Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

ՔԿՀ «աքսորյալ» պետը վրե՞ժ է լուծում դատապարտյալից

Վերլուծական

Այսօր «Lurer.com»-ի խմբագրություն էր դիմել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Համլետ Ռաֆիկի Ղազարյանը՝ խնդրելով օգնել իրեն: Հիշեցնենք, որ հիշյալ դատապարտյալը մոտ երկու շաբաթ առաջ որպես բողոքի նշան 29 ասեղ էր խրել որովայնի հատվածում՝ փորձելով ինքնասպան լինել: Անցել է արդեն բավական ժամանակ և, փաստորեն, ոչինչ չի փոխվել: Ղազարյանն այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»՝ հրաժարվելով, սակայն, բժիշկների միջամտությունից։ «Չորս ասեղ չեմ թողնում հանեն փայծախիս միջից», - բացատրեց դատապարտյալը: Իսկ թե ինչո՞ւ, ո՞րն է նման անտրամաբանական վարքի պատճառը, ինչի՞ է ուզում դրանով հասնել, պատասխանեց. «Խնդրում եմ, որ Դուք տաք թերթերին, իմ պահանջն է, որ բոլոր իշխանություններն ինձի այցելեն, ինձի չեն այցելել, վախում են, որ իմ ջանիս մեջը ասեղներ են: Ես ուզում եմ, որ Տիգրան Նավասարդյանը՝ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետը, պատժվի, ճշտումներ արեք, թե քանի դատապարտյալի ա ջարդել ինքը. եթե իմանա, որ մեկը մի լրագրողի ա զանգել, ծեծի ա ենթարկում: Իրա մեջքը պինդ ա, թիկունքին «գեներալն ա», դրա համար ոչ մեկը ռիսկ չի անում իրան բան անի: Ուզում եմ, որ Արդարադատության նախարարը ինձի այցելի, Մարդու իրավունքների պաշտպանը իրանց հետ ա համագործակցում, գալիս ա, լսում ու բան չի անում: Հիմա էլ չեմ թողում ինձ օպերացիա անեն, ասեղները հանեն, մի անգամ արեցին, չէին կարացել հանեն, նորից կարել են, ես խորն էի խրել ասեղը»:

Տիգրան Նավասարդյանի «թշնամանքը» հիշյալ դատապարտյալի հանդեպ, վերջինիս խոսքով, սկսվել է դեռևս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, երբ Ղազարյանի խցում մի երիտասարդ է ինքնասպան եղել: Ղազարյանի պատմելով՝ պատճառը «ղումարն էր». երիտասարդը պարտվում է 100 հազար դրամ և վերջ տալիս կյանքին: Նավասարդյանը, սակայն, իբր ստիպում է ցուցմունք տալ խցակիցներին առ այն, թե պատճառը տնից ստացված «վատ լուրն» էր՝ մոր մասին: Մի քանի անգամ գողության համար դատապարտված Ղազարյանը, սակայն, իր ասելով, հրաժարվում է սուտ ցուցմունք գրել, բողոքում, որից հետո էլ Նավասարդյանը լցվում է վրեժխնդրությամբ:

Լարվածությունը շարունակվում է նաև «Հրազդան» ՔԿՀ-ում, ուր ճակատագրի հեգնանքով տեղափոխվում են թե՛ պետը, թե՛ դատապարտյալը: Այստեղ ևս, իբր շարունակվում է թշնամանքը՝ արտահայտվելով ծեծի պարբերական դոզաներով. «Ես ասում էի՝ ինքնասպան կլինեմ, ասում էր՝ «տո ուրա քեզ էդքան տղամարդկություն, որ ըտենց բան անես»: Ուզում էր, որ ես հետ վերցնեմ բողոքներս, որ գրել եմ դատախազին, նախագահին, նախարարին: Ես հրաժարվում էի: Ինքն էլ ինձ 2 ամիս մենակով փակեց խցում, ես մենակ էի մնացել, ինձի սարքեց թոքախտ, դրա համար էլ ես ասեղները խրեցի, ինչ անեի»:

Որ դատապարտյալների բողոքները շատ դեպքերում կարող են ավելի քան սուբյեկտիվ լինել, միանշանակ է: Որ քրեակատարողական հիմնարկը հաստատ հանգստյան տուն չէ, ո՛չ էլ քրեակատարողական հիմնարկի պետը պետք է Մայր Թերեզայի գլխաշորը քաշած ամբողջ օրը դայակություն անի մարդասպաններին, գողերին, խարդախներին ու բռնաբարողներին, որոնցից յուրաքանչյուրի՝ օրենքին դեմ գնալու պատճառով մեկ կամ մեկից ավելի օրինապաշտ քաղաքացիներ են տուժել, ևս միանշանակ է: Բայց որ ամեն ինչով հանդերձ, ի դեմս անգամ ամենածանր հանցագործների, մենք գործ ունենք մարդկանց հետ, ևս անհերքելի իրողություն է:

Մեր հարցմանն ի պատասխան՝ Տիգրան Նավասարդյանը հայտնեց, որ այս գործի առնչությամբ արդեն իսկ քննություն է գնում, դատախազությունից ուսումնասիրում են գործը: Բայց քանի որ այդ «ուսումնասիրության» արդյունքում ՀՀ քաղաքացին, ինչպես տեսնում ենք, դեռևս չի հանդարտվել և, իր ասելով, որևէ քայլ այդպես էլ չի տեսել համապատասխան մարմինների կողմից, հարկ համարեցինք ևս մեկ անգամ անդրադառնալ այս հարցին: Ի դեպ, հիշատակված «գեներալի» հետքը մեզ չհաջողվեց գտնել՝ այն գեներալի, ով, իբր կանգնած է Նավասարդյանի թիկունքում և թույլ չի տալիս, որ նրան որևէ մեկը «բան ասի»՝ իր ապօրինություններով հանդերձ:

Ավելին, մեր հետաքննության ժամանակ միանգամայն այլ պատկեր բացվեց: Ասում են՝ Նավասարդյանը ժամանակին մտերիմ հարաբերություններ է ունեցել Քրեակատարողական հիմնարկների վարչության ներկայիս պետ Հայկ Հարությունյանի եղբոր հետ, ինչը, սակայն, չի կարելի ասել հենց Հարությունյանի պահով: Ընդհակառակը, Նավասարդյանին «Նուբարաշենից» հեռացնողը հենց Հայկ Հարությունյանն էր, ով էլ Տիգրանին «աքսորում» է «Հրազդան»՝ այն էլ հանգուցյալ եղբոր «խաթր»: Սակայն միայն այդքանը՝ ոչ ավելին: Իսկ թե դատապարտյալի հայտնած տեղեկատվության մնացյալ հատվածից ո՞ր մասն է իրականությանը համապատասխանում, որը՝ չափազանցություն է պարզապես, արդեն համապատասխան մարմինների քննելիք հարցն է:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված