Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ի՞նչ նպատակով է Հովիկ Աբրահամյանը «իրավիճակ» ստեղծում

Վերլուծական

Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն այսօր որոշեց համատեղության կարգով ստանձնել նաև ընդդիմադիրների «ցանկությունները բավարարողի» հաստիքը: Ինչպես և սպասվում էր, խորհրդարանական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ այսօր փորձեցին հետընտրական զարգացումներին համընթաց կրքեր բորբոքել նաև երկրի խորհրդարանում:

«Փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Հայաստանում քաղաքական ճգնաժամ է սկսվել, իսկ ԱԺ-ի մեծ օրակարգում ներառված չէ երկրի ներքին վիճակին վերաբերող հարցը: Ցավալի է»,- «կուտը գցողը» ՀԱԿ խմբակցությունից միակ ներկա Նիկոլ Փաշինյանն էր:

Աբրահամյանը միանգամից կուլ գնաց. հասկանալի է, որ եթե Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած լիներ ավելի «կոմպետենտ» մեկը, դժվար թե նման պարզ իրավիճակում այդ աստիճան մեծ սայթաքում գրանցվեր, ինչն էլ միանգամից որսաց ընդդիմությունն ու օգտագործեց ինչպես հարկն է:

Հովիկ Աբրահամյանը, կարելի է կարծել, զուտ ձևական՝ «Մենք հարգում ենք 539 հազար այն քաղաքացիներին, որոնք ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց դուք էլ պետք է հարգեք այն 861 հազար քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել գործող նախագահին» տեքստը արտասանելուց հետո համաձայնեց պատգամավոր Փաշինյանի հետ առ այն, որ երկրում, փաստորեն, «իրավիճակ» է ստեղծվել (թե ի՞նչ իրավիճակ՝ գերճգնաժամայի՞ն, պայթյունավտա՞նգ. ըստ երևույթին, Րաֆֆի Հովհաննիսյանի բազմահազարանոց, բայց, ամեն դեպքում, նաև խիստ վերահսկելի և կոռեկտ միտինգներից Հովիկ Աբրահամյանի մոտ հենց նման «իրավիճակի» վերաբերյալ պատկերացում է ձևավորվել) և որ անհապաղ այդ «ստեղծված իրավիճակը» կարիք ունի քննարկման:

Խորհրդարանի խոսնակն ընդդիմադիրների մի շարք գնահատականները լսելուց հետո առաջարկեց յուրաքանչյուր խմբակցությունից մեկ կամ երկու ներկայացուցիչով հավաքվել իր մոտ՝ «իրավիճակի քննարկման նպատակով», ինչից ևս կարելի է ենթադրել, որ Աբրահամյանը, փաստորեն, ինչ-որ տեղ ընդունեց նրանց հայտարարությունների ճշմարտացիությունը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց. «Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անունից շնորհավորում եմ բոլորին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների և Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահ ընտրվելու կապակցությամբ»: Զարուհի Փոստանջյանը, բնականաբար, չէր կարող ետ մնալ. «Բաղրամյան 26-ի ճաղավանդակների հետևում մեկուսացվեց չարը»: Ի դեպ, մեր ընդդիմադիրների ելույթները ՀՀԿ-ականներից ոմանք ակնհայտ հաճույքով էին լսում. օրինակ, Սերժ Սարգսյանին՝ «մեկուսացման վայրում՝ Բաղրամյան 26-ում» տեսնելու փոստանջյանական ցանկությունը խինդ ու ծիծաղ առաջացրեց ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի մոտ (Կիլիկիայի Հակոբ), իսկ պատգամավորներից մեկի՝ «փաստորեն ոչ թե Սերժ Սարգսյանը «խփեց», այլ իրեն «խփեցին»» արտահայտության «խփելու» դրվագը բուռն հրճվանք՝ Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ), Վահե Հակոբյանի (Մոլիբդենի Վահե), Աշոտ Արսենյանի (Քլոս կամ Ջերմուկի Արսենյան) մոտ՝ էլի ստիպելով նրանց ցուցադրել ատամնաշարի բոլոր 32 ատամները:

«Փոխհրաձգությունն» ու տեղ-տեղ բոցաշունչ ելույթները տևեցին ևս մի քանի րոպե, որից հետո Հովիկ Աբրահամյանն իր՝ ԱԺ խոսնակի ու ՀՀԿ շտաբի պետի դիրքերից բարբառեց. «Մի հատ քննարկենք հետընտրական պրոցեսները»՝ ըստ էության, հրապարակավ և պաշտոնապես կասկածի տակ դնելով իրենց թեկնածուի ստացած 861 հազար ձայները, հակառակ պարագայում՝ դժվար է երևակայել, թե քննարկելու ի՞նչ կար, եթե Աբրահամյանն իսկապես հավատար իր ասածներին՝ «Հասկանում եք չէ՞, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն դրանք, ամբողջ ընդդիմության ձայներն են: Ես խնդրում և հորդորում եմ, որ դուք հարգեք մեր 861 հազար քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են Սերժ Սարգսյանին», կամ թե՝ «ժամանակն է վերջ տալ «զոռբայությանը»»:

Եթե իսկապես ոչ մի «իրավիճակ» էլ չլիներ, ըստ էության, այդքան էլ դժվար չէր Ազգային ժողովի նախագահի համար, ով, ցանկացած պահի արտահերթ ելույթի իրավունքն օգտագործելով, կարող էր (իհարկե, սա երևի թե մի քիչ այլ որակի՝ ԱԺ խոսնակի պարագայում) ցանկացած ընդդիմադիր ելույթին ճիշտ ու գրագետ պատասխան տալ և պարզապես հայտարարել, որ երկրում ոչ մի «իրավիճակ» էլ չկա, մի թեկնածուն այսքան ձայն է հավաքել, մյուսը՝ այսքան, Ազգային ժողովի օրակարգում չկա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքի քննարկման հարց, որից հետո կարելի էր անգամ օրակարգից դուրս ելույթ ունեցողների խոսափողն անջատել և անցնել օրակարգի հարցերին:

Փոխարենը՝ իրավիճակի քննարկման համար հավաք հրավիրվեց, որից հետո էլ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հայտարարեց «իրավիճակը» քննարկելու համար արտահերթ նիստ հրավիրելու հնարավորության մասին: Իսկ այդ նիստում, բնականաբար, է՛լ ավելի բոցաշունչ ելույթներ կլսվեն, է՛լ ավելի մեծ կասկածի տակ կդրվի Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, որից հետո, չի բացառվում, որ Ազգային ժողովի նախագահի դիվանագիտության և համապատասխան մարտավարության կիրառման արդյունքում վերջիվերջո իսկապես «իրավիճակ» ստեղծվի (հատկապես, եթե Աժ նախագահը գործին միացնի նաև խնամու կուսակցությանը, որի համակիրների ձայներն էլ, ըստ էության, այդ կարգի արդյունք ապահովեցին Րաֆֆի Հովհաննիսյանի համար), իսկ քանի որ «իրավիճակի» ստեղծման հարցում լուրջ վաստակը արժե հենց Հովիկ Աբրահամյանին վերապահել, նրան էլ, ամենայն հավանականությամբ, կվստահվի «իրավիճակի» երկու կողմերի միջև կամուրջներ գցելու լուրջ ու պատասխանատու գործը: Իսկ թե «ստեղծված իրավիճակից» ով՝ ի՞նչ կհաջողացնի փախցնել, կերևա «իրավիճակի» զարգացումից:

Մնում է հուսալ, որ անկախ այդ զարգացումներից ու ամեն մեկի՝ իր «թուլափայը» փախցնելու նկրտումներից, այս անգամ գոնե կխուսափենք «իրավիճակից» և գոնե այս անգամ ժողովուրդը զերծ կմնա ավելորդ ցնցումներից:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված