Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով
Իրավունք
«Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց։ Նրա նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, շարունակվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ «արդարների» գործով դատական նիստը։
Երկու մեղադրյալի՝ Վահագն Չախալյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը քննվեց։
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանի պաշտպանները պահանջել էին քննության առարկա դարձնել Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը՝ հիմք ընդունելով նոր հանգամանքները, որոնք կապված էին Չախալյանի ընտանեկան բարդ վիճակի հետ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը