Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

ԱԺ-ում շարունակվում է քծնանքը՝ Սերժ Սարգսյանին

Վերլուծական

Ազգային ժողովում հաջողությամբ շարունակվում է ինչ-որ պահից, ամենայն հավանականությամբ, հիմնականում որպես ինքնագործունեություն դրսևորվող քծնանքն առ Սերժ Սարգսյան: Այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին մեր ազգընտիրներին (խոսքն այս դեպքում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի մասին է) կարծես հանձնարարված լիներ շարադրություն՝ հիմնականում երկու թեմայով. մեկը՝ կատաղի հակահարված բոլոր նրանց, ովքեր համարձակվել են Հայրիկյանի մահափորձի հաշվով երկդիմի հայտարարություններ անել, մյուսը՝ «կե՛ցցե Սերժ Սարգսյանը, աշխարհի ամենալա՛վ Սերժ Սարգսյանը» թեմատիկայով:

Հատկապես երիտհանրապետականների բացառիկ ընդունակությունները ոչ մի կերպ չցանկանալով նսեմացնել՝ հարկ է նշել, որ նրանցից ոմանց ելույթներում առաջին թեման զարգացնելուն զուգընթաց բավական հաջողությամբ առաջ տարվեց նաև «սերժսարգսյանական գիծը», ինչին մեր այս օրենսդիրներն ավելի շատ պարտական են սովորույթի ուժին: Մեկի համար Սերժ Սարգսյանն ավելին է, քան գերագույն զորահրամանատարը. նրա անցած մարտական ուղուն կնախանձեին անգամ Մակեդոնացին ու Նապոլեոնը, մյուսի համար Սերժ Սարգսյանն ավելին է, քան որևէ պետական գործիչ, նրա կառավարման ընդունակություններին, դիվանագիտությանը կնախանձեին անգամ Չերչիլն ու Ռուզվելտը, կանանց համար չկա ավելի առնական, հաղթական, հմայիչ տղամարդ, քան Հայաստանի Հանրապետության, Հանրապետական կուսակցության ներկա նախագահ Սերժ Սարգսյանը: Պատգամավորներից մեկի ելույթն էլ, որ կարելի էր կոչել «Ձոն Սերժ Սարգսյանին», սկսվեց Ջիվանու տողերով.

Աղվեսը հավնոցի դռանն հուշարար,

Ի՜նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք…

Աքլորը քարոզչի վերարկու հագած

Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք:

Շարունակվեց ու ավարտվեց՝ Սարգսյանին փառաբանելով:

Ասել, թե ելույթների բովանդակությունը պայմանավորված է նախագահական քարոզարշավով, սխալ կլինի: «Սերժ Սարգսյանի քարոզարշավը» այս հանրապետականները սկսեցին երևի թե մի երկու տարի առաջ՝ ինչ-որ պահից. դժվար թե որևէ մեկը ֆիքսած լինի անգամ, թե կոնկրետ երբ, ինչից հետո տեղի ունեցավ այդ բեկումը: Ինչ-որ մեկն ինչ-որ մի օր մտքով անցկացրեց քծնել երկրի նախագահին և դրա համար օգտագործել երկրի բարձրագույն ամբիոններից մեկը, հետո, դժվար է ասել՝ քծնողը գնահատանքի արժանացա՞վ, թե՞ պարզապես նկատողության չարժանացավ ու վե՛րջ, քարը սկսեց գլորվել ու գլորվել:

Այդ պատմական, թեև չֆիքսված օրից, երկրի խորհրդարանի ամբիոնը վերածվեց Սերժ Սարգսյանին հրապարակային քծնանքի հարթակի: Բոլոր հանրապետականները սկսեցին իրենց ելույթները սկսել և ավարտել՝ նախագահի համար գրվող տեքստերից մեջբերումներ անելով. «ինչպես ասում է Սերժ Սարգսյանը» դարձավ ամենահաճախ լսվող արտահայտությունը: Սարգսյանն այդպես սկսեց կամաց-կամաց դառնալ քայլող «դասական», իսկ ցիտման ինդեքսով՝ առաջ անցնել աշխարհահռչակ գիտնականներից և այնպիսի պատմական դեմքերից, ինչպիսիք էին Վլադիմիր Իլյիչ Լենինը և Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը:

Ասել, թե Սերժ Սարգսյանին «տունը մնացած աղջկա պես» գովերգելով «մարդու տալու» երիտհանրապետական փորձերը կարող են դուր գալ նախագահին, սխալ կլինի: Քծնանք, մեծարանք սիրում են այն պաշտոնյաները, ովքեր առանց որևէ արժանիքի ուղղակի հայտնվում են ինչ-որ աթոռի վրա (սրանք հիմնականում պաշտոնը փողով գնողներն են), իրենք էլ են զգում, որ ոչ մի արժանիք չունեն այնտեղ մնալու, և հենց դրանից ելնելով էլ՝ սիրում են սեփական անձի հասցեին էժանագին «կենացներ» լսել: Հնարավոր է, որ կարիերայի արշալույսին Սարգսյանին էլ դուր եկած լինեն իր լավ աշխատանքի հասցեին տրված դրական գնահատականները, ինչ-որ տեղ նաև ոմանց գովեստը (տեղին արված գովեստ, ճիշտ գնահատական, երևի թե, չկա մարդ, որ չսիրի), բայց կարծել, թե 20 տարուց ավելի պետության առանցքային պաշտոններ զբաղեցրած գործիչը կարող է հաճույք ստանալ իր հասցեին ամեն րոպե հնչող էժանագին քծնանքից ու հաճկատարությունից…

Ասել, թե պատգամավորների նման վարքագիծը թելադրված է նախագահի փիառով զբաղվողների հրահանգով, ևս սխալ կլինի: Դժվար թե պետության ղեկավարի փիառը կազմակերպողները, այն էլ՝ նման պատասխանատու ժամանակահատվածում, այն աստիճան անհեռատես ու անշրջահայաց լինեն, որ դիմեն նման էժանագին հնարքների: Հատկապես, որ հիշյալ գործը ստանձնածների կողմից չափի զգացողության բացակայության պատճառով քծնանքն արդեն այնպիսի քանակությամբ ու այնպիսի ցածրաճաշակ բովանդակությամբ է մատուցվում, որ երևի թե անգամ նախագահի ամենաթունդ ընդդիմադիրների մոտ է առաջացած նողկանքից խղճահարություն ծնվում դեպի «անպաշտպան թողնված» և բոլորի կողմից տոտալ քծնանքի զոհ դարձած Սերժ Սարգսյանը:

Սա, ինչպես հենց սկզբից ընդգծեցինք, ամենայն հավանականությամբ, ինքնագործունեություն էր: Բայց դատելով ինքնագործունեության պատասխան-ռեակցիայից և ձեռք բերած սպառնալի չափերից՝ երևի թե սա արդեն իսկապես հենց իր՝ Սերժ Սարգսյանի լուծելիք հարցն է և արժե, որ հենց նախագահը ինքը ո՛չ թե անուշադրության մատնի ու չտեսնելու տա իր հասցեին շռայլվող «կենացները», այլ լրջորեն վերլուծի, կշռի դրանցից բխող պոզիտիվն ու նեգատիվը և, եթե հարկ կա, Սահմանադրությամբ ամրագրի նախագահի հասցեին արվող քծնանքի դոզան, որպեսզի գոնե սահմանադրական նորմեր պահպանելու «խաթր» հանրապետականները զերծ մնան մշտական գերդոզաներից:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված