Եվրոպական խորհուրդը արտահերթ նիստ է գումարում Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին
Աշխարհ
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հայտարարել է Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին արտահերթ նիստ գումարելու մասին։ Նա այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում։
«Հաշվի առնելով վերջին իրադարձությունների նշանակությունը և գործընթացը հետագայում համակարգելու նպատակով՝ ես որոշել եմ առաջիկա օրերին հրավիրել Եվրոպական խորհրդի արտահերթ նիստ», - ասել է Կոստան։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԵՄ-ն համատեղ պատասխան է պատրաստում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մի քանի եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքերի սահմանման հայտարարությանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)