Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Ռոբերտ Քոչարյան-Իշխան Զաքարյան մտերմության դրսևորումներն ու դրա «զոհերը»

ԱՐԽԻՎ

Անցած weekend-ը նշանավորվել է նրանով, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն աշխուժություն են մտցրել՝ Թեղենիսի լանջերին դահուկ քշելով և լավ ժամանակ անցկացնելով: Քոչարյան-Զաքարյան զույգը Ծաղկաձորում ոչ պակաս լավ ժամանակ անցկացրել էր նաև դրան նախորդած շաբաթ-կիրակիներին, ինչն էլ, ըստ երևույթին, լավ ժամանակ անցկացնելու սիրահարներին դրդել է երկրորդել ստացած հույզերը:

Որ ՀՀ երկրորդ նախագահը շարունակում է որոշակի՝ ընդ որում, բավական լուրջ ազդեցություն պահպանել Հայաստանում, շատերն են հասկանում կամ գոնե կասկածում: Բայց թե ինչ միջոցներով է կարողանում ներկա պահին իշխանական որևէ լծակ չունեցող՝ բացի պաշտոնաթող նախագահներին տրվող որոշակի ստատուսից, նախկին նախագահն ազդեցություն պահպանել և իր խաղն առաջ տանել այս կամ այն ոլորտում, կարելի է պարզել՝ ելնելով վերջինիս մերձավոր շրջապատից ու շփումներից:

Իշխան Զաքարյանի հետ Սեդրակիչի մտերմությունը հենց այդ շարքից է: Զաքարյանն իր «գոյությամբ» և դիրքով շատ բանով է պարտական նախկին նախագահին: Զաքարյանի առաջխաղացումն ու անցումն առաջին էշելոն սկսվեց հենց Քոչարյանի պաշտոնավարմամբ և հենց վերջինիս բարի կամեցողությամբ է ՎՊ նախագահին հաջողվում դիրքերը չկորցնել մինչ օրս՝ անգամ վերջին շրջանի կատարյալ անգործության պայմաններում: Եվ փաստորեն, մինչ շատերը հարց են տալիս, թե ինչո՞ւ է ՀՀ Վերահսկիչ պալատն անցել ընդհատակ, ինչո՞վ է պայմանավորված այդ՝ պետբյուջեից հսկայական միջոցներ վատնող կառույցի՝ աննախընթաց տեմպերով պորտաբույծ հիմնարկի վերածվելու միտումը, պարզվում է, որ ամբողջ հարցը նրանում է, որ ՎՊ նախագահը շատ ավելի կարևոր գործեր ունի, քան իրեն վստահված հիմնարկի ղեկավարությունն է։ Ավելի կոնկրետ՝ Զաքարյանը ցմահ և ցկյանս պարտքեր ունի, որ պետք է մշտապես վճարի. դրանց թվում, բնականաբար, առաջնայինը երկրորդ նախագահին՝ վերջինիս ցանկացած «ծնգոցի» դեպքում արձագանքելն ու ընկերակցելն է:

Իհարկե, զաքարյանական «պարտքերի վճարումը» միայն դահուկ քշելով (ի դեպ, ՎՊ նախագահը երևի թե հայաստանյան միակ բարձրաստիճան պաշտոնյան է, ում պաշտոնական կենսագրության մեջ, որը տեղակայված է հենց իր ղեկավարած կառույցի պաշտոնական կայքում, հարկ է համարվել հատուկ կետ մտցնել նաև պաշտոնյայի նախասիրությունների մասով՝ աշխարհին տեղեկացնելով, որ վերջինիս «խելքը գնում է» «դահուկային սպորտի» համար) կամ սահնակի վրա սահելով չի սահմանափակվում: Զաքարյանական երախտագիտության արտահայտություններից մեկը նաև երկրորդ նախագահի ցուցումով սրան-նրան աշխատանքի տեղավորելն է: Վերջին նման դեպքը Ռոբերտ Քոչարյանի սանիկ Գոռին Վերահսկիչ պալատի նախագահի օգնականի հաստիքի նվիրաբերման «սրբազնագույն ծեսն» էր:

Նշանակումներից զատ, անսահման երախտագիտությունը դրսևորվում է նաև՝ հովանավորյալի բիզնես շահերին նպաստելով: Այդպես, ՎՊ աշխատակիցները, ըստ երևույթին, իրենց հերթին որոշակի երախտագիտություն զգալով ՎՊ նախագահի և վերջինիս «պատրոնի» հանդեպ, միաժամանակ գիտակցելով, որ դա բխում է նաև սեփական շահերից և անվտանգությունից, երբ հարցը վերաբերում է ապահովագրական ծառայություններից օգտվելուն, նախընտրում են միմիայն «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, ում տերը, գուցեև պատահաբար, Իշխան Զաքարյանի հետ դահուկավազքի ընկերոջ որդին է՝ Լևոն Քոչարյանը:

Քոչարյան-Զաքարյան հարաբերությունները, սակայն, միայն երկրորդի կողմից երախտագիտական ջերմագին արարողություններով չեն սահմանափակվում: Երբեմն այդ հարաբերությունները՝ «պատրոնի» և նրա նվիրյալի հիերարխիկ աստիճանակարգից անցում են կատարում նաև գործընկերային փոխհարաբերությունների: Հատկապես, երբ երկուսի շահերը համընկնում են: Համանման գործընկերության վերջին «պոռթկումը» դրսևորվեց այն ժամանակ, երբ Իշխան Զաքարյանը մի քանի անքուն գիշեր անցկացնելուց հետո որոշեց թեկուզ չեղած տեղից, բայց գոնե մի բան անել և գոնե մի գիշեր հանգիստ քուն մտնել: Իսկ ՎՊ նախագահին չքնել ստիպել էր տեղակալի հնարավոր առաջխաղացման լուրը:

Զաքարյանը, ըստ երևույթին, չափից ավելի ծանր տանելով Լևոն Յոլյանի հնարավոր առաջխաղացումը (մամուլում լուրեր շրջանառվեցին առ այն, թե Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի փոխնախագահ, համատեղության կարգով նաև Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Յոլյանը հնարավոր է միանգամից վեր սլանա «տեղակալության» դիրքերից և նշանակվի վարչապետ), որոշեց դիմել «սև փիառի տեխնոլոգների» օգնությանը: Նպատակը մեկն էր՝ հնարավորինս գցել պոտենցիալ վարչապետացուի վարկանիշը. ընդ որում, Լևոն Յոլյանը Հայաստանի այն եզակի պաշտոնյաներից մեկն է, ում անվան հետ մինչ օրս որևէ կեղտոտ պատմություն առանձնապես չի էլ կապվել. ասում են՝ դա պայմանավորված է նրանով, որ հիշյալ անձնավորությունն իր բնույթով բավական համեստ է և զուսպ: Սակայն, դա, կարծես թե, այդքան էլ չխանգարեց առաջադրանք ստացածներին: Հորինվում է հայաստանյան իրականության մեջ լայն տարածում ստացած «մեծ ախպոր» լեգենդը. Լևոն Յոլյանն իր կյանքի 54-րդ տարում պրոքոչարյանական լրատվամիջոցներից տեղեկանում է, որ մեծահարուստ եղբայր ունի Ռուսաստանի Դաշնությունում, ում փողերի շնորհիվ էլ նախագահ Սերժ Սարգսյանը որոշակի վստահություն է ցուցաբերում իր հանդեպ և եթե Յոլյանը նշանակվի վարչապետ, ապա դա ոչ այլ կերպ, քան «ատկատ», բնութագրել չի կարելի:

Իհարկե, Ռոբերտ Քոչարյան-Իշխան Զաքարյան շփումները շատ ավելի բազմաշերտ ու տարողունակ են, այնպես որ մեկ հոդվածի սահմաններում դրանց պարզապես անհնար է անդրադառնալ: Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատում տիրող անգործությանն ու նախագահի՝ ավելի քան ինքնավստահ կեցվածքին՝ առ այն, որ եթե 6 տարի առաջ 6 տարի ժամկետով ընտրվել է, ուրեմն առանց հանրությանը հաշվետու լինելու կարող է ամիսներ շարունակ անհետանալ և զբաղվել ինչով ուզում է՝ ընդհուպ մինչև դահուկ քշելն ու գնդակ «տշելը», մենք շատ ավելի լրջորեն և մանրակրկիտ կանդրադառնանք, որովհետև գոնե մենք գիտակցում ենք, որ կոռուպցիայի և անարդյունավետ կառավարման պայմաններում գոյատևող Հայաստանի Հանրապետությունում Վերահսկիչ պալատն ու նրա ղեկավարը շատ ավելի կարևոր դերակատարություն պետք է ունենան, իսկ որ ավելի կարևոր է՝ գոնե հիշյալ պաշտոնյայի մոտ պետք է իսպառ բացառվի անձնական շահը:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված