Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ե՞րբ կձերբակալվեն «Լիսկա»–ները

Վերլուծական

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում է Սոցիալական ապահովության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և նրա հանցակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Կենսաթոշակային հիմնադրամում ընդունված աշխատաոճի մասին Հայաստանում, իհարկե, բոլորն էլ գիտեին, սակայն երկար տարիներ այդ իմացությունն ընդունվում էր որպես Հայաստանի Հանրապետություն կոչվող պետության համար միանգամայն նորմալ և ընդունելի իրողություն: Այնտեղ տիրող վիճակի մասին գիտեին բոլորը, խոսում էին բոլորը, բայց միաժամանակ խոսելով ու պետություն հայհոյելով հանդերձ՝ բոլորն էլ հաստատում էին, որ, միևնույն է, ոչինչ էլ չի փոխվի: Հենց դա էր պատճառը, որ երբ ՀՀ Վերահսկիչ պալատը բարձրաձայնեց չարաշահումների մասին և ստուգումների արդյունքում իր կողմից արձանագրված փաստերը բարձրաձայնեց, շատ-շատերն ընդամենը քմծիծաղով ընդունեցին դա՝ նորից հավաստիացնելով, որ, միևնույն է, ոչինչ էլ չի լինի: Խաչիկյանն Անդրանիկ Մարգարյանի սիրելիներից էր, Հանրապետական կուսակցության երիտթևի վառ ներկայացուցիչը (այն ժամանակվա Աշոտյանը), նա հաստատ այդ գումարները միայնակ չի յուրացրել, մուծված կլինի ուր որ պետք է, իսկ Իշխան Զաքարյանի ելույթները, դե, Իշխան Զաքարյանի հերթական «գաստրոլներն» են, որոնց արդեն ոչ ոք էլ լրջությամբ չէր ընկալում. այսպես մտածում էին շատերը:

Անցավ որոշ ժամանակ և Խաչիկյանը նախ ազատվեց աշխատանքից: Սակայն այս անգամ էլ էլի պատժի որևէ հույս չկար: «Հույսերը» հօդս էին ցնդում նաև պաշտոնաթող Վազգեն Խաչիկյանի բավական ինքնավստահ կեցվածքի պատճառով: Մեկ Խաչիկյանն իր համար զբոսնում էր, միջոցառումների մասնակցում, հետո էլ մեկնում Գերմանիա՝ իբր բուժումների: Մի խոսքով, բավական ժամանակ անցել էր և համոզվածությունը, որ հերթական «մարսողական ակտին» ենք ականատես լինելու, ամրապնդվում էր: Անգամ երբ Խաչիկյանն ի վերջո ձերբակալվեց, երբ դատախազությունը հայտարարեց, թե գործը բավական ծավալուն է, էլի որևէ հույս չկար, սակայն…

Կենսաթոշակային հիմնադրամի գործի շրջանակներում քննվեց 8300 անձ, որպես մեղադրյալ ներգրավվեց 53 անձ, 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը: Կոնկրետ Վազգեն Խաչիկյանի մասով մեղադրանքը վերաբերում է «կազմակերպված խմբով 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում պաշտոնական դիրքը չարաշահելով՝ ընդհանուր առմամբ 260.956.681 դրամի կենսաթոշակի յուրացմանը: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի՝ 29 մլն ՀՀ դրամ»:

Դատաքննությունը դեռ նոր է սկսվում և, կարելի է ենթադրել, որ այս մի փուլն էլ բավական տևական կլինի: Դժվար է երևակայել, թե նման երկար և ավելի քան հրապարակայնացված ընթացքից հետո պատժի մեղմացում գրանցվի, սակայն անգամ ամենածանր պատժի դեպքում (ինչը պակաս կարևոր չէ՝ պրոֆիլակտիկայից ելնելով) հարցը, երևի թե, մի փոքր այլ հարթության մեջ է:

Վազգեն Խաչիկյանը պատժվեց որպես բացառությո՞ւն, թե՞ սա ընդամենն առաջին «ծաղիկն» էր՝ արդեն իսկ փոխված կանոններով խաղի մեջ: Հանրության շրջանում սոցիալական արդարության, փոփոխությունների, «Նոր Հայաստանի» սպասող քաղաքացիների համար երևի թե «խաչիկյանների» պատժաչափերից առավել ա՛յս հարցն է հետաքրքրում: Որովհետև մի բան է, եթե ընդամենը ժամանակի ինչ-որ պահի, ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ որոշվում է հավատարիմ մեկին, ներկայացման ժանրից ելնելով, «ժերտվա տալ»՝ նախապես ծրագրելով զոհաբերության ողջ ընթացքը՝ լիարժեք փոխհատուցմամբ հանդերձ, մեկ այլ բան, եթե իսկապես որոշում է ընդունվում փոխել խաղի կանոնները:

Առաջին տարբերակի դեպքում Վազգեն Խաչիկյանի քրեական գործով, երևի թե, չարժե անգամ հետաքրքրվել, երկրորդի դեպքում՝ ավելի հետաքրքիր իրողությունների ականատես կարելի է դառնալ առաջիկայում, որովհետև խաղի փոխված կանոնների դեպքում օրենքի առաջ բոլորի հավասարությունից ելնելով, երևի թե, այդքան էլ արդար և ընկալելի չէ կալանավայրում ունենալ Վազգեն Խաչիկյան, իսկ Սյունիքի մարզպետարանի գահավորակին՝ Սուրիկ Խաչատրյան (Լիսկայի անձին նվիրված վերջին հրապարակումներից մեկի մեջ («Հրապարակ» օրաթերթ 01.03.2013) վերջինս մեղադրվում էր առնվազն 7 հանցագործությունների մեջ, որոնց թվում նաև՝ թրքուհու բռնաբարություն…) և լիսկայատիպ ու լիսկայաբարո այլ արարածներ, որոնք ինչ-ինչ ճանապարհով հայտնվել են իշխանական բուրգում: Իսկ խաղի՝ պետության համար մահացու և անթույլատրելի, բայց արդեն որերորդ տարին Հայաստանի Հանրապետությունում գործող և դանդաղ գործողության ռումբի դեր կատարող խաղի կանոնները փոխելու համար ընդամենը մի բան է հարկավոր՝ քաղաքական կամք: Բավական է միայն փոխել խաղի կանոնները և, վե՛րջ, «Ապահով Հայաստանի» մասին կարելի է խոսել և քայլել դեպի «Ապահով Հայաստան» միայն և միայն խաղի փոխված կանոններով. գողանում ես, ուրեմն՝ հանցագործ ես՝ «նստում ես», սպանում ես՝ հանցագործ ես՝ «նստում ես», բռնաբարում ես՝ հանցագործ ես՝ «նստում ես», խուլիգանություն ես անում, կամ անողը «թագավոր բալե՞ն» է, միևնույն է, հանցագործ ես՝ «նստում ես»: Արտոնյալներ չկան, օրենք շրջանցողներ չկան՝ ո՛չ շարքային, ո՛չ բարձրաստիճան:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված