Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ Գիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականը Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցել Ջիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվել Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումները Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել 

Նախարարը ստո՞ւմ է, թե՞ անտեղյակ է ոլորտից

Վերլուծական

Ուղիղ երկու տարի առաջ հայ իրավապահները ձերբակալեցին Սուսաննա Հարությունյանին, որին ներկայացված մեղադրանքների շարքում (անձնագրերի, դիպլոմների կեղծում, խարդախություն, գողություն) ամենազարհուրելին հայ երեխաների վաճառքն էր արտասահման: Ձերբակալման պահին իրավապահներն արդեն իսկ բացահայտել էին նման դեպքեր, սպասվում էր, որ քննության ընթացքում բացահայտումների թիվը կավելանա: Ընդ որում, այս կնոջ գործունեությունը՝ գործին տեղյակներն անտեղյակներին պատմում էին հետևյալ կերպ. «Էրեխեքին տարե, ռասկուլաչիտ են արե…»։ Երեխաներին որդեգրման անվան տակ տարել էին արտասահման, այնուհետև օգտագործել որպես դոնոր՝ մասնատելով և ներքին օրգանները վաճառելով:

Սուսաննա Հարությունյանը բավականին հայտնի անձնավորություն էր. մի ժամանակ նա Էջմիածնի քաղաքապետարանի կրթության բաժնի պետն էր, 2003-ին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր ԱԺ պատգամավորության թեկնածու. չընտրվեց, սակայն չընկրկեց և շարունակեց քաղաքական ակտիվ գործունեություն ծավալել՝ այս անգամ արդեն միանալով նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի նախաձեռնած «Անհնազանդություն» շարժմանը: Մի ժամանակ հիշյալ տիկինը նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) «աջ թևն» էր նաև, վերջինիս ցեմենտի գործարանի տնօրենը, հետո սակայն, երբ Հակոբյանը բացահայտեց, որ ղեկավարելուն զուգընթաց գործարար ջիղ ունեցող տիկինը զբաղված է նաև իր ունեցվածքի ակտիվ թալանով, երես թեքեց վերջինից:

Մի խոսքով՝ Սուսաննա Հարությունյանը մի անձնավորություն էր, ով հյուրընկալվում էր տարբեր եթերների, խոսում արդարությունից, ազնվությունից, Հայաստանը դեպի պայծառ ապագա առաջնորդելու իր ձգտումներից և ում՝ հատկապես իր տարածաշրջանում, ճանաչում և ընդունում էին: Հենց այդ ճանապարհով էլ Հարությունյանին հաջողվել էր Արմավիրի մարզի հետամնաց գյուղերում սոցիալապես ծանրագույն պայմաններում գոյություն քարշ տվող բազմանդամ ընտանիքների ծնողներին հավատացնել, թե իր միջնորդությամբ իրականացվող որդեգրումը պարզապես «երկնքից իջած մանանա» է իրենց երեխայի և, ինչու՞ ոչ՝ նաև ամբողջ ընտանիքի համար. ի՞նչ վատ կլինի, եթե երեխան բնակության տարվի Ֆրանսիա, Հոլանդիա, Իտալիա, դառնա բարեկեցիկ ընտանիքի սիրեցյալ զավակը, լավ կրթություն ստանա, մեծ մարդ դառնա, հետո էլ, դե, հիշի իր իսկական ծնողներին, եղբայրներին ու քույրերին և նրանց համար էլ «դուռ բացի» դեպի մեծ աշխարհ: Ծնողների մտքով, բնականաբար, չէր անցել, թե իրականում ինչ ճակատագիր է սպասվում իրենց զավակներին:

Կառավարության վերջին նիստում գործադիրը հավանության արժանացրեց որդեգրման ընթացակարգի պարզեցման նպատակով իր նախկին որոշման մեջ արված փոփոխություններին ու լրացումներին: Հարցը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, թե «ի տարբերություն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետությունում որդեգրված երեխաների հետ վատ վարվեցողության որևէ դեպք մինչ օրս չի գրանցվել»: Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին հայտարարեց, թե իրենց նպատակը կոռուպցիոն ռիսկերի իսպառ վերացումն է: Արդարադատության նախարարը կառավարության նիստի ժամանակ գործադիրի անդամներին նաև տեղեկացրեց, որ նախարարությունը հանձնաժողով է գործուղել Ֆրանսիա և Իտալիա, որոնք ուսումնասիրել են այդ երկրներում որդեգրված երեխաների վիճակը և հայտնել, որ ամեն ինչ հրաշալի է: Հետաքրքիր է, թե ովքե՞ր են ընտրվել հիշյալ հանձնաժողովի՝ նախանձելի «վոյաժի» մասնակիցների շարքում. դատելով երկրների ընտրությունից՝ «վոյաժը» հաստատ մեծ բավականություն պատճառած կլինի մասնակիցներին: Այլ հարց է, թե ի՞նչ կարիք կար պետբյուջեի փողերը հերթական անգամ մսխելով՝ նման «վոյաժ» կազմակերպել, երբ հիշյալ պետություններում ՀՀ-ն ունի դեսպանատներ ու հյուպատոսարաններ, ինչպես նաև համայնքային կազմակերպություններ, որոնց աշխատակիցները, Աստված գիտի, թե ինչ գործերով զբաղվելուն հընթացս կարող էին նաև տարվա մեջ մի անգամ որդեգրված երեխաներին այցելել՝ հաշվետվություն ներկայացնելով, թե ով ինչ վիճակում է: Ի դեպ, «Իտալիա-Ֆրանսիա» բառերը լսելուն պես կառավարության նիստում միանգամից աշխուժացավ նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. դե, խելացի կինը վայրկյան առաջ որսաց, որ որդեգրված երեխաների կյանքի պայմաններն ուսումնասիրելու համար պետբյուջեից գումարներ դուրս գրելու և տարաբնույթ «վոյաժների» մասնակցելու ոչ պակաս հավակնորդ կարող է լինել նաև սփյուռքի նախարարությունը:

Մենք փորձեցինք արդարադատության նախարարից մեկ անգամ ևս ճշտել՝ մեր երկրում իսկապե՞ս որևէ դեպք չի արձանագրվել, իսկապե՞ս որդեգրման հարցում մեզ մոտ ամեն ինչ փայլուն է:

- Պարո՛ն Թովմասյան, մենք, փաստորեն, Ռուսաստանի Դաշնությանը տրամագծորեն հակադիր քաղաքականություն ենք որոշել վարել, այո՞. էնտեղ խստացնում են որդեգրման կարգը՝ ի պատասխան «Մագնիտսկու օրենքին», մենք, հակառակը, պարզեցնում ենք:

- Ո՛չ, էստեղ խստացման կամ պարզեցման հարց չէ: Ռուսաստանը պարզապես մեկ-երկու երկրի զրկեց իր երեխաներին որդեգրելու իրավունքից, որը պայմանավորված էր այն հանգամանքի հետ, որ որդեգրված երեխաները վատ պայմաններում էին պահվել: Մենք էդպիսի որևէ դեպք չունենք: Սա խոսում է այն մասին, որ մեր համակարգը բավականին լավն է: Մենք խնդիր ունեինք՝ կապված կոնվենցիայի հետ, թե ով է որոշողը. մի դեպքում հանձնաժողովն է, մյուս դեպքում՝ կենտրոնական մարմինը: Եվ էս դեպքում հանձնաժողովը՝ որպես աշխատանքային խումբ, մնում է, որոշումը տալիս է, բայց որոշումը կայացնում է, անհատապես որոշում է նախարարը: Այսինքն, եթե այնտեղ մի սխալ որոշման դեպքում կարող էինք ասել, թե հանձնաժողովն է, տեսնենք՝ ով, ոնց է քվեարկել, ով է մեղավոր, ինչու էսպես քվեարկեցիք և այլն, հանձնաժողովն էլ ներկայացված են որոշ դեպքերում՝ փոխնախարարներ, որոշ դեպքերում՝ վարչության պետերի տեսքով, այս դեպքում էդ ամբողջը կատարվում ա, որոշումը ունենում ա ձեռքի տակ և վերջնական որոշում կայացնողը դառնում ա արդարադատության նախարարը: Այսինքն՝ այս դեպքում պատասխանատվությունը անձնավորված է և քչացնելու է այս մեխանիզմներում տասնյակ ռիսկեր և այլն:

- Դուք ի պաշտոնե ասում եք, որ մենք որևէ խնդիր չե՞նք ունեցել:

- Այո՛:

- Բայց գիտե՞ք, մոտ 2 տարի առաջ Էջմիածնի քաղաքապետարանի կրթության բաժնի նախկին պետը ձերբակալվեց հենց էդպիսի մեղադրանքով, որ միջնորդել էր որդեգրել գյուղերի անապահով երեխաների, հետո երեխաներին տարել էին և վաճառել որպես ներքին օրգանների դոնորներ:

- Էս որոշումը դրա հետ ոչ մի կապ չունի, սա վերաբերում է ընդամենը օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրման կարգին:

- Բայց նա հենց միջնորդ էր հանդես եկել արտասահմանցի որդեգրողների համար:

- Կրկնում եմ, դա կարող է վերաբերվել բացառապես տեղական որդեգրումներին: Արտասահմանյան որդեգրումների պարագայում ինչ-որ մեկը ոչ մի դեպքում չի կարող էդպիսի բաներ անել: Էդպիսի դեպք չկա:

- Դուք էդ կնոջը կճանաչեք էլ, նա բավական հայտնի էր:

- Չեմ ճանաչում, լավ ա որ չեմ ճանաչել:

Սուսաննա Հարությունյանի՝ իրավապահների կողմից բացահայտված հանցագործությունն ամենահայտնին էր բացահայտվածների շարքում: Թե իրականում ի՞նչ է կատարվում այս ոլորտում և ի՞նչ ճակատագիր են ունենում որդեգրվող երեխաները, ասելն անհնար է: Մանկատներից երեխաների վաճառքի դեպքերի մասին հատկապես շատ խոսվեց Աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Աղվան Վարդանյանի պաշտոնավարման ժամանակ որբերին հատկացված գումարների խայտառակ յուրացման սկանդալի հետ կապված, ինչը, սակայն, չխանգարեց Վարդանյանին ոչ միայն զերծ մնալ քրեական պատասխանատվությունից, այլև դառնալ ժողովրդի ընտրյալ երկրի խորհրդարանում և ավելի քան ինքնավստահ կեցվածքով քաղաքական գործունեություն ծավալել. ի դեպ, Վարդանյանը նաև Վազգեն Խաչիկյանի շեֆն էր՝ վերջինիս լայնածավալ և բազմաբովանդակ գործունեության ողջ ընթացքում:

Որ արդարադատության ներկա նախարարը, ով, ի դեպ, որդեգրման վերջնական «դաբրո տվողն» է՝ կառավարության հետ համատեղ, կարող է իսկապես անտեղյակ լինել նրանից, որ կարող են իր «ձեռքի տակով» անցնող որդեգրումների շարքում լինել նաև վաճառքի դեպքեր, շատ հնարավոր է: Ի դեպ, որդեգրման գործընթացում բավական ակտիվ դերակատարություն են ունենում նաև փաստաբանները, որոնց ծառայությունները տատանվում են՝ կախված գործի բարդությունից: Կոնկրետ իմ պրակտիկայում հանդիպած գործերից մեկով փաստաբանը պայմանագիր էր կնքել երեխա որդեգրել ցանկացող մի զույգի հետ 15 000 ԱՄՆ դոլարի «նախահաշվով»՝ իր ընտրության հարցում զույգի՝ «սխալվել» չլինելու փաստարկների շարքում հայտնելով, որ արդարադատության նախարարն իր բարեկամն է և բոլոր հարցերն ինքը կլուծի՝ ինչպես հարկն է. հարկավոր է միայն վճարել: Զույգը վճարել էր, սակայն մեկ-երկու դիմում լրացնելուց բացի ոչինչ չէր ստացել… Սակայն այս ամենի վերաբերյալ արդարադատության նախարարը ցանկության դեպքում իր պրոֆեսիոնալիզմի դիրքերից շատ ավելի մանրակրկիտ և բազմակողմանի տեղեկատվություն կարող է ստանալ…

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին
Ամենադիտված