Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Պետական հեղաշրջման փո՞րձ, թե՞ տեսակների պայքար

Վերլուծական

Առաջին հայացքից սահուն ու ելքն արդեն իսկ որոշված ընտրություններն ավելի քան անկանխատեսելի ընթացք են ստանում: Ազգային անվտանգության մարմիններն այս օրերին աշխատում են երկու հիմնական վարկածի ուղղությամբ` կատարվածը կենցաղային հողի վրա՞ էր, թե՞ գործ ունենք պետական հեղաշրջման հերթական փորձի հետ:

Երկրորդ վարկածի հետ կապված՝ քննության է առնվում գործողությունների երկու ծրագիր:

Սցենար 1. Կրակում են նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: ՀՀ Սահմանադրությամբ՝ անհաղթահարելի խոչընդոտների դեպքում ընտրությունները երկու շաբաթով հետաձգվում են։ Եթե երկու շաբաթում խոչընդոտը չի հաղթահարվում, նշանակվում են նոր ընտրություններ, իսկ դա արդեն նշանակում է հետաձգում 40 օրով: Հենց այդ ընթացքում էլ լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը. նախագահը վերածվում է շարքային խաղացողի: Խաղի մեջ է մտնում պետության երկրորդ դեմքը։ Ազգային ժողովի նախագահը դառնում է թիվ մեկ պերսոնա: Իսկ թե այդ ամենը ինչ կերպ կփորձեն օգտագործել արտաքին ու ներքին խաղացողները, կարելի է միայն «ենթադրություններ անել»:

Սցենար 2. Եթե Հայրիկյանի տարբերակը չի գործում, ընտրությունները Հայրիկյանով չեն հետաձգվում, խաղի մեջ է մտնում Անդրիաս Ղուկասյանը. մի բան պատահում է շատերի կողմից անիմաստ ընկալվող հացադուլ անող ա՛յս թեկնածուին (հացադուլն ավելի քան տեղին է դառնում): Ելքը դարձյալ նույնն է՝ ընտրությունները հետաձգվում են, նպատակը ևս՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է, նա դառնում է ՀՀ շարքային քաղաքացի, նախագահի շարքային թեկնածու:

Հիմա տեսնենք, թե ովքեր կարող են կանգնած լինել խաղի հետևում: Կազմակերպիչների, ամբողջ օղակի բացահայտումը, բնականաբար, ԱԱԾ գործառույթն է, ինչն էլ արվում է այս օրերին 6-րդ վարչության հետ համատեղ, սակայն գործող անձանց և նրանց կապերի՝ անգամ ոչ պրոֆեսիոնալ, հպանցիկ դիտարկումն ավելի քան հետաքրքիր շղթա է բացում:

Եվ այսպես, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը, ով մինչ օրս իրեն շրջապատել էր էպոսներով և լրջության հավակնություն չէր էլ դրսևորում, միանգամից հայտնվում է ավելի քան լուրջ թեմաների կիզակետում: Նախ՝ նա հայտարարում է, թե ընտրություններից հետո իրեն ձերբակալելու են, հենց այդ ժամանակ էլ փորձում է ինչ-որ բան լսեցնել. «Խորապես հիասթափեցնեմ Սերժ Սարգսյանին՝ որևէ բան դուրս չի գա» (մեսիջը երևի թե ուղղված էր թիկունքում գտնվողներին և կարելի էր հասկանալ հետևյալ կերպ՝ «ինձ տե՛ր կանգնեք, ոչ մեկի ոչ մի բան չեմ ասի»), բայց հենց հաջորդ օրը ասուլիս է հրավիրում և հայտարարում, թե «ԱԱԾ-ում ում էլ 4 օր պահեն, ինչ ասես կգրի» (ըստ ամենայնի, մեսիջը մնում է անպատասխան, ինչն էլ համարժեք ռեակցիա է առաջ բերում թեկնածուի մոտ):

Սեդրակյանը հայտարարում է, թե շուտով իր վրա կբարդվեն տարատեսակ մեղադրանքներ, որպես ապացույց՝ հեռախոսային խոսակցություններ էլ ի հայտ կբերվեն: Նման ցուցմունքներ, ըստ էպոսագետի, իր դեմ կտան Հայրիկյանի դեմ սպանության փորձի մեղադրանքով ձերբակալված Սամվել Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը, որոնցից առաջինի հետ թեկնածուն առնչություն է ունեցել, քանի որ իր հարևանն է և իր տանը գործ արած կաֆելչիկը, երկրորդի՝ թմրանյութերի վաճառքով զբաղվողի հետ, քանի որ կաֆելչիկի բռնած տաքսիստն էր: Սեդրակյանն իր համոզմունքը հիմնավորում է նրանով, որ Սամվել Հարությունյանի եղբայր Ռոբերտը ներկայումս կալանավորված է, որի միջոցով ճնշումներ կբանեցնեն դարձյալ կալանավորված եղբոր վրա և կպարտադրեն գրել, ինչ պահանջվում է: Ինչ վերաբերում է թմրամոլ Խաչատուր Պողոսյանին, ապա նրա գրելիք ցուցմունքների «երաշխիքն» էլ թմրադեղից մի քանի ժամով զրկվելը կլինի:

Ընդամենը մի քանի ժամում հռետորաբանություն փոխած և ակնհայտորեն իրար խառնված էպոսագետը մեկը մյուսի հետևից իր վրա սպասվելիք տարատեսակ մեղադրանքների շարան է ներկայացնում որպես, այսպես ասած, «ստրախովկա», ի դեպ, չմոռանալով նաև հիշատակել որպես բամբասանք շրջանառվող, հնարավոր է, հենց իր կողմից շրջանառության մեջ մտցված վարկածներն առ այն, թե ինքը ռուսական կամ իրանական հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպա է՝ լռելով, սակայն, իրական ֆինանսավորման մասին: Իսկ իրականում այս թեկնածուի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանով պայմանավորված կապերն ավելի քան հետաքրքիր են և որոշակի ենթադրությունների տեղիք են տալիս:

Վարդան Սեդրակյանի շտաբի պետը բավական հավակնոտ մի երիտասարդ է՝ Էդուարդ Աբրահամյան անուն-ազգանունով, ում քաղաքական ակտիվությունը մինչ օրս սահմանափակվել է նեոպահպանողական անունն ընդունած ինչ-որ շարժման շրջանակներում: Երիտասարդը որոշակի ֆինանսական հնարավորությունների տեր ընտանիքից է. ընտանիքի հայրն այդ հնարավորությունները ձեռք է բերել Ռոբերտ Քոչարյանի հետ ժամանակին որոշակի կապեր հաստատելու շնորհիվ: Ամեն դեպքում, այս տղան կարող է լինել ընդամենը միջնորդ, կուրատոր, բայց՝ ոչ ավելին:

Սեդրակյանի՝ որոշակի ենթադրություններ ծնող կապերից է նաև նրա՝ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հետ ունեցած հարաբերությունները: Իրականում Իսագուլյանը Սեդրակյանի կուրատո՞րն էր, թե՞ ոչ, ի՞նչ դերակատարում է ունեցել վերջինիս գործողություններում, և համանման այլ հարցեր այս օրերին համապատասխան մարմինների քննության առանցքում են: Ի դեպ, այս համատեքստում է պետք ընկալել նաև Իսագուլյանի՝ վերջին շրջանի ակտիվացումն ու տարաբնույթ՝ սեփական անձի դերակատարությունը նսեմացնող հայտարարությունները:

Վարդան Սեդրակյանից ոչ պակաս ուշագրավ կապերով է աչքի ընկնում նախագահի թեկնածու առաջադրված մեկ այլ անձնավորություն: Անդրիաս Ղուկասյանը մի քանի տարի աշխատել է Ղրիմի պատվավոր հյուպատոս Արտակ Թովմասյանի մոտ (Կոբզոնի Արտակ), ով իր նշանակումը ստացել է Ռոբերտ Քոչարյանի կողմից և, որ հատկանշական է, քավոր-սանիկային հարաբերությունների մեջ էր հանրահայտ Գրիշա Սարկիսովի հետ:

Թե ովքեր են կոնկրետ կանգնած այս ամենի հետևում, իրականում գործ ունենք պետական դավադրության հետ, թե՝ ոչ, ԱԱԾ-ն երևի թե կկարողանա բացահայտել: Մեր տեղեկություններով՝ այս օրերին հարցաքննվում են պաշտոնյաներից ամենաբարձրաստիճաններն անգամ, ովքեր կարող են այս կամ այն առնչությունն ունենալ գործին (եթե դավադրության վարկածը հաստատվի, կարելի է երևի թե ասել, որ սա, փաստորեն, պետական դավադրության երկրորդ փորձն է արդեն. առաջինի մասին խոսակցություններ շրջանառվեցին այն բանից հետո, երբ ձերբակալվեցին Քրեական հետախուզության պետ Հովհաննես Թամամյանն ու Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը: Այդ նույն համատեքստում ընկալվեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանկարծակի հրաժարականը, որ հետո միայն փորձ արվեց մեղմել և ներկայացնել որպես հրաժարական՝ պայմանավորված գալիք ընտրություններով, որոնք, սակայն, տեղի էին ունենալու հրաժարականից կես տարի հետո միայն):

Դավադրություն տեղի է ունենում, թե՝ ոչ, կպարզեն համապատասխան մարմինները, բայց որ արդեն տևական ժամանակ Հայաստանում բավական լուրջ, ընդհատակյա, երբեմն, սակայն, հրապարակային բռնկումներով արտահայտվող լուրջ պայքար է գնում, փաստ է: Իսկ այդ պայքարն արդեն տեսակների պայքար է: Մի կողմում սաունաներում ժամանակ անցկացնող, ազատականության հետ ոչ մի կերպ չհամակերպվող, խնամիական ու քավոր-սանիկական կապերով հարց լուծող տեսակն է, որը, ի դեպ, շատ ընկալելի է մեր եղբայր Ռուսաստանի Դաշնության կողմից, մյուս կողմում տեսակ է, որն ուզում է Հայաստանը տեսնել ավելի ինքնուրույն, անկախ բոլոր գերտերություններից, հիմնված ազգային արժեքների և լիբերալ տնտեսության վրա և որը հարցերի լուծման մեջ առաջնորդվում է բացառապես մարդկային պրոֆեսիոնալիզմով ու արժեքային համակարգով: Դեռևս իշխանական լծակներ պահպանած առաջին տեսակի ներկայացուցիչները զգում են, որ աստիճանաբար դուրս են մղվում, փոփոխություններն անխուսափելի են, ինչն էլ դրդում է վերջիններիս նյարդայնանալ, անգամ դիմել ռադիկալ քայլերի: Թե, ի վերջո, որ տեսակը հաղթող դուրս կգա և որ տեսակին կհաջողվի դառնալ դոմինանտ, դեռ հարց է, սակայն բազմաթիվ հարցականներով հանդերձ, հույս ունենանք, որ ապագա Հայաստանում հենց երկրորդ տեսակը կլինի գերիշխող, և բոլոր այն մարդիկ, ովքեր աչքի են ընկնում իրենց պրոֆեսիոնալիզմով և անձնային բարձր հատկանիշներով, ոչ միայն կմնան Հայաստանում և չեն փորձի իրենց «Ես»-ը գտնել օտար-ամայի ճամփեքին, ռուսաստանյան միգրացիոն ծառայություններում, այլև տեսնելով երկրորդ տեսակի հաղթանակը՝ հենց իրենք շահագրգիռ կլինեն իրենց ուժերը ի նպաստ հայրենիքի ներդնելու հարցում:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված