Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Սերժ Սարգսյանի պլան Բ-ն

Վերլուծական

Վերջապես նախօրեին կայացած հանրահավաքի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց այն կարևորագույն որոշումը, որն ինքն ընդունել էր։ Պարզվեց՝ մինչև մարտի 31-ը Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անելու և մնալու է Ազատության հրապարակում՝ պահանջելով Սերժ Սարգսյանից ինքնաբացարկ հայտարարել։ Ընդունենք, որ սա ևս պայքարի միջոց է:

Իհարկե, պայքարի այս ձևաչափը նորություն չէ մեր երկրում, տարիներ առաջ հենց Րաֆֆի Հովհաննիսյանն այն կիրառել էր, ի դեպ, նույն ժամանակահատվածում, իսկ նախագահական ընտրությունների ընթացքում էլ պայքարի նման եղանակ էր ընտրել նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով մի ամբողջ մեկ ամիս չսնվեց, արդյունքում անգամ հայտնվեց հիվանդանոցում: Չնայած այս ամենին՝ որքան այս տարբերակը փորձված է, նույնքան էլ ժամանակը ցույց է տվել, որ այն անօգուտ է Հայաստանում ու գործող իշխանությունների միջավայրում:

Այս պարագայում հարց է առաջանում՝ եթե Սերժ Սարգսյանը բացարձակապես ուշադրություն չդարձրեց Անդրիաս Ղուկասյանին, երբ նախագահի թեկնածուն ամբողջությամբ հյուծված պառկած էր Բաղրամյան 26-ից մի կանգառ ներքև գտնվող հատվածում, ապա այս անգամ ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլից: Եթե առաջնորդվենք Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության տրամաբանությամբ, ապա ոչ մի հեռանկար, գոնե Սերժ Սարգսյանի ուշադրության գրավման առումով, սա չի ունենա: Առավելագույնը, որը կարող էր անել Սերժ Սարգսյանը, արդեն իսկ արել է՝ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել է մեկ անգամ ևս հանդիպել իր հետ, սակայն, ինչպես արդեն այսօր պարզվեց, մերժվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից։ Սա այն առավելագույնն էր, որ կարող էր անել Սերժ Սարգսյանը:

Նախ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպման Սերժ Սարգսյանի հետ ցանկացած վայրում նախքան անժամկետ հացադուլ սկսելը, իսկ հացադուլից հետո հայտարարեց, որ կհանդիպի իր կողմից հարգված Սերժ Սարգսյանին միայն Ազատության հրապարակում, որը և կարելի է բացառել: Բացառել թեկուզ միայն այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը՝ որպես ՀՀ նախագահ, չի համարձակվի ոտք դնել Ազատության հրապարակ՝ նվազագույնը չլսելու համար իր հասցեին հրապարակում հնչեցվելիք արտահայտությունները, որոնք, անշուշտ, կլինեն, և բոլորն էլ՝ վատ տեսանկյունից։ Իսկ եթե հաշվի առնենք նաև այն, որ Սերժ Սարգսյանն այլևս հնարավորություն չի ունենա վերահսկելու հանդիպման ընթացքը, ինչի հնարավորությունն ուներ Բաղրամյան 26-ում, ապա բացառելու հնարավորությունը միանշանակ արդարացված կլինի:

Սրանով իսկ հասկանալի է դառնում, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է մրցակիցների կողմից ցանկացած քայլի։ «Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դե ֆակտո մերժման ճանապարհի վտանգները». ահա թե ինչպիսին էր Սերժ Սարգսյանի պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանին իրեն մերժելու կապակցությամբ: Իրականում, պետք է միայն հասկանալ այս բառակապակցությունների տողատակերը, որոնք միանշանակ տարբերվում են Սերժ Թանկյանին ուղղված հուզումնառատ պատասխաններից: Այս անգամ նամակը գրողի ձեռագիրը բոլորովին այլ էր, այս անգամ պատասխանը տրվել էր՝ ելնելով ստեղծված իրավիճակի լրջության աստիճանից, որը ենթադրում էր միայն խոսել սպառնալիքների լեզվով, ինչն այս պարագայում ևս արվել է:

Ինչ ասել է՝ վտանգներ երկխոսության դե ֆակտո մերժման ճանապարհին, խոսքն այս դեպքում կարող է գնալ միայն երեք իրավիճակի մասին՝ կամ՝ անձնապես Րաֆֆի Հովհաննիսյանի ու իր համակիրների նկատմամբ սպառնալիքի ու վտանգի, կամ՝ երկրի հետագա զարգացման համար սպառնալիքի ու վտանգի, կամ էլ՝ իշխանություններն իրենց հերթին դեռ ամբողջովին չեն պատկերացնում իրենց կողմից առաջարկվող վտանգը:

Երկու տարբերակն էլ բացառել չի կարելի, սակայն ելնելով նաև ՀՀ-ի՝ միջազգային հարաբերություններում չկողմնորոշվելու փաստից՝ կարելի է նաև եզրակացնել, որ Սերժ Սարգսյանի պատասխանն ու սպառնալիքները կարող էին վերաբերել հենց ՀՀ բռնած ուղուն, տարածաշրջանային, և ընդհանրապես, արտաքին քաղաքականությանը, որը և հենց կարող է լինել մարտի 12-ին կայանալիք հանդիպման հանգուցալուծումը:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը  վաղը Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը կարող է տալ դրական պատասխան «Մաքսային միություն» մտնելու կապակցությամբ, որի դիմաց կստանա առաջիկա 5 տարիներին իր՝ նախագահի աթոռում պաշտոնավարման երաշխիքներ ՌԴ նախագահից: Այդպիսով Սերժ Սարգսյանը միանգամից մի քանի հարց կլուծի. յուրատեսակ «Պլան Բ», որով ձեռնունայն կթողնի Րաֆֆի Հովհաննիսյանին, վերջապես կլուծի «Արևմո՞ւտք, թե՞ ՌԴ» գլուխկոտրուկը, իսկ վերջում էլ նրա այս քայլի մեկնաբանություն-արդարացում կհանդիսանա հենց այս՝ Րաֆֆի Հովհաննիսյանին տրված պատասխանը, որով նա կապացուցի, որ ժամանակին զգուշացրել է բոլորին։ Արդյունքում մեղավոր կողմ կդառնա Րաֆֆի Հովհաննիսյանի՝ երկխոսության չգալու փաստը: Իսկ այս սցենարն իր վառ արտահայտումը կգտնի միայն 2015-ից հետո, երբ ամեն ինչ արդեն անդառնալի կլինի երկրի համար:

Գևորգ Ավետիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված