Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Բջնի»-ն մարում է Րաֆֆու հաղթանակը

Վերլուծական

Անցավ շաբաթ օրը: Այն երկար էր, երկար էր այն մարդկանց համար, ովքեր օր առաջ են ցանկանում տեսնել նոր Հայաստան, նոր երկիր ու նոր իշխանություններ: Սպասեցին բոլորը համբերատար ու լուռ: Րաֆֆի Հովհաննիսյանը շրջեց Հայաստանի տարբեր քաղաքներով, հանդիպեց, բարևեց, ողջունեց բոլորին ու հորդորեց հաջորդ օրը լինել Ազատության հրապարակում: Եվ ահա Ազատության հրապարակը ժամը 15:00-ի դրությամբ գրեթե նույնն էր, ինչ մի երկու օր առաջ: Այսինքն, ըստ էության, Րաֆֆի Հովհաննիսյանի այս «արշավանքները» քաղաքից քաղաք, զգալի թափ ու գոնե որոշակի փոփոխություն չեն տալիս ընթացող, ինչպես իրենք են անվանում, «Բարև»-ի հեղափոխությանը:

Կիրակի օրը մարդիկ Րաֆֆի Հովհաննիսյանից ակնկալում էին հստակություն, պարզություն ու մոտ ապագայի տեսլականի պարզաբանում, բայց, ի հիասթափություն հազարավոր քաղաքացիների, այս անգամ նույնպես, Րաֆֆի Հովհաննիսյանի ասելիքն իմաստային առումով չէր տարբերվում մյուսներից: Հերթական անգամ «Հայաստան», «Հայաստան» վանկարկումներ և, ի զարմանս բազմաթիվ ներկաների, նորից քաղաքների անուններ, քաղաքներ, որոնցով պետք է շրջի Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս անգամ էլ դրա ժամկետը ավելի երկար էր՝ երկու օր՝ մինչև փետրվարի 28-ը: Այսինքն, ըստ էության, գործընթացն անընդհատ ձգձգվելով՝ դատապարտվում է մահվան, չէ որ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Երկաթը տաք տաք են ծեծում», իսկ երկաթն արդեն վաղուց ենթարկվում է սառեցման տրամաբանությանը:

Ինչևէ, հանրահավաքի վերջում էլ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ հանրահավաքն ավարտված է ու նշեց, որ ինքն իր ընտանիքի հետ միասին Եռաբլուր է գնում ու քաղաքացիներին հորդորեց, իսկ ավելի կոնկրետ հասկացրեց, որ ցանկացողները պետք է շարժվեն առանձին խմբերով: Իսկ այս քայլը ևս իր մեջ պարունակում է տրոհելու, մաս-մաս անելու գաղափարը, որքան էլ հորդորը արված էր ինչ-ինչ անվտանգության նկատառումներից:

Շարժվեց Րաֆֆին, իսկ քաղաքացիները հրապարակում մնացին կանգնած, առանց կողմնորոշվելու: Ի՞նչ անել, ո՞ւր գնալ. ոմանք շարժվեցին Րաֆֆու հետևից, իսկ մոտ 500 մարդ մնաց հրապարակում:

Այն ժամանակ, երբ Րաֆֆին իր կարճատև ելույթի ժամանակ անընդհատ «Բջնի» էր խմում, ինչը, իհարկե, չվրիպեց ոմանց ուշադրությունից՝ դառնալով շահարկման առարկա՝ նախկին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանելու և դրա դեմ կուսակցության ներկայացուցիչների կողմից իրականացրած լայնածավալ պայքարի պատճառով, առիթ տվեց խոսել այդ մասին՝ փաստը ներկայացնելով սև գույներով և Րաֆֆիին մեղադրելով դավաճանության մեջ, որի հեղինակները, անշուշտ, հակառակ բարիկադներից են: Բացի դրանից՝ իշխանական թևում այս ընթացքում արդեն իսկ ընթանում է «Ապահով Հայաստանի աթոռակռիվը» վարչապետի, նախարարների, մարզպետների պաշտոնների համար: Այսինքն, կարելի է եզրակացնել, որ գործող իշխանությունները վստահ են իրենց հաղթանակում և «չեն վախենում» Րաֆֆու հանրահավաքներից:

Պայքարը, որը, ըստ էության, սկսեց Րաֆֆի Հովհաննիսյանը, արդեն իսկ թևակոխել է «автопилот» փուլ, այսինքն՝ այսուհետև պայքարի շարունակականությունը կախված է միմիայն ժողովրդից ու ժողովրդի կամքից, դիմացկունությունից: Առաջին հայացքից կթվա, թե սա պարադոքս է՝ չէ որ միշտ էլ այն կախված է եղել ժողովրդից, սակայն ոչ, այն դադարները, որոնք տալիս է Րաֆֆի Հովհաննիսյանը, լուրջ հարված է հասցնում շարժմանն ու հեղափոխությանը, քանզի ամեն անգամ ՀՀ քաղաքացին շտապում է Ազատության հրապարակ ու լսում է նույնը՝ ապագա հաղթանակ, Հայաստան և վերջ: Մի՞թե Րաֆֆի Հովհաննիսյանն այս ձևով փորձում է վերջնականապես վերջ դնել պայքարին, թե՞ ամեն դեպքում սա ծրագրի մի մասն է: Հարց, որն այս օրերին հուզում է բոլորին, սակայն, եթե ամեն դեպքում պայքար, ոչ Րաֆֆու, այլ՝ ժողովրդի, ապա պայքար ազատության համար, իսկ ազատության պայքարը ու դրա տրամաբանական հաղթանակը երբեք էլ ձեռք չի բերվում դյուրին ճանապարհով, այն ձեռք է բերվում ջանքերի, մեծ եռանդի, երբեմն էլ՝ արյան ճանապարհով: Հուսանք, որ վերջին տարբերակն այլևս Հայաստանում տեղ չունի, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, խոսելով ապագա հաղթանակի մասին, վերջապես կկիսվի ժողովրդի հետ այն ծրագրով, որը ընկած կլինի դրա հիմքում, որն էլ նոր, իրական թափ կհաղորդի իր սկսած գործին:

Գևորգ Ավետիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված