Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Հազարավորների անձև պայքարը Րաֆֆին վերափոխեց սեփականի՞

Վերլուծական

Ազատության հրապարակ, վայր, որտեղ արդեն երկրորդ անգամ հացադուլ է անում Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՀՀ նախագահի նախկին թեկնածուն, ով, ըստ լայն զանգվածների, փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների հաղթողն էր, այսինքն՝ իրական նախագահը: Այս օրերին շատ շատերն են խոսում հացադուլի մասին, փնովում պայքարի այս տեսակը, մեղադրում լուրջ քայլեր չձեռնարկելու համար, ոմանք էլ կարեկցում են Րաֆֆի Հովհաննիսյանին, այսպես ասած, թուլության համար, բայց այստեղ՝ մի կարևորագույն բայց՝ բայց ինչի՞ հաշվին։

Նախ հացադուլ անելու համար բավականին մեծ կամքի ուժ է պետք, իսկ հետո նոր՝ դա հանրայնացնելու խիզախություն: Իսկ հիմա այդ բայցի մասին, բայց Րաֆֆի Հովհաննիսյանն ունի կոմնորոշվելու, պայքար մղելու, սեփական տարբերակն ընտրելու հնարավորություն, և հենց այդպես էլ վարվում է: Ինչ խոսք, կամքի ուժով ու խիզախությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը նոր չէ, որ պետք է փայլի, եթե հաշվի առնենք այն հազարավոր քննադատողներին, ովքեր անգամ մի քանի ժամ չեն կարող գոյատևել առանց սնվելու:

Ինչևէ, այսպիսով՝ ի՞նչ ուներ Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը, և հիմա նա ի՞նչ ունի: Դեռևս ընտրություններից, այսինքն՝ փետրվարի 18-ից շատ չանցած հազարավոր մարդիկ, ովքեր իրենց ձայնը տվել էին Րաֆֆի Հովհաննիսյանին, Ազատության հրապարակում հավաքվել էին հեռանկարային պայքարում հաղթելու գոնե ակնկալիքի հույսով: Իսկ հիմա, հիմա Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն է ու ևս առավելագույնը մի քանի հարյուր մարդ: Իսկ ո՞ւր մնացին այն մարդիկ, ովքեր պայքարում էին, ովքեր պատրաստ էին այդ օրերին դուրս գալ Ազատության հրապարակից ու շարժվելով Բաղրամյան՝ վերցնել նախագահական նստավայրը, պատասխանը հասկանալի է՝ այդ մարդիկ այսօր ուղղակի զբաղված են իրենց առօրյա խնդիրներով ու հոգսերով: Արդյունքում՝ արդյոք շնորհակա՞լ գործ կլինի պահանջել նրանցից օրերով ու շաբաթներով թողնել իրենց ընտանիքների հոգսերն ու միանալ Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին, երբ վերջնագիծը դեռ մշուշուտ է ու անձև:

Երեկ երեկոյան, երբ Ազատության հրապարակում էի, տեսա ազատություն, տեսա հոգի ու նաև, որքան էլ ցավալի էր ինձ համար, տեսա դժգոհություն, դժգոհություն, որը, սակայն, չէր խանգարում Րաֆֆի Հովհաննիսյանին ու մի խումբ երիտասարդների Ազատության հրապարակում ազատ ճախրելուն ու երգելուն: Ազատության հրապարակում հնչում էր «Բարի արագիլ» հանրահայտ երգը ու թևեր էր տալիս բոլորին՝ ամենափոքրից մինչև հրապարակում ներկա ամենազառամյալ ծերունուն: Ու հանկարծ, անկախ իմ կամքից՝ կողքից լսեցի կարծիք հրապարակում կատարվելիքի մասին.

-Սրանք, սենց արագիլ երգելով, ինչի՞ պետք ա հասնեն:

Ու սա ասում էր արտաքինից բավականին կիրթ մի կին: Նախ՝ սուբյեկտիվ կարծիք, սակայն այն, որ հրապարակում հավաքված ու այդ պահին էլ այնտեղից ընդանրապես բացակայող մարդկանց հոգեբանությունում ինչ-որ բան փոխվել է հավատի կամ հույսի տեսանկյունից փաստ է:

Հավատի, քանզի արդեն երկար ժամանակ է՝ հարյուրավոր մարդիկ, թողնելով իրենց աշխատանքը կամ առօրյա անելիքները, շտապում են հրապարակ՝ նորություն լսելու ակնկալիքով, բայց… բայց իրականում նոր բան չեն լսում արդյունքում, իհարկե, ամեն պարագայում հավատի տեսանկյունից փոփոխություններ սպասելի են:

Հույսի, քանզի նմանօրինակ պայքարը Հայաստանում իրեն չի արդարացրել երբեք, և թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանի, թե՛ Անդրիաս Ղուկասյանի դեպքում արդյունքում միայն, իհարկե, ցավոք սրտի, հիմնականում փոխվում է միայն հացադուլավորների անձնական քաշը: Այս առումով շատ հավանական է, որ հույսի տեսանկյունից ևս կարձանագրվեն բազմաթիվ փոփոխություններ:

Այսպիսով՝ ի՞նչ է ստացվում. ստացվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հազարավորների պայքարը վերափոխեց, վերաձևակերպեց իր անձնական պայքարին՝ իր կամքով, թե իր կամքից անկախ, դա կարևոր չէ. հիմա ունենք այն, ինչ ունենք, չնայած այս պայքարին կարող է հոգի հաղորդել հենց ժողովուրդը՝ կոտրելով այս պայքարի անօգտակարության տաբուն։ Եթե այսօր բոլորը, բոլոր այն մարդիկ, ովքեր փետրվարի 18-ից հետո Ազատության հրապարակում էին, միանան Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հրապարակում հայտարարելով անգամ ոչ հացադուլ, այլ՝ պրիմիտիվ գործադուլ, ապա և՛ հույսը, և՛ հավատը միանշանակ կհաղորդեն ժողովրդին այն շունչը, որով կհաղթահարվի ցանկացած պատնեշ:

Գևորգ Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված