Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Ժողովրդի համար բառը միշտ էլ բան է. Պարույր Սևակ

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Պարույր Սևակի «Երկերի ժողովածուի», 3-րդ հատորում ամփոփված «Թումանյանի հետ» հեդվածից մեկ փոքրիկ հատված: Հոդվածը զեկուցվել է Հովհ. Թումանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական նստաշրջանում:

… Թումանյանի ձայնը, որ իր լեզուն է (այս բառիս արդեն քերականական իմաստով), ազգային է ամենից և ամենքից ավելի:

Եվ նա է գիտակցել ու բազմիցս կրկնել, որ լեզուն չոր ու ցամաք բառերի շարան չէ կամ «տեր օղորմյա», և որ բանաստեղծի համար «ամեն մի բառը մի աշխարհ է»: Նույն ինքը նա է գիտակցել և մեկընդմիշտ տարբերակել հայ բանաստեղծ ու հայոց բանաստեղծ, ինչպես նաև տարաշխարհիկ և բնաշխարհիկ հասկացողությունները:

Եվ Թումանյանն է մեր բանաստեղծներից ամենից ավելի հայոցը, ամենից ավելի բնաշխարհիկը:

Եվ դա` ամենից առաջ իր լեզվով և ամենից հետո իր լեզվով, որին հանդիպադրվելիս շատ շատերի լեզուն թվում է «թարգմանական լեզու» (ու չմոռանանք, որ նա թարգմանությունը սիրում էր համեմատել ապակու տակ դրված վարդի հետ):

Իսկ նրա՜ լեզուն:

Զգում ես բառի կշիռն ու արժեքը, բառի գույնն ու երանգը, բառի համն ու հոտը, բառի ձայնն ու լռությունը: Նրա բառերը կարծես թե մշտապես հղի են` այս հասկացողության բնախոսական իմաստով: Եվ տարողունակ նո՜ւյն ըմբռնումով: Եվ այստեղ էլ, հատկապես այստեղ Թումանյանը սովորել է ժողովրդից, որ ինչպես առօրյա կյանքում, այդպես էլ լեզվի մեջ մշտապես տնտես է: Նրա (ժողովրդի) համար բառը միշտ էլ բան է` այս ընդգծված բառի ոչ թե գրաբարյան, այլ ժողովրդական իմաստով` այսինքն` բառը գործ է, ուրեմն նաև արժեք, ուստի և ժողովուրդը բառերն էլ, ինչպես իրերն ու ապրանքը, չի շռայլում, առավել ևս չի վատնում …

Բայց գրողի համար լեզուն ինչ-որ ինքնաբավ երևույթ չէ, այլ նրա կան ու չկան: Լեզուն է գրողի գեղագիտության և կենսափիլիսոփայության ինչպես հիմքը, այնպես էլ առաստաղը:

Նայելով այս դիրքից և այս դիրքին` անկարելի է չնկատել ու նկատել չտալ, որ ավելի, քան այլ մեկը մերոնցից, Թումանյանը ի ծնե գիտեր այն կարևորագույն ճշմարտությունը, թե խայտաբղետ թռչունները ամենից վատ են երգում, որ ասել է թե ճոռոմ գեղեցկախոսության տակ մտքի աղքատությունն է միայն ծրարվում: Եվ ինչպե՞ս պիտի չասես, որ տգեղի և գեղեցիկի համամիությունը ոչ մեկի երկերում չի ստացվել այնքան գերազանց և անգերազանցելի, որքան Թումանյանի թանաքում ու գրչածայրին:

Եվ այստեղ է, որ պիտի ասես, թե կան կատարյալ իրեր, որոնք կարծես աղերսում են ջարդվել, որպեսզի դառնան … կատարյալ, այսինքն` բնականություն ստանան, որովհետև … շատ են «գեղեցիկ»:

Իսկ Թումանյանի կատարյալը բնական է այնքան, որ չես էլ տեսնում, ինչպես չես տեսնում … օդը:Այս իմաստով Թումանյանը գրականությունից վեր երևույթ է, որովհետև համակ կյանք է և կենդանություն: Նրա համար գեղագիտական գեղեցիկը մակարդված է եղել կյանք ասվածին` տակավին «Շունն ու կատու»-ի օրերից: Իսկ կյանքը «կոշտ ու կոպիտ» է ավելի, քան գեղեցիկ: Ուստի` ամենավսեմ բառերի կողքին և՛ «զըռ չոբան», և՛ «բերան կապած սարի անասուն», և՛ … ինքներդ ավելացրեք:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված