Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Կարապետյանների ընտանի՞քն է խոչընդոտում «Կարֆուրին»

Վերլուծական

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը երեկ հավաստեց, որ իրենց կառավարությունը ջանք չի խնայում «Կարֆուր» հիպերմարկետների ցանցն օր առաջ Հայաստանում հաստատված տեսնելու ուղղությամբ: Կառավարության շահագրգռված լինելու մասին անցած շաբաթ փաստեց նաև անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդ որում, հիշյալ փաստի արձանագրումը տեղի ունեցավ «Կարֆուրի» գալստյանն իբրև թե սարսափով սպասող Սամվել Ալեքսանյանի աշխատավայր Ազգային ժողովում: Իսկ Սամվել Ալեքսանյանը, ինչպես հայտնի է, այն օրենսդիրն է, ում կնոջը պատկանող «Երևան սիթի» խանութների ցանցի համար այս ընկերության մուտքը ավելի քան անցանկալի է և հղի անկանխատեսելի հետևանքներով (ասում են, թե «Կարֆուրը» կուժեղացնի մրցակցությանը, ինչը կբերի որոշ ապրանքների և ծառայությունների գների իջեցման):

««Կարֆուրը» ոչ միայն բիզնես է, այլև մշակույթ»,- նախարար Տիգրան Դավթյանն ավելի քան շռայլ էր «Կարֆուրի» գովազդման հարցում: Իսկ պատճառը, թե ինչու է ուշանում այս ընկերության մուտքը Հայաստան, նախարարը պայմանավորեց զուտ օբյեկտիվ հանգամանքներով՝ նշելով, որ դա բացառապես այլ «մասնավոր սուբյեկտի հետ ծագած խնդիրների պատճառով է»: Լրագրողների պնդումներին, թե «Սամվել Ալեքսանյանը կամ նրա կինը՝ Շողիկը, որևէ առնչություն չունե՞ն դրա հետ, սուբյեկտիվ գործոններ չկա՞ն», ի պատասխան՝ նախարար Դավթյանը ևս մեկ անգամ պնդեց, որ խնդիրները օբյեկտիվ դաշտում են, ընդամենը մասնավոր սուբյեկտի հետ երևի թե չեն կարողանում պայմանավորվել, ոչ ավելին:

Փաստորեն, ստացվում է, որ մինչ օրս պտտվող բոլոր խոսակցություններն առ այն, թե Հայաստանի սուպերմարկետների ցանցերի սեփականատերերն են («Երևան սիթի», «ՍԱՍ», «Սթար») արել ամեն ինչ, որ «Կարֆուրի» նման մրցակցի «ոտքը» Հայաստան չմտնի, այդքան էլ հիմնավոր չեն և որ թվացյալ՝ «դեմը խաղ չունեցող» բրենդի դեմ, փաստորեն, «մասնավոր սուբյեկտը» կարողացել է «խաղ դնել», իսկ որ ավելի հետաքրքիր է, փաստորեն, աշխարհահռչակ ընկերության «հարցերը լուծողը» «Դալմա Գարդեն Մոլ»-ն է: Հենց այս առևտրի կենտրոնում դեռ անցյալ տարվա նոյեմբերին «Կարֆուրը» պետք է բացեր իր առաջին հիպերմարկետը և, նախարար Դավթյանի ասելով՝ հենց այս ընկերության հետ ինչ-որ բան չպայմանավորվելու պատճառով «Կարֆուր» օպերացիան կախված է մնում օդում:

Ստացվում է ի՞նչ՝ պետության վարչապետը կանաչ լույս է վառում, նախարարը, որ պատասխանատու է հենց նման հարցերի արդյունավետ լուծման համար, էլի միայն «կանաչն» է միացնում, սուպերմարկետների տեր օլիգարխները պաշտոնապես հերքում են իրենց կողմից աշխարհահռչակ ընկերության դեմ որևէ քայլի ձեռնարկումը, երկար ժամանակ լրատվամիջոցները աղմուկ են բարձրացնում Հայաստանում հերթական անգամ թույլ տրված խայտառակության մասին առ այն, որ սեփական օլիգարխների շահերը պաշտպանելու համար կառավարությունը գնաց աշխարհահռչակ ընկերության մուտքը Հայաստան խափանելու քայլի, իսկ «Կարֆուրի» «հարցերը լուծողները» մնում են ստվերում և նրանց անունն անգամ չի էլ շոշափվում: Մինչդեռ, երևի թե կարիք կա, որ հայ ժողովուրդն ինչպես հարկն է ճանաչի իր հզորագույններին, քանի որ այսուհետ այլ կերպ, քան հզորագույն, Կարապետյանների ընտանիքին անվանել չենք կարող (տվյալ դեպքում, իհարկե, շատ ավելի տեղին է «կլան» եզրույթի գործածումը, սակայն հաշվի առնելով այն, որ Կարապետյան եղբայրները չգիտես ինչու իրենց վատ են զգում «կլան» բառից, այս անգամ զերծ մնանք նրանց անդորրը խաթարելուց ու նրանց ներդաշնակ հոգեկան աշխարհում դիսոնանսի պատճառ դառնալուց: Բայցևայնպես, այն բանից հետո, երբ բացահայտեցինք, որ աշխարհի հզորագույն ընկերություններից մեկի «հարցերը լուծողը» հենց Կարապետյան եղբայրներն են, նրանց հետագա «վատացումներից» զերծ պահելու համար պարզապես չենք կարող չտեղեկացնել, որ բոլոր նրանք, ովքեր եղբայրներին ասել են, թե «կլան» բառը հայհոյանք է, պարզապես խաբել են իրենց և օգտվել իրենց չիմացությունից: Իսկ դրանում համոզվելու համար բավական է բացել համացանցային ամենատարածված հանրագիտարանը և կարդալ «կլան» բառի բացատրությունը՝ 1. Տոհմական համայնք (սկզբում կելտական ժողովուրդների մոտ՝ իռլանդացիներ, շոտլանդացիներ) և 2. Ընտանեկան, գործնական և այլ հետաքրքրություններով կապված մարդկանց փակ խումբ: Իհարկե, ցավում ենք, որ այդ՝ ի սկզբանե որևէ հետին իմաստ չունեցող բառը որոշ մարդկանց ընկալումներում այլասերվել և միանգամայն այլ նշանակություն է ձեռք բերել, սակայն հուսով ենք, որ հիշյալ բացատրություններին ծանոթանալուց հետո Կարապետյանների ընտանեկան կլանն այլևս մտացածին և սին բաների հետևից ընկնելու և աղջիկներին հատուկ նեղացկոտության փոխարեն շատ ավելի վայել վարք կդրսևորի՝ վրդովվելով, ասենք, շատ ավելի կարևոր և լուրջ բաներից՝ օրինակ, անգրագիտությունից, անպարկեշտ վարքից, քծնանքից, «թուլափայ ձեռք գցել» փորձողներից…

Ի դեպ, երևի թե կարիք կա նաև, որ այն բանից հետո, երբ կառավարության մակարդակով բարձրաձայնվեց «Կարֆուր» ընկերության ճանապարհը փակողի անունը, ՀՀ կառավարությունը կգնա մինչև վերջ և չի զլանա նաև հավերժացնել այս ընտանիքի կատարած սխրանքը ըստ արժանվույն. «Կարֆուրի» նմանի ճանապարհը փակելը և նրա համար այնպիսի անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծելը, որի պատճառով նման ընկերությունն ուղղակի փախնի Հայաստանից, ռիսկ չանի ոտք դնել՝ չափերով ու ռեսուրսներով առաջին հայացքից փոքր ու թույլ թվացող երկիր, այլ կերպ, քան «սխրանք» որակել չի կարելի: Սխրանքը հավերժացող առաջին կոթողը, երևի թե, արժե տեղադրել առաջինը հենց Կարապետյաններին պատկանող «Դալմա Գարդեն Մոլ»-ում. ասենք հենց այն տեղում, որտեղ ենթադրվում էր բացել առաջին հիպերմարկետը, տեղակայել հուշարձան՝ վրան հավերժացնելով կատարվածը՝ «այստեղ կարող էր լինել «Կարֆուրը»…»: Իսկ պետական մրցանակների ու մեդալների մասին, երևի թե, արդեն նախագահականում հոգ տանեն…

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված