Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Գորիկ Հակոբյանը կշարունակի՞ պաշտոնավարել

Վերլուծական

Վերջին տարիներին պարբերաբար շրջանառության մեջ էր դրվում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի՝ պաշտոնից հեռանալու հարցը: Գորիկ Գուրգենիչի թե՛ տարիքն այլևս այն չէ, թե՛, ցավոք, առողջությունը:

Այս խոսակցությունները սկսվեցին դեռ 2009-ին և չդադարելով՝ մի տեսակ խրոնիկ բնույթ ստացան: Հենց այդ ընթացքում էլ ասպարեզ նետվեց ԱԱԾ ղեկավարի պոտենցիալ թեկնածուների մի ամբողջ շարք՝ ԱԱԾ տնօրենի տեղակալներ Ռոմիկ Հարությունյան, Հրաչյա Հարությունյան, Արզուման Հարությունյան (դատելով այս պաշտոնյաների ազգանուններից՝ երևի Հարությունյանը բավական «բախտավոր» ազգանուն է այս համակարգում հաջողության հասնելու համար), ՔԿՀ պետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյան և այլք:

Ըստ էության, նաև որոշ ինֆորմացիոն հոսքերի և վերևից հանդուժվող թողտվության արդյունքում թեժացած խոսակցություններին վերջակետ դրեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2011թ. փետրվարի 17-ի հրամանագրով ամրագրելով Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը մինչև 2016թ. փետրվարի 16-ը: Այդ օրից ԱԱԾ ղեկավարը մի տեսակ մոռացության մատնվեց, պաշտոնանկության խոսակցությունները դադարեցին: Սակայն դեռ այն ժամանակ խոսվում էր, թե նախագահը նման քայլի գնաց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առջևում ընտրություններ են՝ խորհրդարանական, իսկ հետո՝ է՛լ ավելի կարևոր և մեր երկրի համար վճռական՝ նախագահական, իսկ ընտրությունների կարելի է գնալ միայն վստահելի ԱԱԾ պետ ունենալով: Հենց այս ենթատեքստում էլ չբացառվեց այն, որ հրամանագիրն ընդամենը նպատակ ուներ երկարացնել ԱԱԾ ներկա պետի պաշտոնավարումը մինչև նախագահական ընտրությունների բարեհաջող հանգուցալուծումը, այսինքն՝ Սերժ Սարգսյանի բարեհաջող վերընտրությունը, որից հետո կարելի կլիներ արդեն մտածել կադրային լուրջ փոփոխությունների մասին:

Երեկ Ազգային ժողով էր եկել ԱԱԾ պետի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը՝ ներկայացնելու «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀԿ խմբակցության անդամների հեղինակած օրինագծի կապակցությամբ կառավարության տեսակետը: Հարությունյանի ներկայացրածից հասկացվեց, որ հարցն ընդամենը երկրորդական նշանակության և իրական որևէ վտանգ չպարունակող տեղեկատվությանն էր վերաբերում, սակայն հենց այդ աննշան փոփոխության պահով դաշնակցական պատգամավորները՝ Վահան Հովհաննիսյան, Արծվիկ Մինասյան, ընդդիմությունից՝ Ալիկ Արզումանյան, ահագին խառնվել էին իրար և այնպիսի «հարձակում» կազմակերպեցին ԱԱԾ փոխտնօրենի վրա, կարծես խոսքը «Լյուստրացիայի մասին» օրենքին էր վերաբերում, որով կարող էին գաղտնազերծվել բոլոր ՊԱԿ գործակալները:

Ինչպես հայտնի է, ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները կա՛մ ընդհանրապես անհասանելի են և նրանց անգամ մոտենալն է արգելվում, կա՛մ այնպիսի պրոֆեսիոնալներ են, որոնց տված բացատրություններից այդպես էլ ոչ մի բան չես հասկանում: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց մի քանի բառ կորզել ԱԱԾ փոխտնօրենից:

- Պարո՛ն Հարությունյան, Ձեր ներկայացրած հարցն իր մեջ իրական ինչ-որ վտանգ պարունակում է՞, թե՞, ըստ էության, անհանգստանալու կարիք չկա: Պարզապես մի տեսակ բուռն ստացվեց քննարկումը, թեև Ձեր խոսքերից էլ զգացվում էր, որ մեջը իրականում բան չկա:

- Որևէ խնդիր չկա, ոչ մի բան չկա:

- Իսկ Հայաստանի պաշտոնյաների մեջ մենք շա՞տ ունենք այնպիսի մարդիկ, ովքեր իսկապես անհանգստանալու տեղ ունեն, և որոնց համար կարող է բավական վտանգավոր լինել թեկուզ երկրորդական մակարդակի ինչ-ինչ արխիվների գաղտնազերծումը:

- Ես չգիտեմ, ես չգիտեմ:

- Դե՛, Դուք գերգաղտնի տեղեկատվության տիրապետողներից մեկն եք:

- Ես չգիտեմ, ես էդպիսի տեղեկություններ չունեմ:

- Իսկ ԱԱԾ ղեկավարի փոփոխության հարց նախագահական ընտրություններից հետո հնարավո՞ր է՝ հաշվի առնելով Գորիկ Հակոբյանի թե՛ տարիքը, թե՛ առողջական վիճակը: Ճիշտ է, հարցը մի տեսակ փակվեց, բայց չէր բացառվում, որ «փակումն» ընդամենը խնդրի հետաձգում է մինչև նախագահական ընտրությունների բարեհաջող ավարտը: Հատկապես, որ Դուք ևս ԱԱԾ պետի հնարավոր թեկնածուների շարքում էիք:

- Էդպիսի խնդիր չկա, էդպիսի բան չկա, տնօրենի խնդիր չկա, փոփոխության խնդիր չկա:

- Տարիքային խնդիրը չկա՞:

- Տարիքը, էդ սահմանը ընդհանրապես չկա: Այսինքն՝ ինքը էդ սահմանին դեռ շատ ունի:

Որ նախագահի հրամանագրով, ըստ էության, ո՛չ Գորիկ Հակոբյանի 67 տարիները կրճատվեցին (ինչ-ինչ, բայց Գորիկ Գուրգենիչին անգամ նախագահի հրամանագրով հնարավոր չեղավ ջահելացնել), ո՛չ էլ նրա՝ ավելի քան լուրջ առողջական խնդիրները հնարավոր եղավ լուծել, փաստ է: Հայտնի է, որ, ցավոք սրտի, բայց ԱԱԾ ղեկավարը պարբերաբար լուրջ վատանում է, ինչը, բնականաբար, նշանակում է, որ այդ ընթացքում ՀՀ իրական ԱԱԾ ղեկավար են դառնում նրա ենթակաները: Իհարկե, այլ խնդիր է, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ նման իրավիճակը որոշ ժամանակ կարող է և ձեռնտու լինել: Այնպես որ, այս տեղեկատվությանը հստակ տիրապետելով ասել, թե Հակոբյանը անպայման կպաշտոնավարի մինչև 2016թ., երևի թե այդքան էլ լուրջ չէ: Իսկ այն, թե նախագահի հրամանագիրը մինչև 2016թ. կմնա՞ անփոփոխ, թե՞ կփոխվի, արդեն կերևա նախագահական ընտրություններից հետո, հատկապես, որ հրամանագիրը փոխողը դարձյալ, ամենայն հավանականությամբ, նույն անձնավորությունն է լինելու:

Լուսինե Կեսոյան

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված