Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Հայրենասեր պանդոկապետին Ջուզեպպե Վերդու նկարը վաճառել էին, հավաստիացնելով, թե Րաֆֆին է

Գիտություն և Մշակույթ

Գրող, երգիծաբան Աշոտ Փալանջյանը 1968 թվականին, Գարուն ամսագրում «Փայաջուկ – այստեղ է ծնվել Րաֆֆին» խորագրով հոդված է գրել, որը կրճատվել ու «Վերհիշումներ» վերնագրով զետեղվել է «Րաֆֆին ժամանակակիցների հուշերում» գրքում:

Ստորև ձեզ ենք ներկայացնում գրքից մեկ հատված:

Թիֆլիսում ապրում էր Սահակ անունով մի ծերուկ: Նա իմացել էր, որ հայրս ու ես Րաֆֆուն երկրպագուներն ենք, և մի օր եկավ մեր տուն: Վաթսունհինգ-յոթանասուն տարեկան մարդ էր:

- Լսել եմ, որ դուք Րաֆֆուն սիրում եք, - դիմեց նա հորս:

- Ամեն մի ազնիվ հայ պետք է նրան սիրի, - ասաց հայրս:

- Այո, ճշմարիտ խոսք է: Իսկ գիտե՞ք, որ մենք մոտ բարեկամներ էինք, հարազատ

եղբոր պես: Ունեի գրախանութ, նրա գրքերը տարածում էի հայ հասարակության մեջ:

- Իսկապե՞ս, - ուրախացավ հայրս: - Շատ հետաքրքիր է, հորեղբայր: Պատմիր, ինչ որ գիտես նրա մասին:

Ես լարեցի ուշադրությունս: Սահակը ծալապատիկ նստեց թախտին, վառեց ծխամորճն ու սկսեց խոսել:

- Հակոբ Մելիք-Հակոբյանը, այսինքն` մեր Րաֆֆին, վերջնականապես բնակություն հաստատեց Թիֆլիսում: Մենակ էր, ընտանիքը դեռ չէր բերել Սալմաստից, բայց անհանգիստ էր, շարունակ մտածում էր կնոջ ու երեխաների մասին:

- Ինչո՞ւ էր անհանգիստ, - հարցրեց հայրս:

Կրոնամոլ ու հայատյաց շեյխերից որևէ մեկը կարող է նորից արշավանք գործել Սալմաստի վրա: Նրանց նպատակն է ավերել հայբնակ վայրերը, թալանի ու կոտորածի մատնել անզեն ժողովրդին: Պարզ է, որ Րաֆֆու ընտանքիքը ևս զոհ կդառնար մոլեռանդ շեյխերի ասպատակություններին: Ես նրան խորհուրդ տվեցի Պարսկաստանում ապրող իր բարեկամների օգնությամբ կնոջն ու երեխաներին բերել տալ Թիֆլիս:

«Լավ առաջարկ ես անում, Սահակ ջան», - ասաց Րաֆֆին:

«Դե քանի շուտ է, մտածիր այդ մասին»:

«Ես արդեն տեղեկացրել եմ կնոջս, որ պատրաստվեն ճանապարհ ընկնելու: Միակ ելքն է` օր առաջ մերոնց բերել Ռուսաստան: Ինձ վրա այնտեղ ծուռ աչքով են նայում»:

Հաջորդ առավոտյան նա եկավ իմ գրախանութը, գրպանից հանեց մի գրած թուղթ ու ասաց.

«Կարդա»:

Նամակ էր, հասցեագրված Թավրիզում ապրող իր մտերիմ ընկեր Խաչատուր Տեր-Զաքարյանին: Այդ Խաչատուրը Րաֆֆու նոր լույս տեսած «Կայծեր» վեպը Թավրիզում տարածողներից էր:

- Ի՞նչ էր գրված նամակում, հիշո՞ւմ եք, - հարցրեց հայրս:

- Մոտավորապես հիշում եմ: Րաֆֆին հայտնում էր Խաչատուրին, որ կինը` Աննան և Արամ ու Արշակ որդիները շուտով գալու են Թավրիզ:

- Հարգելի բարեկամ, - գրում էր նա, - ես դիտավորություն ունեմ ընտանիքս այս աշուն բերել տալու Թիֆլիս:

- Խնդրում եմ հոգ տարեք' մուժումբարցի ջարվադարներով ճանապարհ դնեք մինչև Ջուլֆա կամ, եթե կարելի լինի, մինչև Նախիջևան … Այնտեղից ֆուրգոն կվարձեն, կգան մինչև Թիֆլիս:

Ես լսում էի Րաֆֆու մտերիմ Սահակին ու զարմանում. Թավրիզից Թիֆլիս ֆուրգոնով:

- Է, հաջող եկել-հասե՞լ էին, - հետաքրքրվեց հայրս:

Այո: Երևանում բնակվող Վասիլ Եղիազարյանը վարձում է թարմ ուժերով ձիեր և Րաֆֆու ընտանիքը ողջ –առողջ գալիս-հասնում է Թիֆլիս:

- Ո՞վ է այդ Վասիլ Եղիազարյանը:

(Իրավաբան, հասարակական քաղաքական գործիչ Վասիլ Եղիազարյանը 1887 թ. նոյեմբերի կեսերին օգնում է Րաֆֆու կնոջն ու զավակներին Թավրիզից Թիֆլիս տեղափոխվելու գործում: 1887 թ. 26-ը դեկտեմբերի թվակիր նամակով Րաֆֆին շնորհակալություն է հայտնում Վ.Եղիազարյանին իր ընտանիքի հանդեպ ցուցաբերած բարեկամական կարեկցության համար):

- Ճիշտն ասած` չգիտեմ, միայն իմացա, որ նա ևս Րաֆֆու մտերիմ բարեկամներից մեկն է:

Հաճելի էր լսել Սահակի հիշողությունները Րաֆֆու մասին: Շատ բան, իր ասելով, մոռացել էր, մեկ-մեկ էլ շփոթում էր տարեթվերն ու դեպքերը, բայց հայրս ու ես կլանված ուշադրությամբ լսում էինք նրա խոսքը:

Սահակը մեր տան ցանկալի հյուրն էր: Ընտիր ծխախոտն ու մորս եփած բուրավետ սուրճը բարձրացնում էին նրա տրամադրությունը: Դե, մեզ էլ այդ էր պետք, որ նա «բացվի», և մենք նրանից լսենք Րաֆֆու հետ կապված միջադեպեր:

- Մի օր մտա «Մշակի» խմբագրություն, - սկսեց նա իր հերթական հիշողությունը, - տեսնեմ Րաֆֆին արագ-արագ գրում է:

«Էդ ի՞նչ ես գրում», - հարցրի նրան:

«Ուզում եմ ձաղկել կեղծ հոգևորականներին»:

«Լավ գործ է, ձաղկիր: Հոգևորական ասացիր` հիշեցի. քիչ առաջ հանդիպեցի Մամբրե վարդապետին: Ասաց, թե …»:

«Ա, նա շատ ազնիվ մարդ է», - կտրեց խոսքս Րաֆֆին:

«Ազնի՞վ: Իսկ նա, սիրելի Հակոբ, քեզ պախարակում էր»:

«Մի՞թե: Ուրեմն' ես էլ, նա էլ սխալվում ենք»:

Շարունակեց գրել: Երբ հոդվածն ավարտեց, ես նրան հարց տվի.

«Ի՞նչն ստիպեց քեզ աշխատակցել «Մշակ» թերթին:

«Երկու պատճառ կա, - պատասխանեց նա: - Նախ. «Մշակը» հեմեմատաբար դեմոկրատական ուղղություն ունեցող թերթ է, ունի իր ուրույն ազգային դեմքը, մյուս կողմից` նրա խմբագիր ու տնօրեն պարոն Արծրունին համակրանք է վայելում հասարակ ժողովրդի խավերում, հինն ու հետադիմականը խորթ են նրան: Դե, դու իմ հայացքները գիտես` մենք ժողովրդի մշակներն ենք»:

 Սահակի պատմածն ինձ հիշեցրեց մի դեպք, որը վկայում էր «հասարակ» ժողովրդի խավերում Րաֆֆու ունեցած հեղինակությունը: Կարսում կար «Անուշ խմեցիր» ցուցանակ ունեցող մի պանդոկ, որի հիմնական հաճախորդներն էին քաղաքի կառապաններն ու մանր արհեստավորները: Պանդոկի տեր Համբարձումը վայելում էր ազգասեր մարդու համբավ: Իր ձեռնարկության պատերը նա զարդարել էր հայոց փառքը կազմող պատմական անձանց մեծադիր նկարներով: Ներս մտնողը կլանված ուշադրությամբ նայում էր Մովսես Խորենացու, Մեսրոպ Մաշտոցի, Վարդան Մամիկոնյանի և … իտալական կոմպոզիտոր Ջուզզեպե Վերդիի դիմանկարները:

Մի օր Սուրբ Խաչ եկեղեցու սարկավագ Սուքիասը, գալով պանդոկ, հարց է տալիս Համբարձումին.

- Էս իտալացին ի՞նչ գործ ունի քո պանդոկում:

- Ո՞նց թե, - զարմանում է Համբարձումը, - հայ չէ՞: Բա ինձ ասել են, թե Րաֆֆին է:

Վայ ես դրանց էն …

Ըստ երևույթին, վաճառողը ձեռքի տակ չունենալով Րաֆֆու նկարը, սաղացրել էր իտալացուն:

Հայրս մի քանի անգամ խնդրեց ու առաջարկեց Սահակին, որ նա գրի առնի իր հիշողությունները Րաֆֆու մասին: Ծերուկը խոստացավ կատարել հորս խնդրանքը, բայց ոչինչ չգրեց, մեռավ ու գնաց, իր հետ տանելով մեծ վիպասանի հետ կապված անցքերը …

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված