Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ Գիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականը Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցել Ջիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվել Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումները Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել 

Անհեթեթության ու ողջամտության եզրերը

Վերլուծական

Բաղրամյան 26-ում ԱԽ ընդլայնված նիստից հետո, որտեղ դրսի ականջների համար քննարկվում էր ձեռք բերվածի՝ ակտիվ ու ամենօրյա աշխատանքով ամրապնդումը միայն (դե՛ իհարկե, չէ՞ որ մեջքի ետևում են անարատ նախագահական ընտրությունները), կարելի է մտածել, որ իրականում խոսքը նիստում եղել է հենց ստեղծված անհեթեթ իրավիճակից խուսանավելու հիմնախնդիրների մասին:

Սերժ Սարգսյանի հրավիրած նիստը հերթական անգամ եկավ ապացուցելու, որ իշխանությունն իրոք գտնվում է խուճապի ու տագնապի մեջ, և արդեն իսկ այսօր նիստի հետևանքները գտնում են իրենց արտահայտումը ԱԺ-ում։ Այնտեղ քիչ առաջ մեկնարկել է հետընտրական պրոցեսի իրավիճակի քննարկման հանդիպումը, որին մասնակցում են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ Արմեն Ռուստամյանը և Գալուստ Սահակյանը, իհարկե, իրավիճակ փրկող Հովիկ Աբրահամյանի մոտ:

Չնայած նրան, որ արդեն մի քանի օր է՝ այս գործիչները քննարկում են ընդդիմության առաջարկները, գործը գլուխ չի գալիս և, ըստ էության, դժվար էլ գա՝ բացի մի դեպքից: Գործը գլուխ կգա միայն այն ժամանակ, երբ ընդդիմության առաջարկները, այն է՝ անցում խորհրդարանական կառավարման համակարգի ու 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի, 1 տարի անց էլ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ ու վերահսկողական լծակների տրամադրում ընդդիմությանը, Հովիկ Արգամիչի համար կլինեն ողջամիտ, այլ ոչ թե ծիծաղ առաջացնող, չէ՞ որ ընդդիմության ելույթները, ըստ նրա, դատարկ խոսակցություններ են, դատարկ բաներ են, սուտ ու անհիմն։ Հենց սա էլ թույլ է տալիս եզրակացնել, որ մոտակա տարիների ընթացքում իշխանության ողջամտության սահմանները կլինեն շատ սահմանափակ, եթե, իհարկե, այդ տարիների ընթացքում Արգամիչը մնա իր պաշտոնում:

Եվ այսպես, այն ժամանակ, երբ Ռուբիկ Հակոբյանը քննարկումից հետո պնդում է, որ իշխանությունները քննարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը, հանդիպմանը ներկա Գալուստ Սահակյանը նշում է, որ օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարց չկա, կարելի է կարծել, որ հանդիպման ընթացքում «ամեն մարդ իր դարդին» կարգավիճակում է եղել, ու արդյունքում՝ այսպիսի ռադիկալ հետհանդիպումային մտքեր: Չնայած զարմանալն անիմաստ է, չէ՞ որ դեռ մեկուկես ամիս առաջ ԲՀԿ-ի՝ այնքան հեռանկարային թվացող նույն ծրագիրն այնպիսի հմտությամբ տապալվեց, որ փոշու մի հատիկ էլ չբարձրացավ։ Այս դեպքում մտածել, որ իշխանությունները կվարանեն նույնն անել այսօր, ուղղակի ծիծաղելի է թվում, և հենց դա էլ հասկանալով՝ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը «Բարևի» հեղափոխության հիմքում չի դնում դեռևս ոչ մի նշակետ, դեպի որը և հենց կձգտի հեղափոխությունը, հակառակ պարագայում դեռևս չձևավորված շարժումը կդառնա իր իսկ իղձերի գերին, չէ՞ որ այդ դեպքում իշխանության համար թիրախային առումով բոլոր խնդիրներն այլևս ակնհայտ կլինեն: Սակայն մյուս կողմից էլ Րաֆֆուն է ուղղված հազարավոր մարդկանց հրամայականը՝ շարժմանը տեսք և նպատակ տալ:

Ամեն դեպքում, այսօր պետք է գրանցել այն, որ ՀՀ-ում գլոբալ առումով խնդիրներ լուծողներ չկան, որոշումներն ընդունվում են ըստ իրավիճակի այն պատճառով, որ դեռևս մինչ այսօր հարց լուծող իշխանությունները չեն կարողանում գտնել «Բարևի» հեղափոխությության հակաթույնը, և ամեն անգամ սխալ հակաթույն օգտագործելով՝ ավելի ու ավելի են մեծացնում իրենց գլխին կախված «դամոկլյան սրի» ընկնելու հավանականությունը, իսկ միակ, թեկուզև ժամանակավոր փրկությունը, կլինի զիջումների գնալն ու Աստծուց հակաթույն խնդրելը:

Գևորգ Ավետիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին
Ամենադիտված