Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Հրանուշ Հակոբյանը մեդալ շնորհեց Մեսրոպ Մաշտոցին. հերթի մեջ Տիգրան Մեծն է… (Տեսանյութ)

Վերլուծական

Այսօր լույս աշխարհ եկավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հերթական մեդալը: Այս անգամ Տիգրան Սարգսյանի կաբինետի ամենահնարամիտ անդամը հնարել է «Մայրենիի դեսպան» մեդալը: Ինչպես հայտնի է, մեդալների «ծննդաբերության» հարցում Հրանուշ Հակոբյանի նմանը մեր հանրապետությունում չկա և դժվար էլ առաջիկա հարյուրամյակի ընթացքում լինի:

Որպես կանոն՝ մեկը մյուսից օրիգինալ գաղափարների «գեներատոր» տիկնոջ ուղեղում առաջինը ծնվում է մեդալի հասցեատիրոջ գաղափարը: Տիկին Հակոբյանի մոտ բուռն տենչ է ի հայտ գալիս՝ պարգևատրել ինչ-որ մեկին, որից հետո արդեն նախարարը սկսում է մտածել, թե ինչ կարելի է հանձնել այդ անձնավորությանը: Եթե ձեռքի տակ պատրաստի, այսինքն՝ արդեն իսկ Հրանուշ Հակոբյանի կողմից թողարկված մեդալ կա, բարի, տվյալ մեդալը դուրս է բերվում նախարարի չհրկիզվող պահարանից և տրվում հասցեատիրոջը: Եթե չկա կամ եղածները (Սփյուռքի նախարարությունում արդեն իսկ նախարար Հակոբյանի ձեռամբ կյանքի են կոչվել «Արշիլ Գորկի», «Կոմիտաս», «Պողոս Նուբար», «Վիլյամ Սարոյան», «Հակոբ Մեղապարտ» և, այսպես կոչված, նախարարության «Ոսկե մեդալ»-ը) ոչ մի կերպ չի հաջողվում հարմարեցնել տվյալ անձնավորությանը, բնականաբար, էլի խնդիր չէ. ստեղծվում է նորը:

Հրանուշ Հակոբյանի «մեդալաշնորհիչ» տենչերը սակայն մինչ օրս բավարարվել էին, կարծես թե, միայն կենդանի մարդկանց միջոցով, և ինչ-որ հրաշքով հանգուցյալները դեռևս զերծ էին մնացել տիկին նախարարի «ոտնձգություններից»: Բայց, փաստորեն, 2013թ. փետրվարի 21-ն այս առումով դարձավ յուրահատուկ «ջրբաժան». այս օրից սկսած, ըստ երևույթին, Հրանուշ Հակոբյանի ձեռքից արդեն մեր Մեծերն էլ պրծում չեն ունենա:

Առաջինը Մեսրոպ Մաշտոցն է… Ինչպես տեսնում ենք, Հրանուշ Հակոբյանը որոշել է, որ ինքն արդեն այն աստիճան է հզորացել, այն աստիճան պատվաբեր է իր ձեռքից մեդալ ստանալը, որ հասել է նաև Մեսրոպ Մաշտոցին պարգևատրելու պահը: Իհարկե, դժվար է ասել, եթե Մաշտոցը կենդանի լիներ, ինչպես կընդուներ այդ փաստը, չի բացառվում, որ իր՝ հանճարին համարժեք շիտակ խոսք ունենար և կանգներ ու ասեր՝ «Իսկ դու այնքան արժանիք ունե՞ս, աղջի՛կս, որ ինձ մեդալ շնորհես» կամ «քո ի՞նչ գործն է ինձ մեդալ տաս, էլ բան ու գործ չունե՞ս, ա՛յ աղջիկ», բայց քանի որ Մեծ ուսուցիչը վաղուց արդեն ոչինչ ասել կամ անել չի կարող, ստիպված է լռությամբ տանել «գոռ բախտի պարսաքարերը»:

-Սփյուռքի նախարարությունը ստեղծել է հատուկ «Մայրենիի դեսպան» մեդալ, որով պարգևատրվելու են բոլոր այն մարդիկ, ովքեր մեր լեզվի անաղարտության համար մեծ գործ են անում: Այսօր մենք հանձնում ենք այդ մեդալի առաջին օրինակը ի պահ այս թանգարանին,- հայտարարեց նախարար Հակոբյանն այսօր Օշականում՝ իր կողմից այդ պատմական պահը ֆիքսելու համար հրավիրված գիտնականների, սփյուռքի նախարարության աշխատակիցների, լրագրողների և այլ հյուրերի ներկայությամբ:

- Այսինքն, տիկի՛ն Հակոբյան, կարող ենք ասել, որ Մեսրոպ Մաշտոցը առաջին մեդալակի՞րն է:

- Ես կարծում եմ այդ խորհուրդն ունի, կրում է իր մեջ, բայց պահվում է այս համալիրում որպես խորհրդանիշ՝ մայրենի լեզվի դեսպանի,- բազմանշանակ ժպտալով՝ բացատրություն «մոգոնեց» նախարարը՝ աստիճանաբար սկսելով ինքն էլ իր արածի վրա ծիծաղել:

Մի օր Հրանուշ Հակոբյանը որոշեց՝ ինքը պիտի մեդալ տա Մեսրոպ Մաշտոցին: Դիմացը ամենահարմար առիթը փետրվարի 21-ի՝ Յունեսկոյի հռչակած «Մայրենիի օր»-ն էր: Գործին խառնեցին նաև գիտական-ակադեմիական շրջանակներին՝ «գիտաժողով-միտաժողով», Մատենադարան, Օշական. տոնը չափից ավելի խոստումնալից ընթացք էր խոստանում: Միակ խոչընդոտը գուցե լրատվամիջոցները դառնային, որ սկսեին «ամբախ-զամբախ» դուրս տալ, թե ինչ գործ ունի Սփյուռքի նախարարը մեր մեծությունների հետ, ինչու է մեդալ տալիս, բայց դրա ձևն էլ գտնվեց, ինչն էլ հենց որպես շղարշ ներկայացրեց նախարարը՝ «մեդալը ի պահ է տրվում Մաշտոցին, Մաշտոցի թանգարանին»:

Ինչպես տեսնում ենք, Սփյուռքի նախարարությունում կյանքն իսկապես ուրախ է անցնում: Ամեն դեպքում, մարդիկ պարապ չեն մնում կամ գուցե հենց պարապությունից են այնպիսի մտքեր ծնվում, որ ուրիշ որևէ մեկի մոտ դժվար էր պատկերացնել: Հերթի մեջ, ըստ երևույթին, Տիգրան Մեծն է, Վարդան Մամիկոնյանը, Նարեկացին… Մնում է գերեզմանների տեղը ճշտել ու վերջ՝ մեդալը՝ Հրանուշ Հակոբյանի վրա:

Հետգրություն

Դատելով Հրանուշ Հակոբյանի՝ ամեն ինչ ու ամենքին իրենով անելու փորձերից՝ նախագահական ընտրություններից հետո արժե վերջապես կառավարության կազմում կառուցվածքային փոփոխություններ անել և զուր տեղը ավելորդ՝ Կրթության և գիտության, կամ, ասենք, Մշակույթի նախարարների հաստիքներ չպահել: Մայրենի լեզվի օրը այս աստիճան բուռն գործունեություն ծավալելով՝ Հրանուշ Հակոբյանն ապացուցեց, որ ինքը ոչ թե շարքային, այլ լայն պրոֆիլի նախարար է և կարող է շատ ավելի լավ գլուխ հանել նաև հիշյալ երկու նախարարությունների գործառույթներից էլ, այնպես որ հաստիքները միավորելով թե՛ պետբյուջեի միջոցները կխնայվեն, թե՛, ինչպես հարկն է, կենդանության օրոք հնարավորություն կունենանք ըստ արժանվույն գնահատել Հրանուշ Հակոբյանի մեծությունը: Ի դեպ, միավորված նախարարության համար անուն հորինելու կարիք էլ չկա. բավական է ասել Հրանուշ Հակոբյան և ամեն ինչ պարզ կլինի:

Լուսինե Կեսոյան


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված