Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Սուրիկ Խաչատրյանը հավակնում է անմահության

Վերլուծական

Այսօր Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է Սյունիքի մարզի արոտավայրերն Իրանի Իսլամական Հանրապետությանը վարձակալության տրամադրելու հարցին: «Ինչ վերաբերում է արոտավայրերը վարձակալական հիմունքներով տրամադրելու նախաձեռնությանը, ապա պետք է նշեմ, որ խոսքը գնում է մանր եղջերավոր կենդանիների արածեցման համար իրանական կողմին շուրջ 50 հազար հեկտար տրամադրելու շուրջ ընթացող բանակցությունների մասին, որը հղի է կանխատեսելի հեռանկարային և երկարաժամկետ բացասական հետևանքներով»,- ասել է ԱԱԽ քարտուղարը, ինչից կարելի է ենթադրել, որ հիշյալ հարցը, չնայած ամենատարբեր մակարդակի հերքումներին, այնուամենայնիվ, օրակարգից բոլորովին էլ հանված չէ:

Սյունիքի մարզպետի հիշյալ նախաձեռնությունը հայտնի դարձավ դեռ մի քանի ամիս առաջ: Սկզբում այն թվաց աբսուրդային, սակայն, հաշվի առնելով այն, որ Սյունիքի նման մարզում արդեն որերորդ տարին իշխում է հենց Սուրիկ Խաչատրյանի նման մեկը, թերահավատությունը տեղի տվեց: Փետրվարին արդեն տեղեկատվություն տարածվեց առ այն, թե Սյունյաց «բդեշխ» Սուրիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային նահանգ՝ Ատրպատական, ավարտին հասցնելու իր պատմական նախաձեռնությունը՝ Սյունիքի արոտավայրերը մեր հարևանների խոշոր և մանր եղջերավոր անասունների օգտագործմանը նվիրաբերելու «մեծ գործը»:

Սյունյաց արոտավայրերը՝ շուրջ 50 հազար հեկտար, մինչև 10 տարի ժամկետով վարձակալության են տրվելու Իրանին, իսկ փոխարենը հայկական կողմին հատկացվելու է գյուղատնտեսական տեխնիկա՝ տրակտորներ. գործարքի բովանդակությունը մոտավորապես այս էր: Հենց այդ ժամանակ էլ կազմակերպվեց պաշտոնական հերքումների տարափը՝ Տարածքային կառավարման նախարարությունը և անձամբ ինքը՝ մեծն մարզպետ Խաչատրյանը, հայտարարեցին, թե նման բան չկա, Հայաստանի հողերը ոչ մեկ չի կարող ինքնագլուխ տալ ուրիշ պետության և այլն:

Սա պաշտոնական մակարդակով: Իսկ արդեն ոչ պաշտոնականում խոսվում էր այն մասին, որ այդ հերքումներն ընդամենը շեղող «մանյովրներ» են, ոչ ավելին, քանի որ առջևում նախագահական ընտրություններ են, քարոզարշավի ընթացքում, բնականաբար, ոչ մեկ չի գժվել գնա նման քայլի, ա՛յ, ընտրությունները կավարտվեն, հետո արդեն, ինչպես որ ընդունված է հայաստանյան պրակտիկայում, գուցեև էլի հերքեն, բայց հերքելուն զուգընթաց ամեն ինչ կկազմակերպեն հերքվածին տրամագծորեն հակառակ ուղղությամբ:

Դատելով նրանից, որ հարցը դարձյալ շրջանառության մեջ է դրվում՝ այն էլ Ազգային անվտանգության քարտուղարի մակարդակով, կարելի է ենթադրել, որ որոշ ժամանակ հետո, ամենայն հավանականությամբ, գործարքն իսկապես կարող է ավարտին հասցվել, որից հետո, երևի թե, նոր միայն ինչպես հարկն է գնահատվի Սուրիկ Խաչատրյան անձը, հատկապես վերջինիս՝ մինչ օրս ինչպես հարկն է չգնահատված դիվանագիտական հանճարը. Հայաստանի երրորդ Հանրապետության 21 տարիների ընթացքում դեռևս և ոչ մի մարզպետ (ճշմարտության համար, իհարկե, պետք է ասել, որ Խաչատրյանի հետ և ոչ մի մարզպետ չի կարող համեմատության մեջ մտնել) մտքով չէր էլ անցկացրել, որ կարելի է նաև նախաձեռնողական արտաքին քաղաքականություն հանդես բերել (ինչո՞ւ թույլ տալ, որ նախաձեռնողականության բոլոր դափնիները Սերժ Սարգսյանը վայելի) և փորձել տարածքային կառավարչից անցում կատարել միանգամայն այլ մակարդակ՝ սեփական անձի համար տեղ բացելով անմահների շարքում: Իսկ նման նպատակի համար ավելի հարմար առիթ, քան հայ-իրանական հարաբերություններում նման մակարդակի հաստատումն է, երևի թե դժվար կլիներ գտնել:

Իհարկե, Սուրիկ Խաչատրյանը կարող էր սյունյաց (ըստ երևույթին, անտեր և ոչ մեկին պետք չեկող) արոտավայրերը հենց հայրենի ոչխարաբույծներին տրամադրել (այս ոլորտն, ի դեպ, դեռ մոնոպոլացված չէ և ամեն ոք էլ կարող է զբաղվել ոչխարաբուծությամբ), Սյունիքում զարկ տալ ոչխարաբուծությանը, դրանով իսկ նպաստել, որ իր մարզը զարգանա, մարզից արտագաղթ չլինի, մարդիկ զբաղվեն ոչխարաբուծությամբ և չմտածեն հայրենիքը թողնելու մասին: Արոտավայրերը կարելի էր անգամ հայրենի օլիգարխ ոչխարաբույծներին տրամադրել (Քեթրինի Միհրան, Սաշիկ Սարգսյան…), էլի երևի թե բան ասող չլիներ, բայց բանն այն է, որ այդ դեպքում Խաչատրյանի արածը կլիներ ընդամենը շարքային մարզպետի շարքային միջոցառում և բնավ ոչ՝ «բդեշխի» պատմական նախաձեռնություն: Իսկ, ինչպես ասացինք, «Լիսկայի» (որքան էլ սույն անձնավորությունը սիրում է ինքն իրեն «լիցքավորված» ներկայացնել և առասպելներ հորինել իրեն «Լիցկա» կնքելու մասին, միևնույն է, մականունները սեփական անձի ցանկությամբ չեն ծնվում, այլ տրվում են այլոց կողմից, իսկ տվյալ դեպքում այլք, որոնց թվում են նաև բդեշխին անձամբ ճանաչողներ, պնդում են, որ Սյունյաց բդեշխը իսկական «Լիսկա» է՝ աղվես՝ նույնքան խորամանկ ու նենգ) հիմնական նպատակը հենց պատմության էջերում հանգրվանելն է:

Եվ իհարկե, հաշվի առնելով Սյունյաց «բդեշխի» անձնային հատկանիշները, կարելի է ենթադրել, որ այս գործարքն ընդամենն առաջին քայլն է լինելու և նման անձնավորությունը, դժվար թե, սահմանափակվի արոտավայրերով: Ամենայն հավանականությամբ, հաջորդ քայլով Սյունյաց «բդեշխն» արդեն հրովարտակ կարձակի իր տիրույթները Հայաստանի Հանրապետությունից տարանջատելու և Սյունյաց անկախ Հանրապետություն հռչակելու վերաբերյալ: Եվ ամենայն հավանականությամբ, այդ Հանրապետությունը հանրապետական Սուրիկ Խաչատրյանը կանվանակոչի «Լեռնահայաստան-2», բնականաբար, ինքն իրեն հռչակելով Մեծն Նժդեհի իրավահաջորդ: Իսկ դրանից հետո այլևս «Լեռնահայաստանի արքայի» ձեռքերն անսահման ազատություն կստանան և մեծ գործերը մեկը մյուսի հետևից կհաջորդեն իրար:

Մի հրովարտակով արքա Սուրիկը սյունյաց աղբյուրները վարձակալության կհանձնի արաբական երկրներին, որոնք հատկապես ջրի կարիք կունենան, մեկ այլ հրովարտակով՝ սյունյաց անտառները կհանձնվեն փայտանյութի կարիք ունեցող և «արքային» օգնության խնդրանքով դիմող պետություններին, մեկ այլ հրովարտակով՝ նույն ճակատագրին կարժանանան «Լեռնահայաստանի» հանքավայրերը (մինչ այդ, բնականաբար, Մաքսիմ Հակոբյանի հարցերն էլ լուծված կլինեն):

Վարձակալությունը, ի դեպ, կլինի կարճաժամկետ՝ խուսափելու համար ինչ-ինչ թյուրիմացություններից, կկազմակերպվի ռոտացիոն սկզբունքով՝ նպաստելով «արքայի» դռանը ընդունելության սպասողների շրջանում մրցակցության ապահովմանը. ով ավելի շատ տրակտորներ առաջարկի, նրան էլ կտրվի առաջնությունը: Ի դեպ, հավաքված տրակտորներն էլ՝ հաշվի առնելով, որ դաշտեր չլինելու պատճառով դրանց օգտագործումն այլևս անիմաստ կդառնա, դարձյալ վարձակալությամբ կտրամադրվեն հարևան Նախիջևանի «խանությանը»՝ հավելյալ եկամուտներ ապահովելով «Սուրիկ արքայի և նրա վասալների» համար:

Ընդամենը մի քանի տարի (համբերելու բան չմնաց) և Սուրիկ Խաչատրյան անունը կսկսի թնդալ աշխարհի բոլոր կողմերում, Սուրիկ Խաչատրյանի քաղաքագիտական, դիվանագիտական հանճարի մասին երևի թե նաև դասախոսությունների մի ամբողջ շարք կկազմակերպվի Հարվարդի, Յելի, Օքսֆորդի համալսարաններում՝ փորձելով օգնել ապագա դիվանագետներին ու քաղաքագետներին՝ ճիշտ կողմնորոշվել և որսալ հեռավոր, գուցե թե չափերով փոքր, բայց արքայի մտքի տիտանական աշխատանքի շնորհիվ ամենաքննարկվող երկիրը դարձած «Լեռնահայաստանի»՝ կենդանության օրոք արդեն իսկ անմահների շարքն անցած տիրակալի դիվանագիտական հանճարի նրբությունները:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված