Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես Աշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ Փաշինյան Պենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժը Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում 

Այսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը

Հասարակություն

Գործարկվել է քոլեջներ ընդունելության նոր կարգը, և ըստ այդմ՝ այսօր առավոտյան ժամը 9-ից մեկնարկել է ընդունելության գործընթացը: 

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված քոլեջների ընդունելության նոր կարգին: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը:

Ներդրվել է հայտագրման պարզ գործընթաց

Կրթությանը վերաբերող գործընթացների թվայնացմանն ուղղված աշխատանքների շրջանակում այս տարի իրականացվել է փոփոխություն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության ընթացակարգերում՝ ներդնելով տվյալների ճշգրտությունն ապահովելու նոր հնարավորություններ: Դիմորդների տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով՝ ազատելով դրանք գերատեսչություններից հավաքագրելու անհրաժեշտությունից:

«Ընդհանուր առմամբ՝ այս տարի հատկացված տեղերի քանակի հետ կապված մեծ փոփոխություններ չունենք. պահպանվել են նախորդ տարիների մոտավոր ցուցանիշները: Ընդունելության ցուցանիշները տարեցտարի բարելավվում են՝ ամեն տարի քոլեջների ընդունելության արդյունքներում գրանցելով 10%-ից ավելի աճ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Հատկացված տեղերի մասին

Այս տարվա համար միջին մասնագիտական կրթական ծրագրերով հատկացվել է 6064 տեղ, արհեստագործական կրթական ծրագրերով՝ 3312 տեղ և 800 տեղ՝ Ներքին գործերի նախարարության ծրագրերի շրջանակում:

Միջին մասնագիտական կրթական ծրագրերով կրթություն կիրականացվի 107 մասնագիտությամբ, որոնցից 15-ը՝ գերակա ուղղությամբ՝ բարձր կրթաթոշակով։ Արհեստագործական կրթական ծրագրով կրթություն կկազմակերպվի 38 մասնագիտությամբ, որոնցից 21-ը՝ գերակա ոլորտներով՝ բարձր կրթաթոշակով։

Հայտագրման գործընթացի մասին

Հայտագրումը, ըստ ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանի, տեղի է ունենում նույն համակարգով, ինչ առաջին դասարանների և ավագ դպրոցների պարագայում:

«Գործում է միասնական էջ՝ my.emis.am, որտեղ ծնողը կարող է ստեղծել իր անհատական հաշիվը։ Մեկ հաշվից ծնողը կարող է ունենալ տարբեր գործիքների համար մուտք և այդ հաշվում կատարել իր գործողությունները: Այսօր՝ ժամը 9-ից, բացվել է ՄԿՈՒ հաստատություններ հայտագրման ենթահամակարգը, և ծնողները, մուտք գործելով այնտեղ, կարող են իրենց երեխաներին հայտագրել նախընտրելի ուսումնական հաստատություն: Մրցույթի ամփոփումից հետո նույն էջում կստանան պատասխան»,- ասել է Արտակ Պողոսյանը՝ հավաստելով, որ որևէ տեխնիկական կամ ծրագրային խնդիր չի արձանագրվել:

Օրվա առաջին կեսի դրությամբ արդեն 500 դիմում հայտ է ներկայացվել, ինչը նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնակի է: Համակարգով դիմելիս ծնողների համար տեսանելի է, թե պետությունը տվյալ մասնագիտության համար որքան անվճար և վճարովի տեղ է հատկացրել, տվյալ մասնագիտության համար արդեն իսկ քանի դիմում կա: Քոլեջների ընդունելությունը մրցույթային կարգով է տեղի է ունենում, և դիմելու ժամկետները հստակ սահմանված են կարգով. դիմում-հայտերի ընդունման որևէ սահմանափակում չկա:

 

Ժամկետներ

Այսօրվանից բացված հայտերի ընդունումը ոչ ոլորտային մասնագիտությունների համար բաց է լինելու մինչև օգոստոսի 10-ը, իսկ ոլորտային մասնագիտությունների համար /բժշկության, մշակույթի և սպորտի ուղղություններ/, որոնց ընդունելությունը նաև քննությունների միջոցով է կազմակերպվում, մինչև հուլիսի 24-ը։

«Այս ժամանակահատվածում ծնողները, ինչպես նաև չափահասների դեպքում քաղաքացիները՝ հենց իրենք, կարող են ցանկացած օր, ցանկացած ժամի իրենց հայտը ներկայացնել: Հայտերի ամփոփումը տեղի է ունենալու միայն հայտագրման ժամկետի ավարտից հետո՝ բոլոր դիմորդների տվյալների ուսումնասիրության արդյունքում։ Հետևաբար, այստեղ խուճապի մատնվելու և գործողությունները շատ արագ կազմակերպելու որևէ խնդիր չկա, սակայն սահմանված ժամկետները պետք է պահպանել»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Հայտագրման համակարգը ճկուն է, և դիմորդը ցանկացած պահի կարող է մինչև սահմանված ժամկետը այն չեղարկել և նոր հայտ գրանցել:

Թվայնացման առավելությունները

«Թվայնացումն ունի երկու նպատակ. դրանցից մեկը մեր քաղաքացիների և հատկապես երեխաների կրթության ընթացքին հետևելու և դա մշտադիտարկելու հնարավորությունն է: Ինչպես հայտնի է, միջնակարգ կրթությունը մեր երկրում պարտադիր է, և հիմնական դպրոցի ավարտից հետո երեխաները պետք է որոշում կայացնեն, թե իրենց կրթությունը որտեղ են շարունակելու՝ ավագ դպրոցում, թե քոլեջներում: Եվ սա մեզ համար մի գործիք է, որով շատ արագ կկարողանանք նույնականացնել այն երեխաներին, որոնք պարտադիր կրթությունից դուրս կմնան։ Ինքնաշխատ եղանակով բոլոր այն երեխաները, որոնք դպրոցահասակ են և սեպտեմբեր ամսին ընդունված չեն լինի կամ ավագ դպրոցներ կամ քոլեջներ, կհամարվեն կրթությունից դուրս մնացած: Այս իրավիճակում մեր գործընկերների հետ միասին կկազմակերպվեն համապատասխան քայլեր, որպեսզի այս երեխաները հայտնաբերվեն և ուղղորդվեն կրթական համակարգ»,- մեկնաբանել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

 

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի հավելմամբ՝ թվայնացումն ապահովում է նաև առավելագույն թափանցիկություն՝ դիմորդի համար ապահովելով ուսումնական հաստատությունների թափուր տեղերն ու ընձեռած հնարավորությունները:

 

Թվայնացվում են նաև կրթությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչը հնարավորություն է տալիս նույնականացնել սովորողին: Թվայնացումը տեսանելի է դարձնում նաև տարբեր տիպի պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունները՝ այդպիսով կողմնորոշելու սովորողին ցանկալի հաստատություն դիմելու հարցում: Գործընթացը լինելու է շարունակական:

Ինչով է պայմանավորված դեպի ՄԿՈւ հաստատություններ հետաքրքրության աճը

Արաքսիա Սվաջյանը հիշեցրել է՝ Կառավարությունը որոշ ոլորտներ՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, ճանաչել է գերակա։ Այս ուղղությամբ կրթություն ստացող շրջանավարտներին առաջարկվում է 50.000 դրամի չափով կրթաթոշակ: Առաջին կուրսում բոլոր ուսանողները ստանում են կրթաթոշակ, այնուհետև առաջին տարվա արդյունքներն ամփոփելուց հետո կրթաթոշակը պահպանվում է՝ ըստ առաջադիմության:

Արաքսիա Սվաջյանի իրազեկմամբ՝ պարբերաբար վերանայվում է քոլեջներում դասավանդվող մասնագիտությունների ցանկը, որովհետև կան մասնագիտություններ, որոնք այլևս ժամանակավրեպ են, և դրանց կարիքը տնտեսությունը և աշխատաշուկան չունեն: Կան նաև մասնագիտություններ, որոնց պահանջարկը տարեցտարի աճում է, օրինակ՝ արևային էներգիայի սարքերի, կաթիլային ոռոգման համակարգերը սպասարկողների մասնագիտությունները։

Ըստ նրա՝ կարևոր խթան է նաև պետության հետևողական քաղաքականությունը՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկերի կանխման նպատակով, ինչի արդյունքում սովորողները պարտադիր որևէ հաստատությունում կրթություն են ստանում:

Երրորդ ամենակարևոր գործոնը մասնագիտական կրթության գրավչության բարձրացումն է որակի առումով. «Այստեղ մեծ աշխատանք է իրականացվում մասնավոր հատվածի հետ, քանի որ այս ոլորտում գործատուների հետ համագործակցությունը շատ կարևոր է: Մենք տարեցտարի ունենում ենք ավելի մեծ թվով կրթական ծրագրեր, որոնք իրականացվում են աշխատանքի վրա հիմնված ուսուցման ծրագրերով, գործատուների հետ համագործակցությամբ, ինչն ավելի հետաքրքրական ու գրավիչ է դարձնում մասնագիտական կրթությունը մեր երիտասարդների համար»:

Արաքսիա Սվաջյանը կարևորել է նաև Հանրակրթության պետական չափորոշչով 8-րդ դասարանում ներդրված մասնագիտական կողմնորոշման խմբակի դերը, որի շրջանակում դպրոցականները գիտելիք են ստանում պահանջված մասնագիտությունների մասին:

Ի լրումն՝ ավագ դպրոցներ ընդունելության վերաբերյալ

Արաքսիա Սվաջյանը հիշեցրել է՝ ավագ դպրոցների ընդունելությունը ևս այս տարի էլեկտրոնային ձևաչափով է իրականացվելու՝ կրկին թափանցիկություն ապահովելու և ծնողների համար գործընթացն ավելի պարզեցնելու նպատակով՝ https://my.emis.am/ հարթակի միջոցով: «Հուսով եմ՝ ինչպես այսօր բարեհաջող մեկնարկել ենք քոլեջների ընդունելության գործընթացը, այնպես էլ ավագ դպրոցների ընդունելության գործընթացը ևս կկարողանանք սահուն և անխափան իրականացնել»,- խոսքը եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետ
Ամենադիտված