Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ինչո՞վ ավարտվեց «հեսա սաղի հերն անիծելու ենք» ղուկասյանական օպերացիան

Վերլուծական

Նախագահական ընտրություններից հետո Գյումրիում սկսված խառնաշփոթը, կարծես թե, ավարտին է մոտենում (Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի թեկնածությունը Շիրակի մարզպետի պաշտոնին գրեթե հաստատվել է, մնացել է զուտ «ֆորմալ», հրապարակային ձևակերպումը): Բայց այն, որ Շիրակը Հայաստանի, երևի թե, «ամենապրոբլեմային» մարզն է և մարզպետն այստեղ ոչ այդքան արտոնյալ կարգավիճակի կրող է, որքան իր վրա լուրջ «բեռ» վերցնող, երևաց թեկուզ նրանից, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին բառացիորեն մի քանի օրերի ընթացքում հաջողվեց այստեղ աննկարագրելի խուճապ ստեղծել՝ կրկին սարսափի մատնելով ղուկասյանական լծի թոթափմանը դեռ դժվարությամբ հավատացող գյումրեցիներին:

Խուճապը սկսվեց հենց այն օրը, երբ Վարդան Ղուկասյանը նախագահական քարոզարշավի ընթացքում Գյումրի այցելած նախագահի հետ հյուրընկալվեց ռեստորանում՝ պատվավոր հյուրերի շարքում, այն դեպքում, երբ ներկա քաղաքապետ Սամվել Բալասանյանը վիրավորված հեռացավ, քանի որ դիրքից ու արժանապատվությունից ցածր տեղ էին որոշել նրան նստեցնել: Թե ինչ դերակատարություն էր ունեցել Ղուկասյանը Բալասանյանի գլխին սարքված «օպերացիայի» մեջ, դժվար է ասել, բայց որ օպերացիան իրեն լիովին արդարացրեց, փաստ է:

Րոպեների ընթացքում Գյումրիում տարածվեց «բոթը». Վարդան Ղուկասյանը նշանակվելու է Շիրակի մարզպետ: Որքան էլ աբսուրդային, որքան էլ «Ապահով Հայաստան» խոստացող Սերժ Սարգսյանի ծրագրերի տրամաբանությանը ծայրաստիճան հակադիր էր դա, այնուամենայնիվ, Գյումրին հավատաց Ղուկասյանների գցած «ուտկային». որպես լրջագույն փաստարկ ներկայացվում էր Ղուկասյանի ներկայությունը «բարձրաստիճան» հյուրասիրությանը. «նախագահը ընդունում և հարգում է Վարդանիկին», «Ղուկասյաններին հաջողվեց դիրքերը հետ բերել», «էլի միլիոններ են մուծվել»՝ Գյումրիով մեկ տարատեսակ շշուկներ էին պտտվում…

Սակայն սա Ղուկասյանների կազմակերպած թատրոնի միայն սկիզբն էր: «Բեզպիտիմինուտ մարզպետ» Վարդան Ղուկասյանը դատարանի նախկին շենքում սկսում է «պաշտոնավարումը»՝ մարդկանց ընդունելություն կազմակերպելով և ձեռքի հետ նշանակումներ անելով: Այդ ընթացքում հորից հետ չի մնում նաև իր կրիմինալ կենսակերպով ոչ պակաս հռչակ վայելող որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Կրտսեր Ղուկասյանն իր հերթին «Ալեքսանդրապոլ» հյուրանոցում սեղաններ է գցում՝ պատիվ տալով ու հայտարարելով. «հեսա սաղի հերն անիծելու ենք, գեղերն էլ են մերը լինելու»:

«Մարզպետ» Ղուկասյանն իր ընկեր Հովհաննես Գրքիկյանին նշանակում է մարզպետարանի Տարածքային վարչության պետ. Գրքիկյանը նախկինում քաղաքապետարանի Բնակկոմունալ վարչության պետն էր՝ ավելի քան վստահելի կադր՝ հետագա գործունեության առումով: Նախկին կոմունիստ փոխքաղաքապետը նշանակվում է փոխմարզպետ և այսպես շարունակ: Ղուկասյանական տեռորի ռեինկարնացիայի գլխավոր ակորդը տալիս է արդեն Սպարտակ Ղուկասյանը՝ հենց ընտրությունների օրն իրենց ապօրինի կառուցվող գազալցակայանի շինհրապարակում հերթական «դեբոշը» կազմակերպելով: Սպարտակի խուլիգանությունն էլի անպատիժ է մնում՝ հերթական փաստարկն ավելացնելով Ղուկասյանների անպատժելիության ու հնարավոր մարզպետության թեզին:

Տարիներ շարունակ «ղուկասյանական լծի» տակ բարոյահոգեբանական նկարագիրը կորցրած Գյումրին այս անգամ էլ լռությամբ ընդունում է ճակատագրի հերթական հարվածը, սակայն որոշում գոնե քվեարկությամբ արտահայտել իր վրդովմունքն ու վիրավորանքը: «100-ից ինչքան ուզեմ կխփեմ» հայտարարող Սերժ Սարգսյանը խայտառակ պարտություն է կրում գյումրեցիներից: Մարզպետ Աշոտ Գիզիրյանը հայտարարում է, թե դա իր պարտությունն է և հրաժարական տալիս: Վարդան Ղուկասյանն էլի հրճվանքի մեջ էր. «տեսա՛ք, վերևն Աստված կա, սատանեքին հանում ա»՝ հերթական քեֆը կազմակերպելով՝ հայտարարում է Գյումրու «մղձավանջը»: Գյումրեցիների «պատիժը» Սերժ Սարգսյանին ավելի քան Ղուկասյանի սրտով էր՝ թե՛ Գիզիրյանն է հայտնվում իրեն չարդարացրածի կարգավիճակում, թե՛ մյուս հակառակորդը՝ Սամվել Բալասանյանը:

Սակայն Գիզիրյանի հրաժարականը, բարեբախտաբար, Ղուկասյանի պաշտոնավարմամբ չի ավարտվում: Արդեն իսկ բացահայտվում է սուտը, որին հաջորդում է հնարավոր մարզպետացուների՝ ավելի քան խայտաբղետ շքերթը: Հերթական անգամ խաղի մեջ է գցվում Յուրի Վարդանյանի անունը, ամենայն հավանականությամբ, նրանց կողմից, ովքեր հույս ունեին լեգենդար Յուրիկի անունն օգտագործելով՝ իրենց ձեռքը վերցնել մարզի կառավարումը, ինչից, դժվար թե ծանրորդը գլուխ հաներ: Հաջորդը դեռ պատգամավորական աթոռին չհարմարված և բազմաթիվ անհայտներով լեցուն, զուտ որպես բիզնեսմեն և Միքայել Մինասյանի թիմակից հայտնի Արման Սահակյանն էր, սակայն այս մի մարզպետացուի նշանակումն էլ է հերքվում:

Ֆելիքս Ցոլակյան անվան հայտնությունը, ի տարբերություն մինչ այդ շրջանառված անունների, զարմանալիորեն միանգամից ընկալելի է դառնում և փոքր-ինչ հանդարտեցնում շատերի՝ ավելի քան թեժացած կրքերը: Գեներալ-լեյտենանտ Ցոլակյանի նշանակումը նախ միանգամայն տեղավորվում էր Սերժ Սարգսյանի որդեգրած մարտավարության տիրույթներում. արդեն որերորդ նշանակմամբ Սարգսյանն ապացուցում է, որ իր համար ամենահուսալի կադրերը «ոստիկաններն» են և որ «սարգսյանական» Հայաստանում «ոստիկաններն» այլընտրանք չունեն (հարկ է հաշվի առնել, որ հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը ոստիկան է, երկար տարիներ ղեկավարել է Ներքին գործերի և Ազգային անվտանգության համակարգերը): Սակայն որքան էլ «ոստիկանական պետության» հեռանկարը շատերին անհանգստություն պատճառի, այնուամենայնիվ, եթե վերջնականապես հաստատվի ԱԱԾ պետի տեղակալի ընտրությունը, այն ինչ-որ չափով կարելի է արդարացված համարել՝ հաշվի առնելով, թե ինչ տարածաշրջան է գործուղվում «ոստիկան-մարզպետը» (նշանակումն արդարացնելու մասին դեռ վաղ է խոսել. արդարացնողն ապագա մարզպետը պետք է լինի՝ իր արդյունավետ պաշտոնավարմամբ):

«Ոստիկանի» ընտրությունն այստեղ պայմանավորված է առաջին հերթին տարածքի պրոբլեմայնությամբ. տեղի կրիմինալներին կարելի է սանձել միայն երկաթյա բռունցքով: Երկրորդ՝ Ցոլակյանը ծագումով Շիրակից է՝ Անիի շրջանի Ներքին Ջրարփի գյուղից. ճիշտ է, երկար ժամանակ գյումրեցիները տրտնջում էին, թե արդեն որերորդ նշանակմամբ իրենց գլխին «օտարների» են կապում և, փաստորեն, Ցոլակյանն էլ գյումրեցի չի լինելու, սակայն ամեն դեպքում, երևի թե, ավելի լավ է շիրակցին, քան ոչ շիրակցին: Բացի դրանից, Ցոլակյանն իր ավելի քան պատկառելի կենսագրության ընթացքում մինչև ԱԱԾ պետի (1997-1999), Նախագահի վերահսկողական ծառայության պետի (1999-2003), Հարկային ծառայության պետի (2003-2007), նախագահի խորհրդականի (2007 հուլիս-նոյեմբեր) և ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնները զբաղեցնելը (2007-ից մինչ օրս), 1996-1997թթ. պաշտոնավարել է նաև որպես Շիրակի Ազգային անվտանգության ծառայության պետ, այսինքն՝ տարածքը և խնդիրները, ուր գործուղվելու է ապագա «մարզպետը», այնքան էլ անծանոթ չեն նրան: Իսկ որ ավելի կարևոր է, ԱԱԾ պետի տեղակալի համար «վարդանիկներն» ու նրանց սանձարձակ ժառանգները հաստատ սարսափի աղբյուր և անգործության պատճառ չեն կարող լինել: Այնպես որ, կարելի է գոնե այս առումով հուսալ, որ այն, ինչ որոշ չափով հաջողվեց մարզպետ Գիզիրյանին (Վարդան Ղուկասյանին գոնե մի փոքր սանձելու առումով), վերջնականապես կհաջողվի Ցոլակյանին:

Ի դեպ, Ղուկասյանի սանձահարման համատեքստում կարելի է դիտարկել նաև օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից Գյումրու ոստիկանապետ Վահան Դանիելյանի պաշտոնանկությունը: Դանիելյանը, ըստ մեր տեղեկությունների, բավական սերտ հարաբերությունների մեջ էր Ղուկասյանի հետ, ինչով էլ բացատրվում էր վերջինիս անպատժելիությունը՝ հատկապես ապօրինի գազալցակայանի առնչությամբ Գյումրու ոստիկանության բացարձակ անգործությունը: Եթե Դանիելյանի պաշտոնանկության այս վարկածն իսկապես տեղ ունի, ապա հաջորդիվ կարելի է սպասել նաև մարզի դատախազ Դավիթ Սարգսյանի պաշտոնանկությանը, ով ևս Ղուկասյանի հետ նույնատիպ հարաբերությունների մեջ է և ում քավորությամբ էլ շատ հարցեր այստեղ կոծկվում են:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված