ՄԻՊ-ը «չաղ ու բախտավոր» է իր պաշտոնում․ Նարեկի 11 օրվա չկերած ուտելիքի կարիքը չունի․ Արմեն Աշոտյան
Բլոգոսֆերա
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իշխանական «լափամանի» կանոնավոր հաճախորդ դարձած եւ այդ պատճառով մասնագիտական, սահմանադրական եւ մարդկային պարտավորություններն ուրացած «ՄԻՊ»-ը, իհարկե, Նարեկի 11 օրվա չկերած ուտելիքի կարիքը չունի։
Նա «չաղ ու բախտավոր» է իր պաշտոնում, անտարբերության մատնելով երկրում մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների համակարգային, կոպտագույն եւ լայնածավալ խախտումները։
Նարեկի ապօրինի ազատազրկման, նրա առողջական վիճակի վատթարացման եւ դրա հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկած է ոչ միայն անձամբ Նիկոլի, այլեւ նրա կամայականությունները սպասարկող ողջ շղթայի մասնակիցների վրա, ներառյալ «գերազանցիկ» ՄԻՊ-ի, ով ավելի լավ է ծույլիկ լիներ, բայց մարդ մնար։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)