց հարցեր չտաք» ոճով է ու պատմեց, որ ԱԱԾ-ն իր գործը շարունակում է քննել, իրեն էլի հարցաքննում են, էս վերջերս էլ Մեղրու սահմանամերձ երկու գյուղում «Սիվիլիթասի» իրականացրած մի ծրագրում՝ ոռոգման ջուր է քաշել, թե ինչ, «ատկատ» են գտել: Հետո էլ հաստատեց ենթադրությունը, որ ինքն էլ ԲՀԿ-ի «գծի մեջ չի». ընտրություններին մասնակցելու է ու արդեն գիտի, թե ում է ընտրելու, բայց չի ասի:

Այն, որ Օսկանյանը ԲՀԿ-ի «գծի» մեջ չի, հասկացվեց նաև Օսկանյանի ընտրած հյուրի՝ Արզումանյան Ալիկի հնչեցրած տեսակետից.

«Կա՛մ պետք է դուրս գաք քաղաքական գործընթացներից, կա՛մ մասնակցեք այդ գործընթացներին: «Բարգավաճ Հայաստանը» 450 հազար ձայն ստացած քաղաքական թիմ էր: Բյուլետեն փչացնելով՝ հարց չեն լուծում: Սա ուղղակի ապակողմնորոշում է, կարելի էր նույնիսկ բոյկոտել, բոյկոտը նույնպես քաղաքական պայքարի ձև է, բայց ոչ թե հայտարարել, թե չենք մասնակցում: Սա բայղուշություն է՝ նստել տանը և ասել՝ վերջ, մեռանք արդեն 10 տարի»:

Արզումանյան Ալեքսանդրը, սակայն, այն անձավորությունը չէր, ով կարող էր միայն ցանկալի տեսակետներ հնչեցնել: Վարողը հարցնում է՝ «Եթե նայենք նախագահական ընտրությունների հոլովակները, տպավորություն է, թե 2008-ից առաջ ամեն ինչ շատ վատ էր և միայն դրանից հետո հաջողվեց մի բան անել»: Արզումանյանը տալիս է, ըստ երևույթին, այդքան էլ չկանխատեսված պատասխան.

««Հայկական ֆենոմենի» մեջ է խնդիրը: Հայաստանում, ով աշխատանքից դուրս է գալիս, ասում է՝ իրենից հետո այլևս ոչ մի առաջընթաց չի եղել»:

Հավանաբար, «Սիվիլիթասի» 6-րդ տարեդարձի տորթից արդեն Ալիկ Արզումանյանն էլ չհամտեսի… Իսկ 2008-ին աշխատանքից դուրս գալուց հետո ընդդիմադիր դարձած ու իշխանությունների քայլերը չհավանող Օսկանյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ի հետ կատարվածի մասին դեռ կխոսի՝ «Ճիշտ պահին, երբ ավելի հարմար ու բարենպաստ կլինեն պայմանները, մենք այդ բոլորի մասին ավելի մանրամասն կխոսենք: Նախագահական ընտրություններով ոչ մի բան չի ավարտվում, քաղաքական գործընթացներն առջևում են, դեռևս հետաքրքրական զարգացումներ կլինեն»:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված